Աշխարհագրություն

1. Աշխարհագրական օբյեկտների որոնում աշխ.կոորդինատների օգնությամբ:  

Google Eart Pro ԵՏ ռեսուրսի որոնողական համակարգի օգնությամբ  գտնել ներկայացված աշխարհագրական օբյեկտները 

 Կազմել աղյուսակ  

ՀՀ, Երևան, Հանրապետության հրապարակը /կենտրոնը/ 40 °10’45.91″N 44°30’48.96″E 

ՀՀ, Գյումրի, Սև ամրոցը  40 °46’55.97″N  43°49’32.53″E 

Մեծ Մասիս լեռնագագաթը  39 °42’02.73″N 44°17’57.31″E 

Աֆրիկա, <<Վիկտորիա>> ջրվեժը  17°55’26.62″S 25°51’29.32″E
Մեծ Բրիտանիա Սթոունհենջ հուշարձանը. 51°10’43.88″N 1°49’35.01″W
Հունաստան,Աթենք, Ակրոպոլիսը. 37°58’16.69″N 23°43’34.10″E Եգիպտոս, Գիզա սարահարթի բուրգերը. 29°58’41″N 31°7’53″E
Իտալիա, Հռոմ, Կոլիզեյ հուշարձանը  41°53’24.65N 12°29’32.85E
ՌԴ, Մոսկվա, Կարմիր հրապարակը  55 °45’15.78″N 37°37’17.42″E
ԱՄՆ,  Կալիֆոռնիայի նահանգ, Հոլիվուդը, 34° 8’2.64″N 118°19’17.98″W
ԱՄՆ, Կանադա <<Նիագարայի ջրվեժը>> 43° 4’40.36″N 79° 4’31.48″W
ԱՄՆ, Ազատության արձանը, 40°41’20.46N 74°02’40.66”W
Ֆրանսիա, Փարիզ, Էյֆելյան աշտարակը, 48°51’29.54″N 2°17’39.69″E
ԱՄՆ,  Կալիֆոռնիայի նահանգ, Դիսնեյլենդը,  48°52’21.87″N 2°46’37.09″E

Աշխարհագրություն հաշվետվություն

Աշխարհագրություն Պրոեկտ Տավուշի մարզ

Արագածոտնի մարզ

ՀՀ Մարզերը խոշոր քաղաքները և ջրագրական ցանցերը

Կոտայքի մարզ

Աշխարհագրություն,առաջադրանք

Արմավիրի մարզ

Աշխարհագրություն

Էկո-նախագիծ․Սովորողների անհատական աշխատանք

Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ, ամենաբարձր կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության հարավում։ Հյուսիսում սահմանակից է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածին և Քաշաթաղի շրջանին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը Արևելյան Ադրբեջան նահանգին, արևմուտքից՝ Ադրբեջանի Հանրապետության կազմում ընդգրկված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջավախքի, Օրդուբադի և Շահբուզի շրջաններին[1]։

Սյունիքն ունի հազարամյակների պատմություն․ այն սկսվում է անհիշելի ժամանակներից, շարունակվում Վանի թագավորության, Մեծ Հայքի թագավորության, Սյունիքի իշխանության շրջաններով։ Մարզը հարուստ է պատմամշակութային ժառանգություն։ Այստեղ պահպանվել են նախնադարյան բնակատեղիներ, ամրություններ, դամբարանադաշտեր, մեր թվարկությամբ թվագրվող ամրոցներ, կրոնական կառույցներ և ձեռակերտ այլ արժեքավոր օբյեկտներ։

Մարզի վարչական կենտրոն հանդիսացող Կապան քաղաքը համարվում է բնակչության թվաքանակով Հայաստանի վեցերորդ խոշորագույն քաղաքը՝ շուրջ 42․600 բնակչությամբ։ Մյուս խոշոր բնակավայրերն են Գորիսը, Սիսիանը, Քաջարանը, Մեղրին, Ագարակը։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ մարզի բնակչությունը կազմում է 135․800 մարդ[2]։

Անուն

Սյունիքի անունը կապվում է պատմական Հայաստանի Սյունիք նահանգի հետ, որի տարածքի միայն մի մասն է ընդգրկում ներկայիս Սյունիքը։

Մեծ Հայքի ժամանակաշրջան, մ.թ.ա. 189թ․ — մ․թ․ 4-րդ դար

Հիմնական հոդված՝ Սյունիք (նահանգ)

Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է կազմում, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների։ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով։

Տնտեսություն

Սյունիքի մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներն են։

Արդյունաբերության հիմնական ճյուղերն են  հանքարդյունաբերությունը, որը 2020 թվականին ապահովել է մարզում արտադրված ամբողջ արդյունաբերական արտադրանքի 84%-ը, սննդամթերքի արտադրությունը (8%) և էլեկտրաէներգիայի արտադրությունը (7%)։Արդյունաբերական արտադրանքի արտադրությունն ըստ տնտեսական գործունեության տեսակների Սյունիքի մարզում 2020 թվականին

Սյունիքի մարզում է կենտրոնացած Հայաստանի հանքագործական արդյունաբերությունը։ 2020 թվականին Հայաստանում արտադրված հանքագործական արդյունաբերության արտադրանքի 75%-ն

Էկո-նախագիծ․Սովորողների անհատական աշխատանք

Մասնակիցներ- 9-րդ դասարանի սովորողներ և քոլեջի ուսանողներ

Ժամանակահատվածը— Երկու ամիս

Նպատակը— Սովորողների կողմից բարձրաձայնվող բնապահպանական խնդիրների ու նրանց առաջարկվող լուծումներ

Ըթացքը․

  • սովորողների կողմից առաջարկվող բնապահպանական նախագծերի իրականացում
  • վեր հանել առկա խնդիրները
  • առաջարկել լուծման ուղղիներ
  • Օտարալեզու ֆիլմերի թարգմանություններ բնապահպանական հիմնախնդիրների մասին
  • Երևանի առավել աղտոտված վայրերը. Ֆոտոշարքեր, ֆիլմեր, պատումներ

Արդյունքներ․

  • Մեդիափաթեթների կազմում
  • Ֆիլմերի
  • Թարգմանությունների
  • Հետազոտական վերլուծական աշխատանքների
  • Հարցազրույցների
  • Նկարաշարերի

Աշխարհագրություն

1․ Ներկայացնել Արմավիր Մարզի զարգացման նախադրյալները ։

Արմավիրի Մարզը ևս այն մարզերից է որը ունի գեղեցիկ տեսարժան վայրեր , հարուստ բնություն և բնական պայմաներ ։ Դրա համար պետք է զարգացնել զբոսաշրջությունը , լուծել մարզի խնդիրները , ապահովել հյուրատներ, լուծել գյուղատնտեսության և տնտեսության խնդիրները ։

2․ Առաջարկել Արմավիրի Մարզի վերաբերյալ ռազմավարություն ։

Զբոսաշրջության զարգացման համար առաջարկում եմ հետևյալ ռազմավարությունը ՝

Գովազդի և զարգացման հարցը

Ապահովել հյուրատներ

Զարգացնել էկո տուրիզմը

Զարգացնել պատմամշակութային տուրիզմը

Զարգացնել գյուղատնտեսությունը

Լուծել մարզի սոցիալ տնտեսական վիճակը ։

3․ Բնութագրել Գեղաքուիքունիկի Մարզի ընդհանուր բնութագիրը ։

Մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում ։ Սահմանակից է Տավուշի և Լոռու (հյուսիսում), Կոտայքի և Արարատի (արևմուտքում) և Վայոց Ձորի մարզերին (հարավում), ինչպես նաև Ադրբեջանին (արևելքում): Մարզն իր մեջ ընդգրկում է Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններ։ Մարզկենտրոնն է Գավառը։  Մարզում է գտնվում Հայաստանի Հանրապետության ամենա մեծ գյուղերը և քաղաքները ինչպես նաև միակ քաղցրահամ լիճը ։Մարզը գոտևորում են Գեղամա, Վարդենիսի, Արեգունու, Արեւելյան Սեւանի, Սեւանի եւ Փամբակի լեռնաշղթաները: Ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է 3597 մետր։ Գեղարքունիքն ունի 230․000 բնակիչ։Գեղարքունիքի տարբեր համայնքներում ապրում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, մորդվաններ, գերմանացիներ, հրեաներ։Ամենախոր իջվածքը Գետիկ գետի կիրճն է (1325մ) ։ Մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են բնական հուշարձանների խառնարանային լճերը, խարամային կոները, ընդաձակ <քարային ծովերը>:

4․ Առաջարկել Գեղարքունիկի Մարզի վերաբերյալ զբոսաշրջության վերաբերյալ ։

Զբոսաշրջության զարգացման համար առաջարկում եմ հետևյալը ՝ զարգացնել էկո տուրիզմը , լուծել լճի ախտոտվածությունը, մաքրել ափերից մնացորդները ինչպես նաև տեղադրվեն թափոն ամաները օգտագործված սննդի մնացորդների համար ։ լուծել գյուղատնտեսությունը և տնտեսությունը , շատացնել հյուրատները , լինել գովազդային հոլովակներ որտեղ կխոսվեն պատմական և մշակութային վայրերի մասին ։

Իմ արմատների պատմությունը-նախագիծ

<<Իմ արմատների պատմությունը>>

Մասնակիցներ— Քոլեջի 1-ին կուրսի ուսանողներ

Ժամանակահատվածը— Մարտի 1-30-ը

Նպատակը-Արմատների պատմության բացահայտում

Ընթացքը— Ընտանիքի անդամների հետ զրույցի միջոցով պարզել ընտանիքի անդամների-գերդաստանի-ազգանվան ծագումնաբանությունը

  • ազգանվան պատմությունը (ուսումնասիրել ինչպես են ձևավորվում ազգանունները հայերիս, այլ ժողովուրդների մոտ)
  • տատիկ-պապիկներից բացահայտել, թե ձեր նախնիները երբ, որտեղից են եկել, որտեղ են հաստատվել
  • արխիվային լուսանկարների  փնտրտում, բացահայտում և տեղադրում բլոգում
  • ընտանիքի ամենահին իրի բացահայտում
  • հետաքրքիր ընտանեկան սովորույթներ

Արդյունքը— պատում բլոգում, տեսանյութերի, աուդիոնյութերի պատրաստում

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզ
Տարածքը՝ 1242ք․կմ
Բնակչությունը՝267 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արմավիր

Բնաշխարհը

Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Բնական պայմանները և հարստությունները

Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:

Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:

Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:

Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները:

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Բնակչությունը

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

Քաղաքները

Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում` Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ:

Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:

Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:

Տնտեսությունը

ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած
գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և
բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության (բազմամյա
տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:
Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր
եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ
բուսաբուծության մեջ պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բուսաբուծությունը։ Հիմնականում մշակվում են հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսեր։

Արդյունաբերությունը մասնագիտացված է էլեկտրաէներգիայի, սննդանյութերի, ըմպելիքի, ալկոհոլային խմիչքների արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։ 2015թ․-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են․

  • արդյունաբերություն 4․3%
  • գյուղատնտեսություն 17․5%
  • շինարարություն 3․5%
  • մանրածախ առևտուր 3․8%
  • ծառայություններ 1․7 %

Պատրաստել տեսանյութ Արմավիր մարզի վերաբերյալ։

Աղբյուր-Արմավիրի մարզ

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզը գտնվում է հանրապետության կենտրոնում: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է
մայրաքաղաքին, արևմուտքից Արագածոտնի, հյուսիսից Լոռու, հյուսիս-արևելքից Տավուշի, արևելքից Գեղարքունիքի և հարավից`Արարատի մարզերին:

Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և Ազատ գետերը: Հրազդան գետի համակարգում կա 340 վտակ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն: Գետի խոշոր վտակներից են Մարմարիկը, Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը: Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է (երկարությունը` 55 կմ): Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից (հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով): Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով:

Մարզը հարուստ է հանքային ջրերով, դրա վկայությունն են ,Բջնիե և ,Արզնիե հանքային ջրերը: Մարզի տարածքում են գտնվում Գեղամա լեռների փեշերը, Ծաղկունյաց լեռնաշղթան, Հատիս և Արայի լեռները: Հատիս լեռը (նախկին անվանումը` Շամիրամի) կոնաձև հրաբխային զանգված է (բարձրությունը` 2 528 մ): Լեռը ծածկված է մարգագետնատափաստանային բուսականությամբ:

Արայի լեռը (բարձրությունը` 2 577 մ)` հանգած հրաբխային զանգված է, գտնվում է Արագած լեռից արևելք` Քասախ և Հրազդան գետերի միջև: Մարզի հարթավայրերն են` Եղվարդի հարթավայրը (գտնվում է ծովի մակերևույթից 1 200 – 1 300 մ բարձրության վրա) և Հրազդանի սարահարթը (ծովի մակերևույթից` 1 700 – 1 800 մ բարձրության վրա):

Մարզի տարածքի կենտրոնական մասով անցնում են երկրի համար առանցքային նշանակություն ունեցող Երևան–Հրազդան-Սևան ավտոմայրուղին և Երևան-Հրազդան-Իջևան երկաթգիծը:

2019թ.-ին մարզի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար կշիռները Հայաստանի Հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

  • արդյունաբերություն` 10.5 %,
  • գյուղատնտեսություն` 8.3%,
  • շինարարություն` 5.9%,
  • մանրածախ առևտուր` 4.6%,
  • ծառայություններ` 6.1%:

Կոտայքի մարզը համեմատաբար զարգացած ու բազմաճյուղ տնտեսություն ունեցող մարզերից է: