ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ։ ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՒ ԹՎԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԸ

Իմ իրավունքները և թվային աշխարհը

Հետազոտական աշխատանք

Ժամկետը — 2023 թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր
Մասնակիցներ — Նարեկ ՍոսոյանԱրմեն Ավետիսյան

Նպատակը — Ծանոթացնել համացանցում մեր իրավունքներին, բացահայտել դրանց պաշտպանման ձևերն ու կանոնները։

Սահիկաշար

Բովանդակություն

  • Ներածություն
  • Իմ իրավունքները համացանցում
  • Թվային աշխարհում մեր իրավունքների ոտնահարումը
  • Համացանցից անվտանգ օգտվելու մշակույթը
  • Ինչպես ապահովել երեխաների անվտանգությունն առցանց տիրույթում
  • Օգտակար խորհուրդներ մեր անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար
  • Օգտագործված գրականության ցանկ
  • Եզրակացություն

Ներածություն

Համացանցն առաջարկում է գաղափարների փոխանակման և տեղեկատվության ազատ հոսքի աննախադեպ հնարավորություն ամբողջ աշխարհում: Ժամանակակից տեղեկատվական
հասարակությունում ազատ համացանցը նպաստում է ազատ արտահայտվելու հիմնարար իրավունքի և դրանից բխող ԶԼՄ-ների ազատության իրավունքի իրացմանը: Համացանցն աստիճանաբար դառնում է տեղեկատվություն ստանալու, փնտրելու և հաղորդելու ավելի անհրաժեշտ գործիք բոլորի համար:

Կառավարությունները պարտավորություն ունեն իրենց քաղաքացիներին թույլ տալու անարգել մուտք գործել համացանց: Ժողովրդավարական կառավարությունների պարտավորությունն է`
մշակել օրենսդրություն և կանոնակարգեր, որոնք հնարավորություն կտան ունենալու անկախ և բազմակարծիք ԶԼՄ-ներ, տեղեկատվության ազատ հոսք առանց սահմանների, անարգել մուտք համացանց և ցանցային գրագիտության զարգացում։

«Իմ իրավունքները և թվային աշխարհը» հետազոտական նախագիծը կազմելուց մենք մտածեցինք․ «Իսկապես, որքանո՞վ է ապահով համացանցը»: Հարցը վերաբերում էր ոչ այնքան բոլոր տեսակի վիրուսային ծրագրերին, որքան մեր անձնական տեղեկատվության անվտանգությանը։

Այսպիսով՝ որոշեցինք ուսոումնասիրել թեման, բացահայտել մեր իրավունքների հնարավոր խաղտումները, բացահայտել, թե ինչպես կարոող ենք պաշտպանվել։

Իմ իրավունքները համացանցում

Կառավարությունները պետք է մեծ դերակատարում ունենան, երբ խոսքը ցանցային բովանդակության և երեխաների պաշտպանության, ռասիզմի դեմ պայքարի, ատելության և կիբերհանցագործության հրահրման մասին է: Հարցն այն չէ` արդյոք կառավարությունները պե՞տք է կարգավորեն համացանցը, թե՞ ոչ, այլ թե ինչպե՞ս, ի՞նչ և ի՞նչ ծավալով բովանդակություն պետք է կարգավորվի: Արդյոք պետական կարգավորումն արդյունավե՞տ է,
եթե ոչ, ապա կա՞ն այնպիսի մեթոդներ, որոնք կարող են ավելի արդյունավետ լինել:

Համացանցի օգտագործման ցանկացած սահմանափակում օրինական է, եթե համապատասխանում է միջազգային նորմերին և չափանիշներին, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությանը և սահմանված են օրենքով: Պարտադիր զտումը և
արգելափակումը համարվում են գերսահմանափակում:

Համացանցից գրագետ օգտվելու համար կիրառելի է ցանցային գրագիտություն տերմինը։ Ցանցային գրագիտությունը մեդիա կրթության արդյունք է, որն օգտատերերին հնարավորություն է տալիս ողջամիտ որոշումներ կայացնելու համացանցի օգտագործման վերաբերյալ, գնահատելու առցանց տեղեկատվության ճշգրտությունն ու հնարավոր շեղումը և պաշտպանելու անչափահասներին հնարավոր վնասակար բովանդակությունից:

Մասնագետներն էական դեր ունեն ավանդական մեդիակրթությունը ցանցային գրագիտությանը կամրջելու գործում, հատկապես որ հասարակությունը գնում է դեպի մեդիա հարթակների միավորում: Ոչ պաշտպանական մոտեցումը կարևոր նշանակություն ունի ուսանողներին մեդիա գրագիտության ապահովման աշխատանքում ներգրավելու համար: 

Երիտասարդությունը պետք է հզորացնի ցանցում սեփական գործողությունների մասին խելամիտ դատողություններ անելու
կարողությունները: Կրթված ուղեղը լավագույն զտիչն է:

Համաձայն մարդու միջազգային իրավունքների՝ համացանցի կառավարման կարգավորումները պետք է երաշխավորեն բոլոր հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանություն և հաստատեն իրենց համընդհանրությունը, անքակտելիությունը, փոխկախվածությունը և փոխշաղկապվածությունը: Դրանք պետք է խոր հարգանք երաշխավորեն նաև ժողովրդավարության և օրենքի գերակայության հանդեպ և խթանեն կայուն զարգացումը: Հանրային և մասնավոր բոլոր դերակատարները պետք է ընդունեն և պաշտպանեն մարդու հիմնարար իրավունքներն ու ազատություններն իրենց գործողություններում և գործունեության
շրջանակներում, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, ծառայությունների և դրանց կիրառության համատեքստում: Նրանք պետք է իրազեկ լինեն այն զարգացումներին, որոնք հանգեցնում են
հիմնարար իրավունքների և ազատությունների ընդլայնմանը, ինչպես նաև դրանց վտանգներին և իրենց լիարժեք մասնակցությունն ունենան այն գործին, որի նպատակը նոր
ձևավորվող իրավունքների ընդունումն է:

Համացանցի կառավարման կարգավորումների զարգացումը և իրականացումը պետք է բաց, թափանցիկ և պատասխանատու կերպով ապահովեն կառավարությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, տեխնիկական համայնքի և օգտատերերի լիակատար մասնակցություն` հաշվի առնելով նրանց հատուկ դերակատարությունն ու պարտավորությունները: Օգտվողները պետք է լիովին իրացնեն իրենց հիմնարար
իրավունքները և ազատությունները, կայացնեն իրազեկված որոշումներ և մասնակցեն համացանցի կառավարման կարգավորման գործընթացին, մասնավորապես՝ կառավարման մեխանիզմներին և համացանցին առնչվող հանրային քաղաքականության մշակմանը` լիովին վստահ և ազատ:

Համացանցը ահռելի մեծ է, բաց և անսահմանափակ հարթակ է, հետևաբար այսպիսի մեծ ինֆորմացիոն հոսքի մեջ շատ դժվար է կողմնորոշվել, առավել ևս բացահայտել՝ արդյո՞ք մեր իրավունքները խաղտվում են, թե ոչ։ Եկեք հասկանանք, թե ինչ սահմանադրական իրավունքներ և պարտականություններ ունենք համացանցից օգտվելուց․

Իրավունքներ

  • Արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք
    • Վիրավորանք
    • Զրպարտություն
  • Հեղինակային և հարակից իրավունքներ
    • Քաղվածքներ
    • Գրագողություն
  • Անձնական տվյալների հրապարակում
    • Անուն, ազգանուն
    • Աուտենտիկական տվյալների հրապարակում
  • Անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում
    • Ինտիմ կյանքի վերաբերյալ տվյալներ
    • Բժշկական տվյալներ
  • Պատկերը պաշտպանելու իրավունք
  • Անոնիմ մնալու իրավունքը
  • Մոռացված լինելու իրավունք

Պարտականություններ

  • Ապահովություն
    • Ապահովել երկխոսության գաղտնիությունը
    • Կարողանալ տարբերել համացանցային վիրուսներն ու չտարածել դրանք
  • Գաղտնիություն
    • Կարգավորել անձնական տվյալների տրամադրման գործընթացը համացանցում
  • Էթիկա
    • Չվիրավորել համացանցից այլ օգտվողներին
    • Գրառումներ անելիս օգտագործեք ձեր անձնական էջը
  • Ակտիվություն
    • Ապահովեք ակտիվություն սոցցանցերում

Թվային աշխարհում մեր իրավունքների ոտնահարումը

Անօրինական մուտք գործելը։ Այս խմբի հանցագործությունները ներառում են համակարգչային համակարգ առանց թույլտվության մուտք գործելը տվյալների ձեռքբերման կամ որևիցե այլ անազնիվ նպատակով։

Անօրինական եղանակով հաղորդակցությունը գաղտնի որսալը: Այս խմբի հանցագործությունները ներառում են համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ համակարգչային համակարգ մտնող, դուրս եկող եւ համակարգ(չ)ի մեջ գտնվող տվյալների ոչ հրապարակավ կատարվող փոխանցումները որսալը տեխնիկական միջոցների կիրառմամբ։

Միջամտություն տվյալների մեջ: Այս խմբի հանցագործությունները ներառում են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են համակարգչային տվյալները վնասելը, ոչնչացնելը, փչացնելը, փոփոխելը կամ արգելելը։

Սարքերի չարաշահում: Ներառում է վերը շարադրված հանցագործությունների կատարման նպատակով սարքը, համակարգչային ծրագիր վաճառելը, օգտագործելը, ներմուծելը կամ այլ կերպ հայթայթելը։

Համակարգչին առնչվող հանցագործություններ։ Ներառում է այնպիսի հանցագործություններ, որոնց արդյունքում միտումնավոր կերպով մուտք է արվում, փոփոխվում, ոչնչացվում կամ արգելափակվում համակարգչային տվյալներ՝ տվյալների աուտենտիկության խափանման նպատակով, որպեսզի մուտքագրված, տեղադրված կեղծ տվյալները գործեն օրինական
կերպով՝ որպես իսկական տվյալներ։ Նաև ներառում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են համակարգչային տվյալների մուտքագրումը, փոփոխումը, ոչնչացումը կամ արգելափակումը՝ տնտեսական շահ ստանալու նպատակով։

Հեղինակային և հարակից իրավունքներ։ Ներառում է գործողություններ, որոնք ուղղված են հեղինակային
կամ հարակից իրավունքների խախտումներին, որոնք արվում են
դիտավորությամբ, խոշոր առևտրային մասշտաբներով և համակարգչային համակարգի միջոցով։

Այս և այլ հանցագործությունների համար համապատասխան պատիժներ են սահմանվում ինչպես Քաղաքացիական օրենսգրքով, այնպես էլ Քրեական օրենսգրքով։

Համացանցից անվտանգ օգտվելու մշակույթը

Ե՛վ լրատվամիջոցների, և՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ակտիվորեն օգտվում են ինչպես
համակարգչային սարքերից, այնպես էլ համացանցից:
Մշտապես առցանց հասանելիություն ապահովելու համար
լրագրողներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ձգտում են ունենալ շարժական այնպիսի համակարգչային սարքեր, ինչպիսիք են նոութբուքը, պլանշետը և
սմարթֆոնը: Անձնական սարքերին զուգընթաց, օգտագործում
են նաև աշխատանքային համակարգիչները:

Աշխարհում օգտատերերի կեսից ավելին աշխատում է
Windows օպերացիոն համակարգով (ՕՀ): Մեծ տոկոս են
կազմում նաև Android ՕՀ-ով աշխատող սարքերը: Քիչ չեն
iOS և Mac օպերացիոն համակարգերից օգտվողների թիվը:
Չնչին է բաց կոդով գրված ՕՀ-ից օգտվողների թիվը: Իսկ նման
ծրագրերը լիցենզիա չեն պահանջում, հետեւաբար անվճար են:

