Սուրբ Գևորգ եկեղեցի (Գառնահովիտ)

Պատմություն

Կառուցված է հավանաբար Ներսեհ պատրիկ Կամսարական հայոց իշխանի հովանավորությամբ, իսկ ճարտարապետը եղել է Վարդեսը, ով հավանաբար Մամիկոնյան նախարարական տանից էր։ Սուրբ Գևորգ եկեղեցին առանձնանում է ճարտարապետական և շինարարական ինքնատիպ լուծումներով։ Այն բյուզանդական ոճով կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան եկեղեցի է։ Գմբեթավոր տանիքի ոճը հազվադեպ է հանդիպում Հայաստանում, հատկապես մեծ շինություններում։

Քառակուսի հատակագծով ավանդատները գտնվում են աղոթասրահի չորս անկյուններում։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան։ Եկեղեցու հորինվածքում իշխող է գմբեթի թմբուկը։ Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթ իրականացված է մեծ ու փոքր 4 լրացուցիչ տրոմպների միջոցով։ Գմբեթը հենված է քառանկյուն թմբուկի վրա, որն ունի 12 փոքրիկ որմնախորշեր և լուսամուտներ։

Խաղողի ողկույզներով, ատամնաշարերով, կրկնաշար տերևիկներով քանդակազարդ քիվերն ու լուսամուտների պսակները եկեղեցու դեկորատիվ հարդարանքի մաս են կազմում։

Նկարագրություն

Թորոս Թորամանյանը՝ տաճարի, տաճարի արտաքին եզրագծի իր չափագրությունը, արևմտյան ճակատի սեղանաձև հիմքով խորշերից մեկի և վերջինիս խորքում առկա զույգ սյունների մանրամասն գծագիրը, իր հայտնաբերած քարտաշ վարպետների 12 տիպի նշանների մասին, գրում է

«Արագածի հարավ-արևմտյան բարձունքներուն վրա Թալինի շրջանի Փոքր գյուղի մեջ կանգուն է մի հոյակապ եկեղեցի անվրեպ 7-րդ դարու գործ. անհայտ է շինողը. արձանագրություններ չկան. ներքուստ խաչաձև է և անսյուն, լայնանիստ գմբեթ ունի։»— Թորոս Թորամանյան, Աշխատությունների երկրորդ ժողովածու, Երևան, 1948 թվական, էջ 111
«Ադիամանի եկեղեցին ներքին կողմեն շատ նմանություն ունի Էջմիածնի մոտ Հռիփսիմեի վանքին, նույնիսկ գմբեթի մեջ շուրջանակի ունի մուլյուրներով շինված բոլորակ վարդաձևներու շարքը, շուրջանակի, արտաքուստ ամմեն կողմէ ունի խորշեր, բայց արևմտյան կողմը խորշերուն մեջ կեսեն քիչ ավելի բարձրությամբ կան զույգ սյուներ վրաները խոյակներով, խոյակներեն անմիջապես վերևը ուղիղ կիսաբոլորակ գոգավոր խորշ շինված է, կարծես արձաններ դնելու հատուկ, որոնց պատվանդաններ պիտի լինեին զույգ սյուները։ Այս կիսաբոլորակ խորշերեն մեկ հատ ալ շինված է արևելյան կողմը միջին ֆրանտոնին ներքև։ Քիվեր և պատուհաններու պսակներ ըստ ամենայնի 5-7-րդ դարու հատկանիշներեն ունին. հետաքրքրական են քիվի ճակատին վրա քանդակված զարդաքանդակները, որոնք շուշանածաղկի նմանություն ունին, իսկ այդ քանդակի ներքև երկրորդ մուլյուրի թեք հարթության վրա քանդակված է բարձրաքանդակ երկրաչափական մի ձև. որ ստալակտիտի երևույթն ունի։Հարավային և արևմտյան կողմեն ունի երկու դուռ, որոնք արտաքուստ զույգ որմնասյուներու վրա պսակված աղեղներ ունին, զույգ սյուներու խոյակները և խարիսխները, նույն տիպն ունին, ինչն որ ուրիշ առհասարակ 7-րդ դարու շենքերուն վրա գտնված ձևերը։ Գմբեթն ալ ունի խորշեր։ Այս ձևին կպատկանի Մաստարայի եկեղեցվո գմբեթը, որը հազիվ 7-8 կիլոմետր հեռավորության վրա է։ Հավանորեն մեկզմեկե աղդված։ Արձանագրություններ չեն երևիև, հավանաբար կորած զանազան նորոգություններու ժամանակ, սակայն այնքան ալ լուրջ նորոգությանց հետքեր չեն երևեր. արևելյան ճակատին վրա կան քանի մը փակագիր արձանագրություններ։Իսկ հարավային կողմը դռան աջ կողմի եռանկյունի խորշին մեջ կա շատ եղծված և անընթեռնելի դարձած արձանագրություն, որուն տառերուն ձևեն կենթադրվի, որ մոտավորապես 12-13-րդ դարերու տառեր են»— Թորոս Թորամանյան, Աշխատությունների երկրորդ ժողովածու, Երևան, 1948 թվական, էջ 162-163

