Մհեր Աբեղյանի թանգարան

Մհեր Աբեղյանի թանգարանը գտնվում է Վաղարշապատ քաղաքի  Խորենացի 2 հասցեում։ Այս թանգարանում երբեք չեմ եղել։ Պիտի այցելեմ առաջին անգամ մեր՝ Վաղարշապատ կատարելիք ճամփորդության ժամանակ։ Թանգարանը հիմնադրվել է 1990 թ. հայրենի քաղաքին նկարչի նվիրաբերած գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների հիման վրա: Մհեր Աբեղյանը ստեղծագործել է բոլոր ժանրերում՝ բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի և կենցաղային ժանրում: Նրա նկարչությանը բնորոշ են էպիկական շունչը, վառ լուսային և գունային հագեցվածությունը: Մ. Աբեղյանի ինքնատիպ մտածողությունը ձևավորվել է ազգային գեղանկարչության ավանդույթների հենքի վրա: Նա շատ է աշխատել ածուխով, ծայրով, սանգինայով, զբաղվել է օֆորտով, սակայն նրա նախընտրած գրաֆիկական տեխնիկան լինոփորագրությունն էր: Տպագրական այս տեխնիկայով արված աշխատանքները գրավում են կատարման վարպետությամբ, մոնումենտալությամբ, մակերեսի գեղեցիկ մշակումով ու արտահայտչականությամբ:

Նախաամանորյա ճամփորդություն Էջմիածին

Նախաամանորյա ճամփորդություն Էջմիածին

slider_1_2021-04-23_16-49-02-07մմմմ

Ճամփորդության ժամանակը՝ դեկտեմբերի 23-ին՝  ժամը 9․15-ին

Ճամփորդության վայրը՝ Ամանորին ընդառաջ՝ ուսումաճանաչողական ճամփորդություն դեպի Արմավիրի մարզ՝  Էջմիածին քաղաք, ճանապարհին՝ այցելություն Սուրբ Հռիփսիմեի տաճար, այցելություն նկարիչ Մհեր Աբեղյանի պատկերասրահ-թանգարան և քայլք քաղաքում, այցելություն, Կոմիտասի, Մակար Եկմալյանի արձաններին, Հովանոցներով փողոց՝ ամանորյա տոնավաճառ,  քայլք Մայր տաճար, այցելություն տաճարի գանձատուն,  Սուրբ  Գայանեի վանք, այց հայ երախտավորների շիրիմներին, վերադարձին՝ Զվարթնոցի տաճար։

Ճամփորդության մասնակիցներ՝ Քոլեջի տարատարիք սովորողներ

Նպատակը՝  հայրենագիտական-ճանաչողական ճամփորդությամբ սովորողները կճանաչեն հայոց հոգևոր մայրաքաղաքը՝ իր տեսարժան վայրերով, վերադարձին՝ այցելություն  Զվարթնոցի տաճար։

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Նախապատրաստական աշխատանքներ

 Սովորողները նախապես համացանցի միջոցով, ծանոթանում են Էջմիածին քաղաքին, նրա տարածքում գտնվող պատմամշակութային  կոթողներին,   առցանց տեղեկություններ են հավաքում, հրապարակումներ անում իրենց բլոգներում և Քոլեջի ենթակայքում:

Ճարտարապետական հուշարձանների նկարագրություն

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատի հյուսիսարևելյան կողմում՝ Հայաստանում քրիստոնեություն տարածող սուրբ Հռիփսիմեի և նրա 32 ընկերուհիների (Հռիփսիմյանց կույսեր) նահատակման վայրում: Ըստ Ագաթանգեղոսի՝ 301 թ-ին այստեղ, Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ, Տրդատ Գ Մեծ արքան, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին, ի հիշատակ նահատակ կույսերի, կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր դամբարան, վրան՝ ամպհովանի: Եկեղեցին կառուցվել է 618 թ-ին։ Իր ճարտարապետական կատարելությամբ այդ տիպի եկեղեցիների լավագույն օրինակն է, որի հորինվածքը լայնորեն տարածվել է Հայաստանում: 1776 թ-ին Սիմեոն Ա Երևանցին կառուցել է վանքի աղյուսաշեն պարիսպները, հյուսիսային դարպասը և 2 շրջանաձև բուրգերը, իսկ  Վազգեն Ա Պալճյանի հայրապետության տարիներին (1955–94 թթ.) բարեկարգվել է վանքի տարածքը, կառուցվել աղբյուր,  տեղադրվել է նոր սեղան Ավագ խորանում,  պատրաստվել կոփածո երկաթից ջահ,  հիմնովին վերակառուցվել է վթարված զանգակատունը (1987 թ.):

Սուրբ Գայանե վանքը միջնադարյան կրոնական կառույց է Վաղարշապատ քաղաքի հարավային կողմում, սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում: Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի նույնպես վկայարան է կառուցել: 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել: Սուրբ Գայանե եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, տպավորիչ ինտերիերով քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է սրբուհու՝ հարավարևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը: 1764 թվականին Սիմեոն Ա Երևանցին Սուրբ Գայանե եկեղեցու տարածքում կառուցել է ստորգետնյա խոշոր սառցատուն՝ վանքի մթերքները պահելու համար: Եկեղեցու վանահայր Վահան Բաստամյանցը նորոգել է վանքը, կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, վանահոր և միաբանների բնակելի շենքերը, դպրոց, որտեղ ինքը դասավանդել է, հիմնել է տպարան և հրատարակել «Դպրոց» ամսագիրը:
1910 թվականին Նոր Նախիջևանի հայ համայնքը սև գրանիտից տապանաքար է բերել սուրբ Գայանեի գերեզմանի համար: 1959 թվականին Սուրբ Գայանե եկեղեցին նորոգվել է, եկեղեցու ներսը մաքրվել է սվաղից, հատակը սալարկվել, տարածքը բարեկարգվել, բակում կառուցվել է մատաղատուն, աղբյուր (ճարտ.՝ Ռ. Իսրայելյան):  Վերջին անգամ նորոգվել է 1977–1980 թվականներին լոնդոնահայ Հարություն Մութաֆյանի բարերարությամբ։

Էջմիածնի Մայր տաճարը խաչաձև-կենտրոնագմբեթ, քառախորան հայկական եկեղեցական հորինվածք է, որը  մեծ ավանդն է եղել համաշխարհային քրիստոնեական ճարտարապետության զարգացման մեջ: Ճարտարապետական այս հորինվածքը 9-11-րդ դդ. տարածվել է նաև Եվրոպայում: Տաճարի համար «Էջմիածին» (իջավ Միածինը) անունն առաջին անգամ օգտագործել է 13-րդ դարի պատմիչ, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս արք. Օրբելյանը: 17-րդ դարասկզբին Պարսից շահ Աբաս Ա-ն սկզբնապես որոշել է քանդել Մայր Տաճարը: Բարեբախտաբար այս չարամիտ նպատակը խոջա Նազարի ջանքերով կանխվել է, սակայն հետագայում՝ 1614 թ., Մայր Տաճարից հանգու­ցային տեղերից հանվեցին 15 քարեր, որոնք  տեղափոխվեցին Պարսկաստան, որպեսզի Սպահանի մոտ Մայր Տաճարի նմանողությամբ նոր տաճար կառուցվի, որպեսզի հայրենիքից տեղահանված հազա­րավոր հայերի «սրտերը կարոտ քաշելով չճմլվեն»։ 2012 թվականից մինչ օրս իրականացվում են նախադեպը չունեցող համալիր և հիմնարար նորոգչական աշխատանքներ, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել 2022 թվականին։ Հաշվի առնելով իրականացվող աշխատանքների մեծածավալ ընդգրկվածությունը՝ կարող ենք արձանագրել, որ Մայր Տաճարին տրվում է երկրորդ կյանք:

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքում՝ Մայր Տաճարից փոքր հեռավորության վրա։ Կառուցվել է 1767 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք՝ 1986 թվականին, վերանորոգվել է եկեղեցին և կառուցվել է զանգակատունը։

Զվարթնոցի տաճարը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ՝ եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն է եղել։ 10-րդ դարում տաճարն ավիրվել է երկրաշարժից, 1980–90-ական թվականներին վերականգնվել են Զվարթնոցի խորանների սյունաշարերը, արծվախոյակ սյուները, առաջին աստիճանի պատերի ստորին մասը։

1905 թ-ին Թորոս Թորամանյանն ստեղծել է Զվարթնոցի գիտական վերակազմությունը, որի ստույգությունն ապացուցվել է 1906 թ-ին ըստ Ասողիկ պատմիչի՝ XI դարի սկզբին Անիում Զվարթնոցի օրինակով կառուցված Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցու պեղումներից հայտնաբերված մանրակերտով [մյուս իրեղեն ապացույցը Փարիզի Սեն Շապել եկեղեցու (1243–48 թթ.) որմնաքանդակներն են]:

Ճամփորդության  ծրագիր

Դեկտեմբերի 23

9.15. — մեկնում Քոլեջի բակից

9.30  —  ճանապարհին կանգառ Սուրբ Հռիփսիմեի վանքում

10.00 — այցելություն Մհեր Աբեղյանի  պատկերասրահ-թանգարան, Հովանոցներով փողոց, ամանորյա տոնավաճառ

12.00  — այցելություն Մայր տաճար և  գանձատուն, ապա Սուրբ Գայանեի վանք, մի փոքր հանգիստ վանքի բակում և շրջայց հայ երախտավորների շիրիմներին։

14.30  —  քայլք քաղաքում, հանգիստ և տոնական ընթրիք  Էջմիածնի  Տաշիր պիցցայում

16.00 — Վերադարձի ճանապարհին այց Զվարթնոցի տաճար, ապա՝  Երևան։

Ճամփորդության պատասխանատուներ

  • Թամար Ղահրամանյան
  • Քրիստինե Սահակյանց

Ճամփորդության մասնակիցներ

ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՈՒ

Ժեստերի լեզուն իսկըզբանե առաջացել է 16֊րդ դարում եկեղեցում և առաջին օգտագործողները եղել են ոխտյալ հոգևորականները, քանի որ չնայած լռության կանոնի շփման պահանջմունքը շատ մեծ է մարդկանց մոտ։ Հետագայում Ժեստերի լեզուն սկսել են օկտագործել նաև լսոզության հետ խնդիրներ ունեցող մարդիկ որպես հաղորդակցության միջոց։ Հայաստանում ժեստերի լեզվի մշակմամբ առաջին անգամ զբաղվել է Վաչագան Խալաթյանը, որը ստեղծել է ժեստերի լեզվով գիրք։

Մատնախոսության այբուբեն, նշանների այն համակարգը, որն օգտագործվում է խուլերի հետ հաղորդակցվելիս։ Մատնախոսության այբուբենում կա այնքան նշան, որքան տառ՝տվյալ լեզվում։ Յուրաքանչյուր տառ արտահայտելու համար մատներին տրվում է որոշակի դիրք, որը լրիվ կամ մասնակիորեն նմանվում է տառի պատկերին։ Կան նշաններ, որոնք ուղեկցվում են շարժումներով, կամ օդում գծագրում են տառի պատկերը։ Որոշ նշաններ ունեն ընդհանուր ուրվագիծ (օր.`մ,շ)։ Տարբերվում են միայն մատների ուղղությամբ և դաստակի շարժումով։ Մենք մատնախոսում ենք այնպես, ինչպես գրում ենք։

Անհրաժեշտ է պահպանել մատնախոսության որոշակի կանոններ.

  • Մատնախոսել աջ ձեռքով
  • Ձեռքը պահել կրծքավանդակի առջև, ուսից մի քիչ ցած, ափով դեպի զրուցակիցը
  • Մատնախոսությունն ուղեկցել համապատասխան բառերի ու արտահայտությունների պարզ արտասանմամբ
  • Մատնախոսելիս նայել զրուցակցին
  • Բառերի, նախադասությունների մեջ կարճ դադարներ տալ
  • Չհասկացվելու դեպքում կրկին մատնախոսել ամբողջ բառը։

Մատնախոսության այբուբենն արագ է յուրացվում և խուլերի հետ հաղորդակցվելու հնարավորություն է տալիս։ Հաճախ մատնախոսությունը շփոթում կամ նույնացնում են ժեստերի լեզվի հետ, սակայն դրանք ոչ մի ընդհանրություն չունեն։

Կան բառեր և հասկացություններ (օր.` հատուկ անուններ), որոնք չունեն իրենց ժեստային արտահայտությունը, և դա լրացվում է մատնախոսությամբ։ Մատնախոսության առաջին այբուբենը ստեղծվել է 1620 թ., Իսպանիայում։

ՄՈՏԻՎԱՑԻԱ

Մոտիվացիան այն է, ինչը ձեզ մղում է դեպի նպատակը, խթանում է ձեր առաջ գնալուն, երբ ամեն ինչ սխալ է ընթանում, ինչի պատճաով էլ դուք վաղ արթնանում եք մարզվելու կամ նախագիծն ավարտելու համար:

Ավելի հաճախ, դրական մոտիվացիան ավելի լավ է աշխատում. եթե դուք իսկապես ինչ-որ բան եք ցանկանում, ապա շատ ավելի լավ աշխատանք կկատարեք, քան երբ փորձում եք խուսափել անցանկալի սցենարից:

Այսպիսով, մոտիվացիան ինչ-որ բանի հասնելու ցանկությունն է: Երբեմն դուք չեք ցանկանում վաղ արթնանալ և շատ քնկոտ եք, բայց եթե իսկապես վաղ արթնանալու պատճառ ունեք, անհամբեր վեր եք թռչում անկողնուց: Այս տեսակի մոտիվացիան ամենալավն է աշխատում։

Մոտիվացված մարդկանց նշաններ

  • Լավատեսություն — մոտիվացված մարդիկ նախապես վստահ են, որ իրենց ծրագիրը կկատարվի, իսկ արդյունքը կլինի գերազանց
  • Հաստատակամություն — նրանց համար խոչընդոտները չեն դառնում անլուծելի խնդիր
  • Ակտիվություն — մեծ ոգևորություն, որն օգնում է կանգ չառնել նպատակին հասնելու ճանապարհին
  • Կենտրոնացում — մարդիկ չեն շեղվում մանրուքներից, շարժվում են դեպի նպատակը
  • Վստահություն — այդպիսի մարդիկ գիտակցում են իրենց՝ որպես ամբողջական անձնավորություն՝ խնդիրներով և թերություններով, նրանք գիտեն, թե ինչպես օգտագործել ուժեղ կողմերը և մշակել թույլ կողմերը