Համացանցից օգտվելու ժամաքանակի աճման միտումն ակնհայտ է: Օրվա առնվազն 1/3 մասն անցնում է էկրանի առջև: Օգտատերերն օնլայն են սնվելիս, երթևեկելիս, աշխատանքային քննարկումների ժամանակ, իսկ քնելուց առաջ սիրելի սմարթֆոնները պարտադիր «տեղավորում են բարձի տակ»: Արդյոք սա չի՞ նշանակում, որ կյանքն այլևս սիմբիոզ է` բաղկացած իրական և վիրտուալ պահերից, և լինում են պահեր, երբ դժվար է տարանջատել իրականը վիրտուալից:

Լրագրողների եւ քաղհասարակության ներկայացուցիչների համար վիրտուալ աշխարհում հաղորդակցվելու կամ տեղեկատվություն հաղորդելու, սպառելու և պահպանելու հիմնական միջոցները համարվում են սոցիալական ցանցերը, լրատվական կայքերն ու էլփոստերը: Արդյունքում՝ յուրաքանչյուրն այսօր ունի մի քանի էջ սոցիալական տարբեր կայքերում, մի քանի էլհասցե` էլեկտրոնային փոստային ծառայություններում և դրանք օգտագործում է տարբեր նպատակներով:

Թվային դարաշրջանում շատ կարեւոր են նոր մեդիա տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները, սակայն կրկնակի կարևոր անվտանգ օգտվելու կարողությունը հաշվի առնելով օրեցօր ավելացող կիբերհանցագործության ցուցանիշները: Համակարգչային սարքերում հակավիրուսային ծրագրերի առկայությունը դեռ բավարար չէ համոզված լինելու համար, որ համակարգչային սարքը և դրանում առկա տեղեկատվությունը պաշտպանված են:

Համակարգչային սարքի անվտանգությունն ապահովելու
համար անհրաժեշտ է հետևել մի շարք կանոններ: Իսկ
ոչ բոլորնեն, որ հետեւում են դրանց: Օրինակ՝

  • համակարգչային սարքեր մուտք գործելը պաշտպանված չէ գաղտնաբառով,
  • համակարգչային սարքերից ազատ օգտվում են հարազատները, այդ թվում՝ երեխաները, ովքեր կարող են համացանցից ներբեռնել ցանկացած ծրագիր զուգահեռաբար տարատեսակ վիրուսներ,
  • ոչ միշտ են կայքերում աշխատանքն ավարտելիս` վերջում սեղմում «Դուրս գալ» (Log out) հրահանգը:

Քանի որ նշվել էր, որ ԶԼՄ (Զանգվածային լրատվության միջոցներ) կամ ՀԿ (Հասարակական կազմակերպություն) ոլորտների
ներկայացուցիչների անձնական համակարգչային սարքերն
օգտագործվում են նաև գործնական նպատակներով, դա
նշանակում է, որ տվյալ սարքում պահվող այլ անձանց կամ
կազմակերպություններին վերաբերող տվյալների գաղտնիությունը վտանգված է, եթե անվտանգության տեսանկյունից անփույթ են օգտվում

Թերևս չկա մեկը, ով բացառեր երբևէ իր սարքերում օտար, անցանկալի ծրագրի կամ վիրուսի հայտնաբերումը: Սա նշանակում է, որ աշխարհում բոլոր օգտատերերն առնվազն մեկ անգամ եղել են կիբերհանցագործության զոհ: Այսպիսով կիբերհարձակումներն իրականացվում են յուրաքանչյուրի նկատմամբ` անկախ պաշտոնեական դիրքից, զբաղվածությունից և սոցիալական կարգավիճակից: Հաշվի առնելով կիբերհանցագործությունների ավելացումն ու կատարելագործումը՝ թիրախավորված հարձակումներն ավելի հաճախակի կդառնան:

Ցանկացած տեղեկություն, որը կարող է հավելյալ միջոց
դառնալ կիբերհանցագործների համար անձի եւ նրան
շրջապատող հարազատների անվտանգությունը խախտելու
նպատակով` գտնվելու վայրը, ընտանեկան կարգավիճակը,
երեխաների անունները, ուսման եւ հանգստի վայրերը,
կոնտակտային տվյալները և այլն, պետք է զերծ պահել
համացանցից:

Կիբերհանցագործության օրինակները, որոնք տեղի են ունեցել բջջային հեռախոսների միջոցով, թեև զանգվածային բնույթ չեն կրում, սակայն մտահոգության տեղիք են տալիս: Անկախ այն բանից նման գործողությունների հետևում կանգնած են ներքին թե արտաքին ուժեր, մեկ մարդ թե կազմակերպված խումբ մի բան հստակ է. Հայաստանի քաղաքացին ևս այս մեծ սարդոստայնում գտնվում է կիբերհանցագործների թիրախում, որին զոհ չդառնալու համար անհրաժեշտ են բարձր զգոնություն և մշտապես լրացվող գիտելիքներ տեղեկատվական անվտանգության ոլորտի վերաբերյալ:

Ինչպես ապահովել երեխաների անվտանգությունն առցանց տիրույթում

Համացանցը ստեղծվել է մեծահասակների համար, բայց երեխաների ու դեռահասների կողմից դրա կիրառումն օրեցօր մեծանում է, իսկ թվային տեխնոլոգիաների ազդեցությունը նրանց կյանքի և ապագայի նկատմամբ՝ աճում: Այնպես որ, թվային քաղաքականությունը, գործնական քայլերն ու թվային արտադրանքը պետք է ավելի շատ համապատասխանեն երեխաների կարիքներին, նրանց տեսլականին՝ հաշվի առնելով նրանց ձայնը։

Ահա մի քանի փաստ համացանցի օգտագործման վերաբերյալ․

  • Համացանցից օգտվող բնակչության ամենամեծ խումբը երիտասարդներն են: Աշխարհում նրանց 71 տոկոսն առցանց է, ողջ բնակչության 48 տոկոսի համեմատ:
  • Աֆրիկայի երիտասարդությունն ամենաքիչն է օգտվում համացանցից: Այն հասանելի է յուրաքանչյուր 5-ից 3-ին: Մինչդեռ Եվրոպայում այն հասանելի չէ յուրաքանչյուր 25-ից 1-ին:
  • Բոլոր վեբ կայքերի գրեթե 59 տոկոսն անգլերեն լեզվով են, և շատ երեխաներ չեն կարող գտնել իրենց հասկանալի կամ իրենց մշակույթի պահանջներին համապատասխանող նյութեր:
  • Աշխարհի սեռական չարաշահման հղումների 10-ից առավել քան 9-ը տեղակայված են հինգ երկրներում ՝ Կանադայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանի Դաշնությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Ավելի արդյունավետ քաղաքականության մշակման ու ավելի պատասխանատու բիզնես գործընթացների համար միջազգային պրակտիկայում առաջարկվում են հետևյալ գործնական քայլերը՝

  • Մատչելի և բարձրորակ համացանցը հասանելի դարձնել բոլոր երեխաներին:
  • Պաշտպանել երեխաներին համացանցի վտանգներից, այդ թվում՝ չարաշահումից, շահագործումից, թրաֆիքինգից, կիբերբուլիինգից, ինչպես նաև՝ տարիքին չհամապատասխանող նյութերից
  • Պաշտպանել երեխաների անձնական տվյալներն ու առցանց ինքնությունը
  • Տրամադրել թվային գրագիտություն, որպեսզի երեխաները տեղեկացված լինեն, իսկ համացանցից օգտվելիս՝ պաշտպանված
  • Կիրառել մասնավոր հատվածի լծակներն՝ էթիկական  չափորոշիչներն ու քայլերը բարելավելու համար, որոնք պաշտպանում են երեխաներին համացանցից օգտվելիս ի շահ բոլոր երեխաների
  • Երեխայակենտրոն թվային քաղաքականություն մշակել:

Այսօր աշխարհում ավելի քան 3 միլիարդ մարդ տեղաշարժի սահմանափակման դրության մեջ է, իսկ սովորողների ավելի քան 90%-ը՝ կրթությունից զրկված։ Տարօրինակ չէ, որ երեխաների և նրանց ծնողների մեծ մասը արտաքին աշխարհի հետ առնչվում են էկրանների միջոցով և շնորհիվ, որոնց օգտագործումը ծնողները ժամանակին արգելում էին կամ հնարավորինս սահամանափակում։

Եկել է ժամանակը ընդունելու, որ համացանցը շատ կարևոր գործիք է, որի շնորհիվ երեխաները սովորում են, խաղում, շփվում ընկերների հետ ու դուրս գալիս արտաքին աշխարհ։ Կարճ ասած՝ համացանցից նրանք շա՜տ բան կարող են սովորել։

Բայց այս «թռիչքը» դեպի թվային աշխարհ կարող է շատ անհանգստացնել և նույնիսկ ընկճախտի մեջ գցել այն ծնողներին, ովքեր մինչև համավարակը հնարավորինս կրճատում էին երեխաների առցանց անցկացրած ժամանակը։

Իսկ ինչպե՞ս կարող են երեխաները և իրենց ընտանիքներն ավելին քաղել թվային աշխարհից և հավասարակշռություն գտնել թվային աշխարհում անցկացրած ժամանակի և այլ օգտակար ու կարևոր գործերի միջև։

Էկրաններին նաև մեղադրում են երեխաների՝ ֆիզիկապես պասիվ լինելու մեջ, ինչը գլոբալ առումով մահացության առաջնային գործոններից մեկն է, և որը նաև նպաստում է մանկական գիրության մակարդակի բարձրացմանը։ Ոմանք պնդում են, որ էկրանից օգտվելու ժամանակը սահմանափակելը երեխաների ֆիզիկական ակտիվությանը նպաստելու տարբերակներից մեկն է։ Բայց հետազոտությունը սա չի փաստում։ Երբ բոլորը այսօր փակված են տանը, հակառակը կարծես ավելի ճիշտ է․ ակտիվ վիդեո խաղերը կամ մարմնամարզությունը կարող են օգնել նրանց ֆիզիկապես ավելի ակտիվ լինել։

Ահա մի քանի նկատառում, որ արժի հաշվի առնել․

  • Ընկերների հետ կապի մեջ լինելը կարևոր է։ Այս արտասովոր ժամանակներում, երբ ամեն ինչ անորոշ է ու անկանոն, երեխաների համար շատ կարևոր է շարունակել խաղալ և շփվել ընկերների հետ։ Վիդեո խաղերը, տեսախաղերը և սոցիալական մեդիան կարող են արժեքավոր լինել երեխաների համար՝ առաջարկելով կապի մեջ լինելու հնարավորություն այն դեպքերում, երբ նվազել են սոցիալական շփումները, երբ այլ ժամանցի տարբերակ չկա, երբ ամեն-ինչ սահմանափակ է, և անհանգստությունն ու վախերը ցրող այլ գործիք չկա։
  • Ակտիվ ներգրավվածություն և ծնողների վերահսկողություն։ Ծնողները կարող են վերահսկել երեխաների առցանց գործողությունները՝ սահմանափակելով նրանց որոշ գործողություններ։ Երեխաների հետ պետք է խոսել, պետք է հասկանալ, թե ինչ են նրանք անում առցանց, համոզվել, որ նրանք իրենց տարիքին համապատասխան խաղեր են խաղում, հետևել նրանց տրամադրությանն ու էմոցիաներին խաղալու ժամանակ և այլն։ Երեխայի հետ միասին վիդեոխաղ խաղալով, օրինակ, կարող եք հետևել նրա առցանց վարքին ու ապահովել, որ նա անվտանգ լինի։ Այդպես նաև շատ դրական էմոցիաներ կստանաք։
  • Ֆիզիկական ակտիվություն՝ էկրանների առջև։ Եթե ուսումը, խաղը և շփումը այսօր հնարավոր է ապահովել նաև էկրանների միջոցով, ուրեմն՝ մենք երեխաներին ակտիվ պահելու նոր ուղիներ պետք է գտնենք։ ԱՀԿ-ն օրինակ առաջարկում է տանը մնալ և այս խաղերի ու վարժությունների միջոցով շարունակել ակտիվ մնալ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն, իր հերթին, մշակել է տարբեր խաղեր, որոնք կօգնեն տանը լավ ժամանակ անցկացնել երեխաների հետ։ #LearningAtHome / #ՏանըՀավեսԷ արշավի էջում երեխաների համար մի շարք զարգացնող խաղեր կգտնեք։

Ուրեմն, երեխաների կողմից այս սարքավորումներն օգտագործելու ձևը և ժամանակը վերանայելու ճիշտ պահն է, քանի որ շատ հաճախ մենք հակված ենք վախենալ այն ամենից, ինչ անսովոր է ու անծանոթ։ Ու սա նաև այն պահն է, որ ծնողները կարող են օգտագործել՝ ավելի մոտիկից ծանոթանալու իրենց երեխաների թե՛ թվային թե՛ իրական աշխարհներին։

Ստորև առաջարկում ենք դիտարկել մի քանի կանոն, որոնք կօգնեն երեխաներին անվտանգ մուտք գործել թվային աշխարհ։

Ապահովեք նրա անվտանգությունը՝ անկեղծ զրույցի միջոցով: Անկեղծ խոսեք երեխայի հետ այն մասին, թե ում հետ և ինչպես կարող է շփվել: Համոզվեք, որ նա հասկանում է բարյացակամ և աջակցող շփումների կարևորությունը, և որ չարամիտ, խտրական և անպատշաճ շփումները երբևէ ընդունելի չեն:

Պաշտպանեք նրան տեխնոլոգիաների միջոցով: Ստուգեք, թե որքանով է երեխայի համապատասխան սարքը համալրված ամենավերջին ծրագրային ապահովմամբ և հակավիրուսային ծրագրերով: Հավաստիացեք նաև, որ գաղտնիության պաշտպանիչ կարգավորումները միացված են: Ծածկեք վեբ-տեսախցիկները, երբ դրանցից չեք օգտվում: Ավելի փոքր տարիքի երեխաների դեպքում, այնպիսի գործիքները, ինչպիսիք են՝ ծնողական հսկողության ծրագրերը, այդ թվում՝ ապահով որոնումները, կարող են օգնել համացանցային գործունեությունը դրական դարձնելու գործում:

Նրա հետ ժամանակ անցկացրեք թվային աշխարհում: Ձեր երեխայի համար ստեղծեք ընկերների, ընտանիքի և անձամբ ձեզ հետ առցանց շփվելու ապահով և դրական հնարավորություններ: Ուրիշների հետ կապը պահպանելը առավել, քան երբևէ, կարևորվում է այս ժամանակներում, և դա կարող է ձեզ համար հիանալի հնարավորություն լինել՝ «վիրտուալ շփումներում» բարություն և սրտացավություն դրսևորելու լավ օրինակ ծառայել:

Խրախուսեք առցանց տիրույթում դրսևորվող առողջ սովորությունները: Խթանեք և հսկեք առցանց և տեսազանգերի ժամանակ երեխաների պատշաճ վարքը: Քաջալերեք, որ երեխան բարի և հարգալից լինի դասընկերների հետ, հաշվի առնի, թե ինչ հագուստ պետք է կրի, և տեսազանգերին չմիանա, օրինակ՝ իր ննջարանից: Քանի որ երեխաները առցանց տիրույթում ավելի շատ ժամանակ են անցկացնում, նրանք կարող են ավելի շատ տեսնել այնպիսի գովազդներ, որոնցում գովազդվում են անառողջ սնունդ, գենդերային կարծրատիպեր կամ տարիքին ոչ հարիր նյութեր:

Թույլ տվեք զվարճանալ և ինքնադրսևորվել: Տանը ժամանակ անցկացնելը կարող է հիանալի հնարավորություն լինել երեխայի համար՝ սեփական տեսակետն արտահայտելու և ճգնաժամի ընթացքում աջակցության կարիք ունեցողներին օգնելու առումով: Չմոռանաք առցանց գործունեությունը հնարավորինս հավասարակշռել իրական գործունեությամբ, այդ թվում՝ դրսում զբոսանքներով:

Օգտակար խորհուրդներ մեր անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար

Այսպիսով՝ ստորև առաջարկում ենք մի քանի օրինակ, թե ինչպես կարող ենք մենք՝ մեծերս, առավել անվտանգ օգտվել թվային աշխարհի բարիքներից։

Մի սեղմեք կասկածելի հղումների վրա։ Մի բացեք հղումներ էլեկտրոնային փոստից, SMS-ից կամ հաղորդագրություններից սոցիալական ցանցերում, եթե վստահ չեք անվտանգության հարցում:

Անձնական տեղեկատվության պաշտպանություն: Խուսափեք անձնական տեղեկությունների փոխանակումից անվստահելի առցանց աղբյուրների հետ: Նախքան տվյալներ մուտքագրելը ստուգեք կայքերի անվտանգությունը:

Օգտագործեք ուժեղ գաղտնաբառ: Օգտագործեք բարդ գաղտնաբառեր՝ բաղկացած տառերից, թվերից և հատուկ նիշերից: Որպես գաղտնաբառ մի օգտագործեք անձնական տվյալները, ինչպիսիք են անունները, ծննդյան ամսաթիվը կամ հեռախոսահամարը:

Զգույշ եղեք հանրային Wi-Fi-ից օգտվելիս։ Ստուգեք կապի անունը և հաստատեք IP հասցեն հանրային ցանցի գտնվելու վայրի աշխատակցի հետ։

Օգտագործեք հակավիրուս և թարմացրեք ձեր օպերացիոն համակարգը։ Տեղադրեք հակավիրուս՝ ձեր սարքը չարամիտ ծրագրերից պաշտպանելու համար, պարբերաբար թարմացրեք այն և բուն սարքի օպերացիոն համակարգը

Զգուշացում սոցիալական ցանցերում: Զգույշ եղեք սոցիալական ցանցերում ձեր հրապարակած տեղեկատվության նկատմամբ: Չափազանց շատ անձնական տեղեկություններ մի բացահայտեք:

Սոցիալական մեդիայի հարթակներում կարող եք զեկուցել (report it)։ Եթե սոցիալական մեդիայի հարթակներում որևէ բան եք կարդացել կամ տեսել, որից վրդովվել եք կամ վիրավորվել, ապա կարող եք զեկուցել (report it) դրա մասին։

Տեղադրեք հավելվածներ պաշտոնական աղբյուրներից։
Ներբեռնեք հավելվածները միայն պաշտոնական հավելվածների հարթակներից, ինչպիսիք են Google Play-ը Android-ի համար կամ App Store-ը iOS-ի համար:

Եզրակացություն

Այսպիսով՝ 21-րդ դարում թվային աշխարհը մեր կյանքի անբաժան մասն է դարձել։ Այն իր բարիքներով և առավելություններով հանդերձ նաև շատ վտանգավոր է։ Աշխատանքում տեսանք, որ համացանցը այն ոլորտն է, որտեղ մեր իրավունքները կարող են հեշտորեն ոտնահարվել, որտեղ մենք կարող ենք զոհ դառնալ տարատեսակ հաքերների համար, իսկ մեր երեխաները ավելի մեծ վտանգների առաջ են կանգնում։

Որպեսզի խուսափենք նման վտանգներից անպայման պետք է հետևենք համացանցից օգտվելու անվտանգության կանոններին, իսկ երեխաների դեպքում նաև սահմանափակումներ մտցնենք, որոնք միանշանակորեն արդարացված են։

Բացի մեր կողմից կատարվող գործողությունները՝ պետությունը ևս օրենսդրական մակարդակով ապահովում է մեր անվտանգությունը՝ համապատասխան պատիժներ սահմանելով ինչպես Քաղաքացիական, այնպես էլ Քրեական օրենսգրքերով։

Օգտագործված գրականության ցանկ

В закладки: постоянная ссылка.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *