Ճանապարհորդություն դեպի Արատես

Հուլիսի մեկին ես և մեր խմբից մի քանի ուսանող ընկեր Գայանեի և ընկեր Հեղինեի հետ ուղեվորվեցինք դեպի Արատես։ Ուղևորվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից ժամը 8։30, առաջին կանգառն էր Արենիի քարանձավը։

Արենի-1 քարանձավ | Tours in Armenia Planet

Արենիի քարանձավ, քարանձավների համալիր Հայաստանի հարավ-արևելյան մասում՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ 2011 թ-ի հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը։ 2011 թ-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։

Պեղումներն իրականացվումեն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից Կալիֆորնիայի համալսարանին առընթեր Լոս Անջելեսի հնագիտության ինստիտուտի (UCLA’s Cotsen) և Քորքի համալսարանի (Իռլանդիա) հետ համատեղ։

2007 թվականի պեղումների ընթացքում քարանձավից հայտնաբերվել են գինեգործությանը վերաբերող գտածոներ։ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագիտական աշխատանքների ղեկավար Բորիս Գասպարյանի խոսքով պեղումների հենց առաջին շրջանն այս վայրում մեծ հաջողություն բերեց, որովհետև գտնվել էր խաղողի ճմլարանը։ Դրա մասին ենթադրություններ կային և պահանջվում էր ապացուցել, որ այն հենց գինեգործական համալիրի կարևոր բաղադրիչն է։ Կառուցվածքային առանձնահատկությունները, այսինքն՝ գինեգործությանը հատուկ թեք հարթության առկայության (երբ ճզմել են խաղողը, դրա միջոցով խաղողի հյութը հոսել է հատուկ տեղ, որտեղ էլ հասունանում էր համապատասխան աստիճանի) և հնձանի հարևանությամբ հողի մեջ թաղված հսկայական կարասների առկայությունն ապացուցում են, որ սա գինեգործությամբ զբաղվելու հատուկ տարածք է եղել։

2008 թվականի սեպտեմբերին պեղվել էր աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը։

Քարանձավում կատարվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է ուշ նեոլիթի ժամանակաշրջանի նյութական և հոգևոր մշակույթի մասին վկայող ֆակտոլոգիական ծավալուն նյութ՝ անոթներ, ոսկրե գործիքներ, ինչպես նաև կերամիկայի մի քանի հազար բեկորներ։ Գտածոների զգալի մասը շարունակում է մնալ քարանձավում, քանի որ այնտեղ տիրող միկրոկլիմայի շնորհիվ արտեֆակտերը պահպանվում են գրեթե նախասկզբնական տեսքով։

Երկրորդ կանգառն էր Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը։

Եղեգնաձորի երկրագիտական թանգարան
Եղեգնաձորի երկրագիտական թանգարան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, պաշտոնապես՝ Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան ՊՈԱԿ, հիմնադրվել է 1968 թվականին։ Այն մարզկենտրոն Եղեգնաձորում առկա միակ թանգարանն է։ Թանգարանը հանդիսանում է ինչպես Եղեգնաձորի, այնպես էլ Վայոց ձորի մարզի կարևորագույն մշակութային ու գիտակրթական օջախներից մեկը, ինչպես նաև զբոսաշրջային ժամանցի վայր։

——————————————

Ժամը 5-ին հասանք Արատես, սենյակ ընտրելուց և իրերը դասավորելուց հետո ճաշեցինք որից հետո խարույկ վառեցինք և պատրաստեցինք խորոված, նստեցինք մինչև ուշ գիշեր։

Երկրորդ օրը արթնացանք ժամը 7-ին, նախաճաշելուց հետո մենք գնացինք բացատ աշխատելու։

Աշխատանքից հետո ուղևորվեցինք Արատեսի վանք,13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։

Հետ վերադառնալուց հետո նորից ճաշել ենք և նստել խարույկի շուրջը։

Երրորդ օրը ժամը 11։30 իրերը հավաքելուց հետո ուղեվորվեցինք դեպի Երևան, առաջին կանգառը Ծակքարի բնական կամուրջն էր։

Մյուս կանգառը Բերդկունքի բերդն էր,Բերդկունք (նախկին անվանումները` ԱղկալաԱզատ), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում, Գավառ քաղաքից մոտ 9 կմ հյուսիս, Սևանա լճի հյուսիսարևմտյան ափին։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1930 մ բարձրության վրա։

Ժամը 18։00-ին հասանք Երևան։

 Շատ շնորհակալ եմ ընկեր Հեղինեից և ընկեր Գայանեից եռօրյա ճանապարհորդությունը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար։