Առաջադրանք

3․ Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով
Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու: Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ: Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜: Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը: Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։


Առաջադրանքներ


Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։ 

Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։

Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։

Գառնիի արքունի բաղնիքի խճանկարը

Ես Վաղուց էի ցանկանում այցելել Գառնի։ Իմանալով ճամփորդության մասին շտապեցի գրանցվել։ Ցանկանում եմ բացահայտել Գառնու հեքիաթային տեսարժան վայրերը։

Իրականում Գառնու հեթանոսական տաճարն ու Գեղարդի ժայռափոր վանքը իրար հետ ժամանակագրական կապ չունեցող, իսկ հոգևոր տեսանկյունից՝ նույնիսկ հակոտնյա կառույցներ են. Գեղարդի վանական համալիրը ժայռի պես ամուր մեր քրիստոնեական հավատի վկան է, իսկ Գառնու տաճարը՝ մեր հեռավոր նախնիների հեթանոսական հավատի միակ կանգուն վկան: Նրանց ընդհանրությունը միմյանց մոտ տեղակայված լինելն է և այն, որ երկուսն էլ հայոց պատմության ու մշակույթի անգին գանձերից են:
Ի դեպ, հնարավոր է, որ երբ ընտրեք այս հայտնի՝ Գառնի-Գեղարդ ուղղությունը, մի պահ ձեզ հեքիաթի հերոս զգաք, որը հայտնվում է ճամփաբաժանում և պետք է որոշի, թե ո՞ր ճանապարհն ընտրի. բանն այն է, որ հասնելու եք մի ցուցանակի, որի ձախ թևն ասում է՝ այսպես գնաս, կհասնես Գեղարդ, աջ թևն առաջարկում է՝ Գառնի գնա: Եվ քանի որ Գեղարդի վանական համալիրի մասին արդեն պատմել ենք, ընտրում ենք երկրորդը: Եվ այսպես, ուղղությունը՝ Գառնի:

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է Կոտայքի մարզի համանուն գյուղի հարավ-արևմտյան մասում, եռանկյունաձև հրվանդանի վրա շրջապատված խոր ձորերով: Այն զբաղեցնում է 3,5 հա տարածություն և ներառում է պատմամշակութային մի շարք կառույցներ ու մշակութային արժեքներ՝ ամրոց, հեթանոսական տաճար, խճանկար հատակով բաղնիք, պալատական շինությունների և հարակից տնտեսական կառույցների, Ս. Սիոն եկեղեցու և կից մատուռի ավերակներ, սեպագիր արձանագրություն, հիմնադրման վիմագիր, խաչքարեր: Թվարկվածները տարբեր դարաշրջանների նմուշներ են: Օրինակ, 1954 թ. պեղումների ժամանակ հայտնաբերված քարաբեկորը՝ սեպագիր արձանագրությամբ, ուրարտական շրջանից է մեզ հասել և թվագրվում է Ք. ա. 8-րդ դարով: Այն Արգիշտի Ա թագավորին է վերագրվում և տեղեկացնում է արքայի՝ Գառնիի տարածքը գրավելու ու բնակչությանը գերեվարելու մասին։

Հաշվետվություն Գրականություն

Պրոեկտ-Հայոց լեզու,Ավետիք Իսահակյան

Բառերի բացատրություն

Գրականություն 15 (199)․ Խոստ

Մշո բարբար

Վահան Տերյան

Բանաստեղծությունը՝ անգիր

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Իմ երգը

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով

Նորից՝ Արմենուհի Տիգրանյանին

Համո Սահյան «Մեր Լեզուն»

Իմ արմատների պատմությունը-նախագիծ

Համո Սահյան «Մեր Լեզուն»

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար 
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին 
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

Նորից՝ Արմենուհի Տիգրանյանին

Երազիդ մեջ տեսածի հիդ

Ինձի մէ հեսաբ մի անի…
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ


Ես այն աշխարհից եմ եկել,
Ուրիշ է իմ կարոտը անբառ:
Չկա փրկության մի երկիր,
Չկա փրկության ճանապարհ:
Մարդիկ — ես սիրում եմ նրանց —
Բայց այլ է կարոտը իմ անհուն.
Այս գորշ աշխարհի վրա
Կարող ես սփոփել — միայն դո՜ւ:

Միայն դո՜ւ կարող ես հասկանալ
Հոգուս տխրությունը անել,
Ուզում եմ ցնդել, վերանալ, —
Ուզում եմ միշտ քե՜զ հետ լինել:
Ուզում եմ հավիտյան շնչել
Անուշ թովչությունը դեմքիդ —
Խմել քո երգերը հնչեղ
Ու կորչել քո երգում վճիտ…9. III. 1920


Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Իմ արմատների պատմությունը-նախագիծ

<<Իմ արմատների պատմությունը>>

Մասնակիցներ— Քոլեջի 1-ին կուրսի ուսանողներ

Ժամանակահատվածը— Մարտի 1-30-ը

Նպատակը-Արմատների պատմության բացահայտում

Ընթացքը— Ընտանիքի անդամների հետ զրույցի միջոցով պարզել ընտանիքի անդամների-գերդաստանի-ազգանվան ծագումնաբանությունը

  • ազգանվան պատմությունը (ուսումնասիրել ինչպես են ձևավորվում ազգանունները հայերիս, այլ ժողովուրդների մոտ)
  • տատիկ-պապիկներից բացահայտել, թե ձեր նախնիները երբ, որտեղից են եկել, որտեղ են հաստատվել
  • արխիվային լուսանկարների  փնտրտում, բացահայտում և տեղադրում բլոգում
  • ընտանիքի ամենահին իրի բացահայտում
  • հետաքրքիր ընտանեկան սովորույթներ

Արդյունքը— պատում բլոգում, տեսանյութերի, աուդիոնյութերի պատրաստում

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր, 

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ 

Ծով բարություն, շնորհք ու սեր

Ճոխ պարգև եմ առել վերուստ։ 

Անհուն հանքը իմ գանձերի, 

Սիրտս է առատ, լեն ու ազատ. 

Ինչքան էլ որ բաշխեմ ձրի— 

Սերն անվերջ է, բարին՝ անհատ։ 

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես 

Գողից, չարից, չար փորձանքից, 

Աշխարհքով մին՝ ահա էսպես 

Շաղ եմ տալիս իմ բարձունքից։ 

Ես հարուստ եմ, ես բախտավոր 

Իմ ծննդյան պայծառ օրեն, 

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր, 

Իր տվածն եմ տալիս իրեն։ 

Իմ խաղաղ երեկոն է հիմա


Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տըխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

Բանաստեղծությունը՝ անգիր

Վահան Տերյան

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը՝ վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ…

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ստվեր.—
Ես իմ սերն եմ սիրում…