Ճարտարապետություն

Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցին իր չորս խորաններով, չորս 3/4 խորշերով ու անկյունային չորս սենյակներով ամփոփված է 19,5 մետր երկարության և 15,7 մետր լայնության հատակագծային չափեր ունեցող ուղղանկյուն ծավալի մեջ։ Արևելյան և արևմտյան նախախորանները ունեն փոքր խորություն, երեք քարորդ խորշերը՝ մեծ տրամագիծ, գմբեթատակ քառակուսին՝ զգալի չափեր։

Անկյունային սենյակները ճիշտ քառակուսիներ են և իրենց արևելյան պատի վրա չունեն խորանաձև կլորացումներ։ Հարավ-արևելյան սենյակի հյուսիսային պատի վրա կա քառակուսի փոքր խորության խորշ, հյուսիս-արևելյան սենյակի հարավային պատի վրա նույնպիսի մի խորշ, որի հատակը, սակայն խորանում է հոծ պատի ներսում (այն եղել է գաղտնարան կամ գանձարան)։

Տաճարի մուտքերը երկուսնն են՝ արևմուտքից և հարավից։ Բոլոր խորաններն ունեն մեկական պատուհան։ Անկյունային սենյակներից արևելյան կողմիններն ունեն երկուական, արևմտյան կողմինները՝ մեկական պատուհան (արևնտյան պատի վրա)։ Պատուհանները դեպի ներս առանձնապես շատ չեն լայնանում։

Արևելյան խորանում սեղանն ունի միջին բարձրություն․ տաճարի կենտրոնական մասի սալահատակից այնտեղ են բարձրանում երեքական աստիճաններով։ Բուն խորանը առաջանալով դուրս է գալիս խորանի և նախախորանի սահմաններից, ավելի քան մեկ մետրով։ Արևելյան խորանի առջևում առկա է «դաս» կոչվող հարթակը, որը մինչև տաճարի կենտրոնը հասնող մի կիսաշրջանաձև տարածություն է, ընդհանուր հատակից բարձրացած տասը սանտիմետրի սահմաններում։

Արևելյան կողմի սենյակների ու տաճարի կենտրոնական մասին հատակներն ունեն նույն բարձրությունը, մինչ արևմտյան կողմի սենյակների հատակները վերոհիշյալներից ցածր են 50-55 սմ։ Այդ սենյակների և 3/4 խորշերի միջև առկա է քսան սանտիմետր բարձրության և լայնության միջնորմ (այդտեղ աստիճանների հետքեր չկան)։

Ճանապարհորդություն դեպի Գառնի

Այս շաբաթվա առաջին օրը սկսեցինք մեծ ոգևորությամբ, քանի որ ուղևորվեցինք ճամփորդության։ Մեկնեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, առաջին կանգառը Եղիշե Չարենցի կամարն էր, որտեղից բացվում էր մառախլապատ տեսարան։ Արտասանեցինք բանաստեղծություններ, որոնք մեծ հետաքրքրությամբ լսեցին զբոսաշրջիկները և վերջում մեծ ոգևորությամբ ծափահարեցին։

Արտասանությունը Չարենցի կամարում

Մեր երկրորդ վայրը, որը պետք է այցելեինք, դա Գառնու տաճարն էր։ Այն իր գողտրիկ բնությամբ դիմավորում էր մեզ։ Իհարկե տարածքով շրջելուց, գեղեցիկ նկարներ անելուց և տեսարանը մի լավ վայելելուց հետո միայն հեռացանք։

Այնուհետև կանգ պետք է առնեինք քարերի սիմֆոնիայում։ Ոչ բարենպաստ եղանակի պատճառով չկարողացանք իջնել մինչև վերջ։ Սակայն երբ արդեն արևը ժպտում էր երկնքում, Սուրբ Մաշտոց Հայրապետ եկեղեցի գնացինք։ Այն փոքրիկ, գողտրիկ եկեղեցի էր, որը 12֊րդ դարի կառույց էր։

Դրանից հետո շարժվեցինք Գեղարդ, որտեղ քարայրները, վանքը և անուշահամ ջուրը սպասում էին մեզ։ Հրաշք էր ու գեղեցիկ։

Ընդմիջեցինք Ազատ գետի ափին, որը իր ձայնով ու գեղեցկությամբ ներդաշնակություն հաղորդեց բոլորիս։

Իսկ վերադարձին, երբ անձրև չկար, կանգ առանք քարերի սիմֆոնիայում, որտեղ Ազատ գետը հոսում էր կամրջի տակ։

Տպավորության մասին անգամ խոսք չունեմ, պետք է վայելել ու հպարտանալ հայկական կառույցներով ու տեսարժան վայրերով։

Օգտագործված աղբյուրներ

Ամանորյա ճամփորդություն դեպի Էջմիածին

Մեր այս տարվա վերջին ճամփորդությունը դեպի Արմավիրի մարզ քաղաք Էջմիածինն է։ Էջմիածինը Երևանից ընդամենը 15 կմ հեռավորության վրա գտնվող ոչ մեծ քաղաք է, ուր տեղակայված է մեր եկեղեցու գլխավոր սրբավայրը՝ Էջմիածինի մայր տաճարը,  նաև այցելեցինք մի քանի այլ եկեղեցիներ, թանգարաններ, Զվարթնոցի տաճար։

This image has an empty alt attribute; its file name is thumb_13420452520.jpg

Հայ առաքելական եկեղեցին աշխարհի մնացած այլ քրիստոնեական եկեղեցիներից տարբերվում է նրանով, որ Հայաստանն աշխարհի հնագույն քրիստոնյա երկիրն է, հարուստ՝ ճարտարապետության, երգարվեստի, գրականության և մանրանկարչության մեջ քրիստոնեական մշակույթի ինքնատիպ դրսևորումներով: Դեպի Էջմիածին ճամփորդությունը մեզ հնարավորություն տվեց առավել մոտիկից ու հանգամանալից ուսումնասիրել հայկական քրիստոնեության առանձնահատկությունները, հարուստ պատմությունն ու ժառանգությունը:

Ճանապարհորդություն դեպի Արատես

Հուլիսի մեկին ես և մեր խմբից մի քանի ուսանող ընկեր Գայանեի և ընկեր Հեղինեի հետ ուղեվորվեցինք դեպի Արատես։ Ուղևորվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից ժամը 8։30, առաջին կանգառն էր Արենիի քարանձավը։

Արենի-1 քարանձավ | Tours in Armenia Planet

Արենիի քարանձավ, քարանձավների համալիր Հայաստանի հարավ-արևելյան մասում՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ 2011 թ-ի հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը։ 2011 թ-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։

Պեղումներն իրականացվումեն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից Կալիֆորնիայի համալսարանին առընթեր Լոս Անջելեսի հնագիտության ինստիտուտի (UCLA’s Cotsen) և Քորքի համալսարանի (Իռլանդիա) հետ համատեղ։

2007 թվականի պեղումների ընթացքում քարանձավից հայտնաբերվել են գինեգործությանը վերաբերող գտածոներ։ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագիտական աշխատանքների ղեկավար Բորիս Գասպարյանի խոսքով պեղումների հենց առաջին շրջանն այս վայրում մեծ հաջողություն բերեց, որովհետև գտնվել էր խաղողի ճմլարանը։ Դրա մասին ենթադրություններ կային և պահանջվում էր ապացուցել, որ այն հենց գինեգործական համալիրի կարևոր բաղադրիչն է։ Կառուցվածքային առանձնահատկությունները, այսինքն՝ գինեգործությանը հատուկ թեք հարթության առկայության (երբ ճզմել են խաղողը, դրա միջոցով խաղողի հյութը հոսել է հատուկ տեղ, որտեղ էլ հասունանում էր համապատասխան աստիճանի) և հնձանի հարևանությամբ հողի մեջ թաղված հսկայական կարասների առկայությունն ապացուցում են, որ սա գինեգործությամբ զբաղվելու հատուկ տարածք է եղել։

2008 թվականի սեպտեմբերին պեղվել էր աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը։

Քարանձավում կատարվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է ուշ նեոլիթի ժամանակաշրջանի նյութական և հոգևոր մշակույթի մասին վկայող ֆակտոլոգիական ծավալուն նյութ՝ անոթներ, ոսկրե գործիքներ, ինչպես նաև կերամիկայի մի քանի հազար բեկորներ։ Գտածոների զգալի մասը շարունակում է մնալ քարանձավում, քանի որ այնտեղ տիրող միկրոկլիմայի շնորհիվ արտեֆակտերը պահպանվում են գրեթե նախասկզբնական տեսքով։

Երկրորդ կանգառն էր Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը։

Եղեգնաձորի երկրագիտական թանգարան
Եղեգնաձորի երկրագիտական թանգարան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, պաշտոնապես՝ Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան ՊՈԱԿ, հիմնադրվել է 1968 թվականին։ Այն մարզկենտրոն Եղեգնաձորում առկա միակ թանգարանն է։ Թանգարանը հանդիսանում է ինչպես Եղեգնաձորի, այնպես էլ Վայոց ձորի մարզի կարևորագույն մշակութային ու գիտակրթական օջախներից մեկը, ինչպես նաև զբոսաշրջային ժամանցի վայր։

——————————————

Ժամը 5-ին հասանք Արատես, սենյակ ընտրելուց և իրերը դասավորելուց հետո ճաշեցինք որից հետո խարույկ վառեցինք և պատրաստեցինք խորոված, նստեցինք մինչև ուշ գիշեր։

Երկրորդ օրը արթնացանք ժամը 7-ին, նախաճաշելուց հետո մենք գնացինք բացատ աշխատելու։

Աշխատանքից հետո ուղևորվեցինք Արատեսի վանք,13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։

Հետ վերադառնալուց հետո նորից ճաշել ենք և նստել խարույկի շուրջը։

Երրորդ օրը ժամը 11։30 իրերը հավաքելուց հետո ուղեվորվեցինք դեպի Երևան, առաջին կանգառը Ծակքարի բնական կամուրջն էր։

Մյուս կանգառը Բերդկունքի բերդն էր,Բերդկունք (նախկին անվանումները` ԱղկալաԱզատ), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում, Գավառ քաղաքից մոտ 9 կմ հյուսիս, Սևանա լճի հյուսիսարևմտյան ափին։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1930 մ բարձրության վրա։

Ժամը 18։00-ին հասանք Երևան։

 Շատ շնորհակալ եմ ընկեր Հեղինեից և ընկեր Գայանեից եռօրյա ճանապարհորդությունը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար։