ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Դասանյութը՝ Պետության և իրավունքի տեսություն /էջ 13-17,/

Թեմաներ՝

  • Հասարակություն. հասկացությունը, հատկանիշները
  • Մինչպետական հասարակության կազմակերպաման ձևերը

Առաջադրանք՝

  1. Սահմանե՛լ հասարակություն հասկացությունը
  2. Որո՞նք են հասարակության հիմնական հատկանիշները:
  3. Որո՞նք են մինչպետական հասարակության գլխավոր ժամանակաշրջանները:
  4. Որո՞նք են մինչպետական հասարակության կազմակերպման ձևերը:

1 Քաղաքացիական հասարակությունտերմին, որով բնորոշվում է հասարակության զարգացման որոշակի մակարդակ։ Համաքաղաքացիների միջև գոյություն ունեցող տնտեսականմշակութային, իրավական և քաղաքական զարգացած փոխհարաբերություններով ժողովրդավարական հասարակություն է։ Այդ փոխհարաբերությունները, որպես կանոն, օրենքով պաշտպանված են պետական իշխանության մարմինների ուղղակի միջամտությունից[1]։

2

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման։ Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ։ Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել։ Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները։ Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ։

Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից։

1) Հասարակությունը մարդկանց կայուն միավորում է, որոնք ապ-
րում են միննույն տարածքում, ունեն ընդհանուր լեզու, մշակույթ ն
ապրելակերպ:

2) գիտակցությամբ ն կամքով օժտված անհատների համակցու-
թյուն է,

« մարդկանց կայուն ն կազմավորված ընդհանրություն է,

«մարդկանց միավորում է իրենց պահանջմունքները բավարա-
բելու համար,

սոցիալակարմերի ն սոցիալական իշխանության համա-
կարգ է:

3)

Ժամանակակից պետությունը զարգացման մեջ առանձ- նացնում է երկու գլխավոր ժամանակաշրջաններ, հետևաբար, գո- յության և վերարտադրման երկու եղանակներ.
• յուրացնող տնտեսություն /որսորդություն, ձկնորսություն, հա- վաքչություն և այլն/,
• արտադրող տնտեսություն /հողագործություն, անասնապա- հություն, մետաղամշակում, խեցեգործություն և այլն:

Առաջին համաշխարհային պատերազմ

1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց չորս տարի: Հակամարտող կողմերն էին՝  Անտանտը, որի կորիզը կազմում էին Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը, և Կենտրոնական պետությունները`   Գերմանիան, Ավստրո-Հունգարիան ու Իտալիան, որին այնուհետև միացավ Թուրքիան: Պատերազմող երկու կողմերն էլ զգում էին մարդկային ներուժի կարիք: Ռուսական իշխանությունները Կովկասում եւ Անդրկովկասում տեղաբնիկ հայերից ինչպես նաեւ ասորիներից, պարսիկներից, հույներից ձեւավորեցին կամավորական ջոկատ: Հայերը մասնակցելով կամավորական շարժմանը հույս ունեին, որ վերջապես կլուծվի Հայկական հարցը եւ Արեւմտյան Հայաստանը կազատագրվի օսմանյան բռնապետությունից: Կամավորների թիվը այնքան մեծ էր, որ Հայ կամավոր խմբի կարգադրիչը ստիպված էր ժամանակավորապես դադարեցնել կամավորների ընդունում: 1914թ հոկտեմբերին չորս ջոկատներում կար 2482 հոգի: Պատերազմի գլխավոր պատճառներն ըստ բնույթի հետևյալն էին` տարածքային, տնտեսական, ռազմական և գաղափարական։

Առաջին աշխարհամարտի գլխավոր հետևանքները

Մեծ պատերազմն ահռելի կորուստներ պատճառեց մարդկությանը, ծանր հետևանքներ ունեցավ արդյունաբերական հասարակության համար։ Մեծ էր մարդ կային զոհերի թիվը։Պատերազմի գլխավոր հետևանքներից մեկը երիտթուրքերի կողմից իրագործված ցեղասպանության միջոցով հայերին իրենց հայրենիքի մեծ մասից զրկելն էր։ Պատերազմից հետո Մեծ եղեռնը իրավական և քաղաքական գնահատական չստացավ։ Ահա թե ինչու հետագայում կատարվեցին ցեղասպանական բազմաթիվ հանցագործություններ։

1918Թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Ալեքսանդրապոլի (Գյումրի) գրավումով թուր- քերի առջև բացվել էր դեպի Արևելահայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտավայր տանող ճանա- պարհը (տե՛ս, քարտեզ 10.1)։ Երևանում ևս գերիշ- խում էր քաղաքը թողնելու և դեպի Սևանի ավա- զան նահանջելու մտայնությունը։ Նահանջի դեմ առաջինն ընդվզում է Գևորգ Ե կաթողիկոսը, որը կտրականապես մերժում է Սևանա կղզի տեղա- փոխվելու առաջարկը։ Դեռևս 1918թ. մարտին Երևանի դիկտատոր ընտրված Արամ Մանուկյանի և նրա համախոհների ջանքերով Երևանի Ազգային խորհուրդը որոշում է ճակատամարտ տալ թշնա- մուն Սարդարապատում և Բաշ-Ապարանում։

Ճակատամարտի նախօրեին գեներալ Մովսես Սիլիկյանը և Դրոն այցելում են Ա.Մանուկյանին և իրենց համերաշխությունը հայտնում հակառակոր- դին վճռական հակահարված տալու հարցում: Այս- պես կազմավորվում է այն եռյակը, որը վճռորոշ դեր պետք է խաղար հետագա իրադարձություննե- րում։ Կազմավորվում է Հատուկ կոմիտե, որը գլխավորում է Արամ Մանուկյանը։ Մայր տաճարի զանգերն այդ օրերին անընդմեջ ղողանջում էին, և այդ ղողանջն իբրև մարտակոչ տարածվում էր Արարատյան դաշտավայրի բոլոր անկյուններում:
Հասարակության բոլոր գործուն ուժերը մաս- նակից են դառնում համազգային պայքարին: Արագ համալրվում են կորպուսի զորամասերը։ Միաժամանակ սկսվում է աշխարհազորայինների հավաքագրումը։ Զինվորագրվում և Սարդարա- պատի ճակատամարտին մասնակից են դառնում ապագա մարշալ Հովհ. Բաղրամյանը, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, ապագա գեներալներ Ա.Վարդանյանը, Գ.Չայլախյանը, գրող Ա.Բակուն- ցը, հայագետներ Ա.Ղարիբյանը, Գր.Ղափանցյանը և այլք։ Այսպիսով, ձևավորվում է պատկառելի ուժ` Երևանյան զորախմբի հրամանատար, գեներալ Մ.Սիլիկյանի գլխավորությամբ:

Առաջին մարտերն Արարատյան դաշտավայրում

Դեպի Սարդարապատ շարժվող թուրքական

զորախմբի կորիզը կազմում էր 36-րդ հետևակային «Գելիբոլու» (Դարդանելյան) դիվիզիան, որը

թուրքական բանակի ամենամարտունակ զորա- մասերից էր։ Զորախումբը բաղկացած էր երեք հետևակային, մեկ հրետանային գնդից, հարվա- ծային և սակրավորների գումարտակներից, հեծ- յալ գնդից, քրդական 1500-անոց հեծելազորից, հրետանային մարտկոցից, որն ուներ 40 հրանոթ։ Հակառակորդին պետք է դիմակայեր գեներալ Մ.Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախում- բը, որը կազմված էր 2-րդ հրաձգային դիվիզիա- յից, 3-րդ հետևակային բրիգադից (Վանի 1-ին և 2- րդ գնդերը և Մակուի հետևակային գումարտակը), 2-րդ հեծյալ բրիգադի 1-ին գնդից և մի քանի առանձին զորամասերից։ Հայկական զորքերի ձախ թևը պաշտպանում էին Զեյթունի հեծյալ գունդը, կամավորական երկու վաշտ և Իգդիրի աշ- խարհազորայինները։

Մայիսի 20-ին, ներխուժելով Արարատյան դաշտավայր, թուրքական զորքե- րը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, գրավում են Արաքս և Ղարաբու- րուն կայարանները: Հաջորդ օրը, առաջանալով ևս 10 կմ, նրանք գրավում են Սարդարապատ կայարանը և համանուն գյուղը, ապա Մրգաշատը։ Հակառա- կորդը սպառնում էր գրավել Էջմիածինը, ապա Երևանը և միավորվելով Բաշ-Ա- պարան-Աշտարակ ուղղությամբ շարժվող 9-րդ դիվիզիայի հետ` առաջանալ Սևան-Դիլիջան-Ղազախ ուղղությամբ։ Հայկական զորքերը հետ են քաշվում Արշալույս-Հայի Զեյվա գծով։ Հրամանատարությունը մշակում է հակառակոր- դի առաջխաղացումը կասեցնելու և հետ շպրտելու օպերատիվ ծրագիր, որն անհապաղ գործի է դրվում (տե՛ս քարտեզ 10.2)։

Հակահարձակողական գործողությունների անցնելուց առաջ գեներալ Սի- լիկյանի հրամանով Սուրմալուի ճակատում մարտնչող Իգդիրի ջոկատը Դրոյի գլխավորությամբ անցնում է Արաքսի ձախ ափը՝ պայթեցնելով Կարակալայի և Մարգարայի կամուրջները։ Դրանով չեզոքացվում է Երևանյան զորախմբին հանդիպակաց ափից սպառնացող հարձակման վտանգը: Իսկ Նախիջևանի կողմից հայկական ուժերի թիկունքը պաշտպանում էր հետևակային երրորդ բրիգադը՝ գնդապետ Բաղդասարյանի գլխավորությամբ:

Առաջին հաղթանակը

Մայիսի 22-ի առավոտյան, հրետանային պատրաստությունից հետո թուրքա- կան զորքերը Սարդարապատի արձակ դաշտով հարձակման են անցնում Քյոր- փալու և Ղուրդուղուլի (այժմ՝ Արմավիր) գյուղերի բնագծում դիրքավորված հայ- կական ուժերի վրա և հասնում են Ղամըշլու (այժմ՝ Եղեգնուտ)։ Թուրքերն առա- ջանում էին ամբարտավան ինքնավստահությամբ, սակայն, երբ նրանց հոծ շար- քերը գրեթե ամբողջությամբ ծածկել էին դաշտը, միաժամանակ որոտում են հայ- կական հրետանային մարտկոցները։ Հրետանին, որը ղեկավարում էր գնդապետ Քր.Արարատյանը՝ Հայաստանի Հանրապետության ապագա ռազմական նախա- րարը, դիպուկ կրակ էր վարում հակառակորդի թե գրոհող հետևազորի և թե՛ հրե- տանային ու գնդացրային կրակակետերի վրա։ Հետագայում թուրքերը Սարդա- րապատում իրենց պարտությունը պատճառաբանում էին հայերի մեծաքանակ հրետանու առկայությամբ։ Մինչդեռ իրականում թուրքերի 40 հրանոթի դիմաց հայկական կողմն ուներ ընդամենը 18-ը։ Պարզապես Արարատյանի հմուտ մար- տավարության շնորհիվ հրանոթները մարտի ընթացքում անընդհատ տեղափոխ- վում էին մի դիրքից մյուսը և տարբեր կրակակետերից հրետակոծում հակառա- կորդին՝ այդպիսով ստեղծելով մեծաքանակ հրետանու տպավորություն:

Հրետանու դիպուկ կրակով հակառակորդի շարքերում իրարանցում է սկս- վում, նրա մարտակարգը խախտվում է: Խուճապահար ասկյարները փախչում են դեպի ելման դիրքերը։ Պահը հասունացել էր, և գնդապետ Դ.Բեկ-Փիրումյա- նի հրամանով 5-րդ՝ «Մահապարտների» հրաձգային գունդը, Իգդիրի և պար- տիզանական հետևակային գնդերը, հատուկ հեծյալ գունդը՝ աշխարհազորա- յին ջոկատների աջակցությամբ, նետվում են հակագրոհի և հուժկու հարվածով փախուստի մատնում հակառակորդին: Ճնշելով թուրքական զորքերի հոծ պաշտպանությունը և արագ առաջանալով՝ հարձակվող հայկական զորամա- սերը հակառակորդին 15-20 կմ հետ են շպրտում Սարդարապատ գյուղի և կա- յարանի դիրքերից և ազատագրում են Մրգաշատն ու շրջակա տարածքը, իսկ ճակատի հյուսիսային հատվածում՝ Կոշը և Ուջանը:

Այսուհանդերձ, գնդապետ Դ.Բեկ-Փիրումյանը, զգուշանալով, որ թուրքերը կարող են ուշքի գալ, համալրում ստանալ և հակահարձակման անցնել, վճռում է չշարունակել հակառակորդի հետապնդումը և չկտրվել ելման դիրքերից։ Խուճապահար նահանջող թուրքական զորքերը, օգտվելով այն հանգաման-

քից, որ հայ ռազմիկների սրընթաց գրոհին չէր հետևել կրնկակոխ հետապնդու-

մը, կարողանում են համախմբել իրենց ուժերը և ամրանալ Արաքս կայարա-

նում ու մերձակա բարձունքների շրջանում:

Առաջին իսկ մարտերում հայ զինվորները ծանր կորուստներ (շուրջ 500 սպան- ված և վիրավոր) են պատճառում հակառակորդին: 36-րդ հետևակային դիվիզիա- յին փոխօգնության հասնելու նպատակով Վեհիբ փաշայի հրամանով թուրքական 5-րդ դիվիզիայի զորամասերը փորձում են Սուրմալուից գետանցել Արաքսը և հար- վածել մեր զորքերի թիկունքին, սակայն Արաքսի ափին դիրքավորված հայկական սակավաթիվ ջոկատները հաջողությամբ կասեցնում են թուրքերի բոլոր գրոհները:
Մայիսի 24-ին թուրքական զորքերն իրենց գրաված նպաստավոր դիրքերից հարձակում են ձեռնարկում, որը, սակայն, կասեցվում է։ Կրկին դիպուկ կրակով աչքի են ընկնում հայ հրետանավորները։ Այս մարտը ճակատամարտի նախորդ փուլի ավարտը նշանավորող կարևոր իրադարձություն էր, քանի որ հակառա- կորդի հարձակողական «պոռթկումը» հաղթահարած հայկական կողմը խլում է նախաձեռնությունը։

Ճակատային գրոհների փուլը

Առաջին հաղթական մարտերից հետո հայկական զորքերը դիրքավորվում են Սարդարապատի մերձակայքում։ Աջ կողմից՝ կայարանի մոտ, 5-րդ գնդի վեց վաշտերն էին, Էջմիածնի պարեկային վաշտը, Զեյթունի գունդը, հատուկ հեծյալ գնդից մեկ էսկադրոն, Ղարաքիլիսայի գնդից մեկ վաշտ: Երկաթու- ղագծից հարավ կանգնած էին Իգդիրի ջոկատը, պարտիզանական գունդը, հատուկ հեծյալ գունդը, նաև երկրորդ մարտկոցի չորս հրանոթ: Պահեստային ուժերն էին՝ 5-րդ գնդի երկու վաշտ, Մակուի գումարտակը, Երզնկայի և Խնու- սի գնդերը։

Մայիսի 25-ին գեներալ Սիլիկյանի հրամանով վերախմբավորելով իրենց ու- Ժերը՝ հայկական զորամասերը վեց կիլոմետր ձգվող ճակատով դիրքեր են գրավում թուրքական զորամասերից մոտ 700 մետր հեռավորության վրա՝ ճա- կատով դեպի հյուսիս: Շտաբս-կապիտան Սարգսյանցի գլխավորությամբ ձևավորված զորասյունը հարձակում է գործում Արաքս-Ներքին Թալին-Մաս- տարա ուղղությամբ։ Առաջնահերթ խնդիրը մերձակա լեռան գրավումն էր և այնտեղ ամրացած հակառակորդին հետ շպրտելը։ Այս ընթացքում ճակատա- յին գրոհ է սկսվում նաև Արաքս կայարանի շրջանում ամրացած հակառակոր- դին իր նպաստավոր դիրքերից դուրս մղելու համար։ Հայկական ստորաբաժա- նումների առաջխաղացմանը դիմակայել փորձող հակառակորդը բոլոր ուժերը կենտրոնացնում է գրոհները կասեցնելու համար և վերջնականապես հրաժար- վում հարձակողական մարտավարությունից:

Հնարամիտ թևանցումը

Թուրքական զորքերի համառ դիմադրությունը կոտրելու համար հայկա- կան ուժերի հրամանատարությունը՝ գեներալ Մ.Սիլիկյանի գլխավորությամբ, մշակում է հնարամիտ ծրագիր, ըստ որի՝ հայկական զորքերի մի մասը պետք է թևանցեր հակառակորդին: Այդ նպատակով փոխգնդապետ Հասանփաշայա- նի գլխավորությամբ ձևավորվում է առանձին հարվածային զորախումբ՝ Խզնաուզի ջոկատը, որը կազմված էր Երզնկայի հետևակային գնդից, Մակուի առանձին գումարտակից, երկու էսկադրոնից, Խնուսի գնդի մեկ վաշտից և չորս հրանոթից:

Մայիսի 27-ի լուսաբացին հարվածային զորախումբը, թևանցում կատարե- լով Խզնաուզ (այժմ՝ Արագած) և Կոշ գյուղերի կողմից, Շամիրամի ձորով ու լեռներով դուրս է գալիս Արաքս կայարանի մատույցները և թիկունքից անակնա կալ գրոհ ձեռնարկում հակառակորդի վրա։ Նրա թիկունքին Թալինի կողմից հարված է հասցնում նաև մշեցիների ջոկատը՝ Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորությամբ։

Առավոտյան ժամը 9-ին սկսվում է հարձակման հրետանային պատրաստու– թյունը: Ժամը 14-ին տեղեկություն է ստացվում, որ Երզնկայի գունդը շրջանցել է թուրքական զորքերի թևը։ Թուրքերի դիմահար կրակի հետևանքով փոքր-ինչ դանդաղում է Մակուի գումարտակի թևանցումը Ներքին Կալակուտ գյուղի մեր- ձակայքում, սակայն իսկույն փոխօգնության ուղարկված Երզնկայի գնդի եր- կու վաշտերը շտկում են իրավիճակը։

Վերջնական հաղթանակը

Երզնկայի գունդը, կտրուկ թեքվելով հարավ, դուրս է գալիս ամրացված բար- ձունքների թիկունքը և անմիջապես հարձակման անցնում։ Միաժամանակ Սարդա- րապատի կողմից ճակատային գրոհի են նետվում հայկական մյուս զորախմբերը։ Հակառակորդը փորձում է դիմադրել, սակայն երկկողմանի ճնշմանը երկար չդիմա- նալով և ծանր կորուստներ կրելով՝ լքում է դիրքերն ու խուճապահար նահանջում։
Հաջորդ օրը, զարգացնելով հարձակումը, հայկական զորքերն ազատագ- րում են Արագած կայարանը, Ներքին և Վերին Թալինն ու Մաստարան։ Թուր- քական 36-րդ դիվիզիան ջախջախվում ու հետ է շպրտվում դեպի Ալեքսանդ- րապոլ: ճակատամարտում թուրքական զորքերի կորուստները կազմում էին ավելի քան 3500 զինվոր։

Սարդարապատի ճակատամարտի հաղթական ավարտի ավետիսը համա- ժողովրդական ցնծության ալիք է բարձրացնում Երևանում:

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերություններում(Նախագիծ,Պրեզենտացիա)

  • Ռուս-թուրքական բախումների մասին առաջին հիշատակություններն առկա են դեռևս 16-րդ դարից սկսած, բայց էականորեն դրանք մեզ վերաբերվում են 18-րդ դարի եզրագծից: Սա այն փուլն է, երբ Պետրոս Առաջինն, ավարտելով պատերազմը Բալթիկ ծովի համար, որոշեց հայտնվել նաև Կովկասում: Այդ նպատակի համար, հանդես գալով քրիստոնյա տիրակալի դիրքերից, նա գրգռեց մի քանի շարժումներ Հարավային Կովկասում` հայերի և վրացիների մասնակցությամբ: Ավելին, հայ-վրացական համատեղ ուժերը հավաքվեցին և սպասում էին Պետրոսի ժամանմանը Գանձակի Չոլակ վայրում: Երեք ամիս անիմաստ սպասելուց հետո նրանք վերադարաձան իրենց տները, իսկ Պետրոսը կնքեց Կ. Պոլսի 1724 թվականի պայմանագիրը, որով ճանաչեց Թուրքիայի իշխանությունը Հարավային Կովկասի մեծագույն մասի վրա: Թուրքերն անմիջապես անցան գործի. գրավեցին Թիֆլիսը, Երևանը, Արցախը, Սյունիքը և ընդհանրապես Հարավային Կովկասի զգալի մասը` դրանից բխող բոլոր հետևանքներով:
  • Հաջորդ ռուս-թուրքական բախումը, որն անմիջականորեն վերաբերվում էր մեզ, դա 1806-1812 թվականների պատերազմն է: Այստեղ անենք մի միջանկյալ դիտարկում: Ռուս-թուրքական պատերազմները, որպես կանոն ընթանում էին երկու ճակատով` Բալկանյան և Կովկասյան: Կովկասյան ճակատում ռուսների հիմնական աջակիցները քրիստոնյա հայերն են: Շատ են դեպքերը, երբ վրացիները, մեգրելական կամ քարթլիի թագավորության ներկայացուցիչները ոչ միայն չեն աջակցել ռուսներին, այլ շատ դեպքերում նաև խոչընդոտել են:
  • Այսպես, խնդիր չդնելով մանրամասն նկարագրել ռուս-թուրքական պատերազմների ընթացքը մենք պարզապես կանդրադառնանք այն հարցին, թե ինչ տվեցին մեզ այդ պատերազմներն՝ առանձին-առանձին վերցրած: Այդպես, օրինակ 1810 թվականին, երբ Տորմասովը տապալեց Ախալցխայի գործողությունը, նա որոշեց յուրատեսակ կերպով փոխհատուցել և հրաման արձակեց  թալանել գավառի այն բոլոր գյուղերը, որոնք ժանտախտով վարակված չէին, իսկ դրանք հիմնականում հայկական գյուղերն էին: Չբավարարվելով սրանով, նա 1500 հայ ընտանիքների վերաբնակեցրեց Վրաստանի այլ մասերում, մասնակի հայաթափման ենթարկելով Ախալցխայի գավառը: Ինչևէ, 1812 թվականի մայիսի 16-ին Բուխարեստում հայ դիվանագետ Մանուկ բեյի միջնորդությամբ կնքված ռուս-թուրքական հաշտության պայմանագրով ռուսական արքունիքը նախապատմությունը տվեց դանուբյան տարածքներին: Բեսարաբիան զիջելու թուրքերի համաձայնությանը ռուսական դիվանագիտությունը պատասխանեց Անդրկովկասում գրաված Ախալքալաքի գավառը, Անապան ու Փոթին թուրքերին վերադարձնելու որոշմամբ: Ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ թուրքապատկան գավառներում տեղի ունեցան էթնիկական տեղաշարժեր՝ հայերի արտագաղթ ու բռնագաղթ: Այս տարածքում ապրող հայությունը, անկախ ռուսական զինվորական իշխանությունների հաճախակի անհեռատես, ոչ հայանպաստ քայլերից, պատերազմում իր նպաստը բերեց ռուսների հաջողություններին՝ օգնելով ինչպես սննդամթերքով, անպես էլ անձամբ պատերազմներին մասնակցելո
  • Այս մասին դիպուկ է գրում նաև Լեոն. «Բազմատանջ, ստրկության և բնաջնջման մատնված աշխատավոր ժողովուրդը բնազդորեն, տարերային մղումով փրկություն էր որոնում ռուսական արշավանքի մեջ, դիմավորում էր ռուս զինվորին իբրև իր ազատարարի: Բայց այս վերաբերմունքի համար նա պատժվում էր սաստկապես: Նրա դրությունն ավելի ևս վատթարանում էր, երբ ռուսական զորքերը թողնում էին իրենց գրաված տեղերը և հայերը, ռուսներին աղ ու հացով, խաչով-խաչվառով ընդունելուց հետո, նորից մնում էին երես առ երես իրենց տերերի՝ օսմանցիների հետ: Պատերազմենը բերում էին թուրքահայերին կոտորած, գաղթականություն: Բնաջնջման գործն արագանում էր, և ռուսական հպատակություն ընդունելը ժողովրդական գիտակցւթյան մեջ դառնում էր ավելի և ավելի հրամայողական անհրաժեշտություն, իբրև միակ միջոց ֆիզիկական գոյություն պահպանելու»:
  • Հաջորդը դա 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմն էր: Այս պատերազմից սկսած, հայերը չբավարարվելով միայն նյութական օգնություն, գիշերակացի կայաններ տրամադրելուց, հետախուզական տվյալներ հաղորդելուց, սկսում են արդեն կազմել կամավորական խմբեր, որոնք պետք է մասնակցեին պատերազմին՝ ռուսական զորքերի կազմում: Սա չէր կարող իր խիստ բացասական հետևանքները չթողնել Օսմանյան Կայսրությունում բնակվող հայերի վրա, ուր յուրաքանչյուր պատերազմի ավարտից հետո հիշում էին «թշնամուն» աջակցած հայերիս մասին: Այս պատերազմի ընթացքում, կարճ  ժամանակահատվածում ռուսների տիրապետության տակ են անցնում այնպիսի տարածքներ, ինչպիսիք էին` Ախալքաղաքը, Ախալցխան, Արդահանը, Բայազետը, Ալաշկերտը, Էրզրումը, Օլթին, Խնուսը, Մուշը և այլ բնակավայրեր։ Սկայն, պատերազմի ավարտից հետո բացի Ախալքալակից, Ախալցխաից և Փոթիից, մնացյալ տարածքները` Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը ռուսները վերադարձնում են թուրքերին: Արդյունքում այդ տաածքներում ապրող հայերը հայտնվեցին հալածանքների կիզակետում:

  • 1853-1856 թվկաներին Ղրիմի պատերազմում բավականին էական է եղել հայերիս մասնակցությունը (բնականաբար, ռուսական կողմից): Սակայն Ռուսաստանի պարտության արդյունքում ստորագրված  հաշտության պայմանագրով ի հավելումն այլ տարածքների, Ռուսաստանը Թուրքիային է վերադարձրել Արևմտյան Հայաստանում գրաված բոլոր տարածքները՝ հայերիս համար դրանից բխող բոլոր հետևանքներով:
  • 1877-1878 թթ պատերազմի մինչ բուն սկիզբը, ռուսները ամպստամբական բռնկումներ հովանավորեցին Բալկաններում և Արևմտյան Հայաստանում: Սակայն, եթե այս պատերազմների արդյունքում սերբերը, բուլղարները, ռումինացիները կստանան անկախություն, Հունաստանը կհայտնվի կիսաանկախ վիճակում, ապա մենք կհայտնվենք կոտրած թաշտակի առջև:
  • Բալկանյան ապստամբության կայծը խանդավառեց նաև հայ ժողովրդին. 1875 թվականին նորից ապստամբեց Զեյթունը, նաև՝ Վանը, որը մատնվեց հրի։ Այս պատերազմում մասնակցում էին  7 հայ գեներալ և ավելի քան 500 բարձրաստիճան սպա։ Երևանի նահանգի հայությունը ռուսական զորքերին տրամադրեց հազարավոր սայլեր, ձիեր և ուղտեր։ Երևանում և Ղարաքիլիսայում հայերն իրենց տները տրամադրում էին ռուսական զորքերին իբրև հոսպիտալներ, ստանձնում վիրավոր ռուս զինվորների բժշկական օգնության գործը։ Արևմտահայերը ստույգ տեղեկություններ էին հաղորդում թուրքական ռազմական ուժերի վերաբերյալ, կատարում էին ուղեկցորդի դեր, ստեղծում էին կամավորական ջոկատներ և այլն։ Սակայն պատերազմն ավարտվեց Սան Ստեֆանոյի պայմանագրով, իսկ ապա Բեռլինի վեհաժողովով, որոնց արդյունքում Ռուսաստանը և կորցրեց Արևմտյան Հայաստանի զավթված տարածքների զգալի մասը` հայերին նորից միայնակ թողնելով թուրքական բռնատիրության դեմ:

20-րդ դարասկիզբ

Առանձին գրքի թեմա է նաև առաջին աշխարհամարտի ռուս-թուրքական ճակատը: 1914-1916 թթ. ռուսական զորքերի վայրիվեր արշավանքների` հարձակումների և նահաջների, իսկ 1917-ի բոլշևիկյան հեղաշրջումից հետո ընդհանրապես ճակատից դուրս գալու արդյուքնում հնարավոր եղավ ցեղասպանության իրագործումը: Թուրքերը և նրանց կողմից հովանավորվող ջարդարարներն առանձնակի հաճույքով էին կոտորում հայերին, քանզի հայերը աջակցում էին իրենց ոխերիմ թշնամիներին` ռուսներին:

Այսպիսով, ինչպես տեսանք, ռուս-թուրքական բոլոր պատերազմների ընթացքում, որոնք ընթացել են Կովկասյան ճակատում, ռուսներին ամենահավատարիմը եղել են հայերը, և դրա համար բացառապես փոխհատուցել են կրած մարդկային միլիոնավոր և տարածքային հսկայական կորուստներով: Ծառայել են հեզորեն` չստանալով ոչինչ:

Ռուս-թուրքական պատերազմը սկսվեց Ռուսաստանի՝ Հարավային Կովկասը գրավելու ցանկությամբ, սակայն ձախողումից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Կովկասի մեծ մասը որպես Թուրքիայի տարածք, բայց որոշ ժամանակ անց մտափոխվեց և որոշեց հետ գրավել այն։ և Turyiya-ն մերժում են այս դիմումը: Բայց Հայաստանի բախտը չբերեց. տեղակայված Թուրքիայի հետ սահմանին, համապատասխանաբար, կրակի գծերում։

Զաբել

Զապել - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Զաբել թագուհին եղել է հայոց պատմության նշանավոր թագուհիներից մեկը: Զաբելը հմուտ է եղել ուսման եւ գիտության մեջ: Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ: Զապել թագուհին Կիլիկիայի հայկական թագավորության հզորագույն գահակալի` Լևոն Բ Մեծագործի դուստրն էր: Լևոն Բ-ի մահից առաջ Զապել թագուհու հովանավոր և խնամակալ էր նշանակել Կիլիկիայի հայկական թագավորության ամենաազդեցիկ իշխանին` պայլ Կոստանդին Հեթումյանին: Սերունդների հիշողության մեջ Զապել թագուհին մնաց որպես ողջախոհ, իմաստուն, իր երկրին և ամուսնուն նվիրված անձնավորություն: Նա հայ կնոջ և ողջախոհության խորհրդանիշ էր:  Նա 1241 թ. մայրաքաղաք Սիսում կառուցեց բարեգործական հիվանդանոց: Սա աշխարհում առաջին նման հաստատությունն էր, որտեղ դեղորայքն ու բուժումն ամբողջովին անվճար էին: Հիվանդանոցում աշխատում և իր ձեռքով հիվանդներին խնամում էր անձամբ հայոց թագուհին: Թագուհին մահացել է վաղ տարիքում` 1252 թվականի հունվարի 22-ին, մայրաքաղաք Սսում:

Օգտագործված աղբյուր

1918Թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Ալեքսանդրապոլի (Գյումրի) գրավումով թուր- քերի առջև բացվել էր դեպի Արևելահայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտավայր տանող ճանա- պարհը (տե՛ս, քարտեզ 10.1)։ Երևանում ևս գերիշ- խում էր քաղաքը թողնելու և դեպի Սևանի ավա- զան նահանջելու մտայնությունը։ Նահանջի դեմ առաջինն ընդվզում է Գևորգ Ե կաթողիկոսը, որը կտրականապես մերժում է Սևանա կղզի տեղա- փոխվելու առաջարկը։ Դեռևս 1918թ. մարտին Երևանի դիկտատոր ընտրված Արամ Մանուկյանի և նրա համախոհների ջանքերով Երևանի Ազգային խորհուրդը որոշում է ճակատամարտ տալ թշնա- մուն Սարդարապատում և Բաշ-Ապարանում։

Ճակատամարտի նախօրեին գեներալ Մովսես Սիլիկյանը և Դրոն այցելում են Ա.Մանուկյանին և իրենց համերաշխությունը հայտնում հակառակոր- դին վճռական հակահարված տալու հարցում: Այս- պես կազմավորվում է այն եռյակը, որը վճռորոշ դեր պետք է խաղար հետագա իրադարձություննե- րում։ Կազմավորվում է Հատուկ կոմիտե, որը գլխավորում է Արամ Մանուկյանը։ Մայր տաճարի զանգերն այդ օրերին անընդմեջ ղողանջում էին, և այդ ղողանջն իբրև մարտակոչ տարածվում էր Արարատյան դաշտավայրի բոլոր անկյուններում:
Հասարակության բոլոր գործուն ուժերը մաս- նակից են դառնում համազգային պայքարին: Արագ համալրվում են կորպուսի զորամասերը։ Միաժամանակ սկսվում է աշխարհազորայինների հավաքագրումը։ Զինվորագրվում և Սարդարա- պատի ճակատամարտին մասնակից են դառնում ապագա մարշալ Հովհ. Բաղրամյանը, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, ապագա գեներալներ Ա.Վարդանյանը, Գ.Չայլախյանը, գրող Ա.Բակուն- ցը, հայագետներ Ա.Ղարիբյանը, Գր.Ղափանցյանը և այլք։ Այսպիսով, ձևավորվում է պատկառելի ուժ` Երևանյան զորախմբի հրամանատար, գեներալ Մ.Սիլիկյանի գլխավորությամբ:

Առաջին մարտերն Արարատյան դաշտավայրում

Դեպի Սարդարապատ շարժվող թուրքական

զորախմբի կորիզը կազմում էր 36-րդ հետևակային «Գելիբոլու» (Դարդանելյան) դիվիզիան, որը

թուրքական բանակի ամենամարտունակ զորա- մասերից էր։ Զորախումբը բաղկացած էր երեք հետևակային, մեկ հրետանային գնդից, հարվա- ծային և սակրավորների գումարտակներից, հեծ- յալ գնդից, քրդական 1500-անոց հեծելազորից, հրետանային մարտկոցից, որն ուներ 40 հրանոթ։ Հակառակորդին պետք է դիմակայեր գեներալ Մ.Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախում- բը, որը կազմված էր 2-րդ հրաձգային դիվիզիա- յից, 3-րդ հետևակային բրիգադից (Վանի 1-ին և 2- րդ գնդերը և Մակուի հետևակային գումարտակը), 2-րդ հեծյալ բրիգադի 1-ին գնդից և մի քանի առանձին զորամասերից։ Հայկական զորքերի ձախ թևը պաշտպանում էին Զեյթունի հեծյալ գունդը, կամավորական երկու վաշտ և Իգդիրի աշ- խարհազորայինները։

Մայիսի 20-ին, ներխուժելով Արարատյան դաշտավայր, թուրքական զորքե- րը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, գրավում են Արաքս և Ղարաբու- րուն կայարանները: Հաջորդ օրը, առաջանալով ևս 10 կմ, նրանք գրավում են Սարդարապատ կայարանը և համանուն գյուղը, ապա Մրգաշատը։ Հակառա- կորդը սպառնում էր գրավել Էջմիածինը, ապա Երևանը և միավորվելով Բաշ-Ա- պարան-Աշտարակ ուղղությամբ շարժվող 9-րդ դիվիզիայի հետ` առաջանալ Սևան-Դիլիջան-Ղազախ ուղղությամբ։ Հայկական զորքերը հետ են քաշվում Արշալույս-Հայի Զեյվա գծով։ Հրամանատարությունը մշակում է հակառակոր- դի առաջխաղացումը կասեցնելու և հետ շպրտելու օպերատիվ ծրագիր, որն անհապաղ գործի է դրվում (տե՛ս քարտեզ 10.2)։

Հակահարձակողական գործողությունների անցնելուց առաջ գեներալ Սի- լիկյանի հրամանով Սուրմալուի ճակատում մարտնչող Իգդիրի ջոկատը Դրոյի գլխավորությամբ անցնում է Արաքսի ձախ ափը՝ պայթեցնելով Կարակալայի և Մարգարայի կամուրջները։ Դրանով չեզոքացվում է Երևանյան զորախմբին հանդիպակաց ափից սպառնացող հարձակման վտանգը: Իսկ Նախիջևանի կողմից հայկական ուժերի թիկունքը պաշտպանում էր հետևակային երրորդ բրիգադը՝ գնդապետ Բաղդասարյանի գլխավորությամբ:

Առաջին հաղթանակը

Մայիսի 22-ի առավոտյան, հրետանային պատրաստությունից հետո թուրքա- կան զորքերը Սարդարապատի արձակ դաշտով հարձակման են անցնում Քյոր- փալու և Ղուրդուղուլի (այժմ՝ Արմավիր) գյուղերի բնագծում դիրքավորված հայ- կական ուժերի վրա և հասնում են Ղամըշլու (այժմ՝ Եղեգնուտ)։ Թուրքերն առա- ջանում էին ամբարտավան ինքնավստահությամբ, սակայն, երբ նրանց հոծ շար- քերը գրեթե ամբողջությամբ ծածկել էին դաշտը, միաժամանակ որոտում են հայ- կական հրետանային մարտկոցները։ Հրետանին, որը ղեկավարում էր գնդապետ Քր.Արարատյանը՝ Հայաստանի Հանրապետության ապագա ռազմական նախա- րարը, դիպուկ կրակ էր վարում հակառակորդի թե գրոհող հետևազորի և թե՛ հրե- տանային ու գնդացրային կրակակետերի վրա։ Հետագայում թուրքերը Սարդա- րապատում իրենց պարտությունը պատճառաբանում էին հայերի մեծաքանակ հրետանու առկայությամբ։ Մինչդեռ իրականում թուրքերի 40 հրանոթի դիմաց հայկական կողմն ուներ ընդամենը 18-ը։ Պարզապես Արարատյանի հմուտ մար- տավարության շնորհիվ հրանոթները մարտի ընթացքում անընդհատ տեղափոխ- վում էին մի դիրքից մյուսը և տարբեր կրակակետերից հրետակոծում հակառա- կորդին՝ այդպիսով ստեղծելով մեծաքանակ հրետանու տպավորություն:

Հրետանու դիպուկ կրակով հակառակորդի շարքերում իրարանցում է սկս- վում, նրա մարտակարգը խախտվում է: Խուճապահար ասկյարները փախչում են դեպի ելման դիրքերը։ Պահը հասունացել էր, և գնդապետ Դ.Բեկ-Փիրումյա- նի հրամանով 5-րդ՝ «Մահապարտների» հրաձգային գունդը, Իգդիրի և պար- տիզանական հետևակային գնդերը, հատուկ հեծյալ գունդը՝ աշխարհազորա- յին ջոկատների աջակցությամբ, նետվում են հակագրոհի և հուժկու հարվածով փախուստի մատնում հակառակորդին: Ճնշելով թուրքական զորքերի հոծ պաշտպանությունը և արագ առաջանալով՝ հարձակվող հայկական զորամա- սերը հակառակորդին 15-20 կմ հետ են շպրտում Սարդարապատ գյուղի և կա- յարանի դիրքերից և ազատագրում են Մրգաշատն ու շրջակա տարածքը, իսկ ճակատի հյուսիսային հատվածում՝ Կոշը և Ուջանը:

Այսուհանդերձ, գնդապետ Դ.Բեկ-Փիրումյանը, զգուշանալով, որ թուրքերը կարող են ուշքի գալ, համալրում ստանալ և հակահարձակման անցնել, վճռում է չշարունակել հակառակորդի հետապնդումը և չկտրվել ելման դիրքերից։ Խուճապահար նահանջող թուրքական զորքերը, օգտվելով այն հանգաման-

քից, որ հայ ռազմիկների սրընթաց գրոհին չէր հետևել կրնկակոխ հետապնդու-

մը, կարողանում են համախմբել իրենց ուժերը և ամրանալ Արաքս կայարա-

նում ու մերձակա բարձունքների շրջանում:

Առաջին իսկ մարտերում հայ զինվորները ծանր կորուստներ (շուրջ 500 սպան- ված և վիրավոր) են պատճառում հակառակորդին: 36-րդ հետևակային դիվիզիա- յին փոխօգնության հասնելու նպատակով Վեհիբ փաշայի հրամանով թուրքական 5-րդ դիվիզիայի զորամասերը փորձում են Սուրմալուից գետանցել Արաքսը և հար- վածել մեր զորքերի թիկունքին, սակայն Արաքսի ափին դիրքավորված հայկական սակավաթիվ ջոկատները հաջողությամբ կասեցնում են թուրքերի բոլոր գրոհները:
Մայիսի 24-ին թուրքական զորքերն իրենց գրաված նպաստավոր դիրքերից հարձակում են ձեռնարկում, որը, սակայն, կասեցվում է։ Կրկին դիպուկ կրակով աչքի են ընկնում հայ հրետանավորները։ Այս մարտը ճակատամարտի նախորդ փուլի ավարտը նշանավորող կարևոր իրադարձություն էր, քանի որ հակառա- կորդի հարձակողական «պոռթկումը» հաղթահարած հայկական կողմը խլում է նախաձեռնությունը։

Ճակատային գրոհների փուլը

Առաջին հաղթական մարտերից հետո հայկական զորքերը դիրքավորվում են Սարդարապատի մերձակայքում։ Աջ կողմից՝ կայարանի մոտ, 5-րդ գնդի վեց վաշտերն էին, Էջմիածնի պարեկային վաշտը, Զեյթունի գունդը, հատուկ հեծյալ գնդից մեկ էսկադրոն, Ղարաքիլիսայի գնդից մեկ վաշտ: Երկաթու- ղագծից հարավ կանգնած էին Իգդիրի ջոկատը, պարտիզանական գունդը, հատուկ հեծյալ գունդը, նաև երկրորդ մարտկոցի չորս հրանոթ: Պահեստային ուժերն էին՝ 5-րդ գնդի երկու վաշտ, Մակուի գումարտակը, Երզնկայի և Խնու- սի գնդերը։

Մայիսի 25-ին գեներալ Սիլիկյանի հրամանով վերախմբավորելով իրենց ու- Ժերը՝ հայկական զորամասերը վեց կիլոմետր ձգվող ճակատով դիրքեր են գրավում թուրքական զորամասերից մոտ 700 մետր հեռավորության վրա՝ ճա- կատով դեպի հյուսիս: Շտաբս-կապիտան Սարգսյանցի գլխավորությամբ ձևավորված զորասյունը հարձակում է գործում Արաքս-Ներքին Թալին-Մաս- տարա ուղղությամբ։ Առաջնահերթ խնդիրը մերձակա լեռան գրավումն էր և այնտեղ ամրացած հակառակորդին հետ շպրտելը։ Այս ընթացքում ճակատա- յին գրոհ է սկսվում նաև Արաքս կայարանի շրջանում ամրացած հակառակոր- դին իր նպաստավոր դիրքերից դուրս մղելու համար։ Հայկական ստորաբաժա- նումների առաջխաղացմանը դիմակայել փորձող հակառակորդը բոլոր ուժերը կենտրոնացնում է գրոհները կասեցնելու համար և վերջնականապես հրաժար- վում հարձակողական մարտավարությունից:

Հնարամիտ թևանցումը

Թուրքական զորքերի համառ դիմադրությունը կոտրելու համար հայկա- կան ուժերի հրամանատարությունը՝ գեներալ Մ.Սիլիկյանի գլխավորությամբ, մշակում է հնարամիտ ծրագիր, ըստ որի՝ հայկական զորքերի մի մասը պետք է թևանցեր հակառակորդին: Այդ նպատակով փոխգնդապետ Հասանփաշայա- նի գլխավորությամբ ձևավորվում է առանձին հարվածային զորախումբ՝ Խզնաուզի ջոկատը, որը կազմված էր Երզնկայի հետևակային գնդից, Մակուի առանձին գումարտակից, երկու էսկադրոնից, Խնուսի գնդի մեկ վաշտից և չորս հրանոթից:

Մայիսի 27-ի լուսաբացին հարվածային զորախումբը, թևանցում կատարե- լով Խզնաուզ (այժմ՝ Արագած) և Կոշ գյուղերի կողմից, Շամիրամի ձորով ու լեռներով դուրս է գալիս Արաքս կայարանի մատույցները և թիկունքից անակնա կալ գրոհ ձեռնարկում հակառակորդի վրա։ Նրա թիկունքին Թալինի կողմից հարված է հասցնում նաև մշեցիների ջոկատը՝ Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորությամբ։

Առավոտյան ժամը 9-ին սկսվում է հարձակման հրետանային պատրաստու– թյունը: Ժամը 14-ին տեղեկություն է ստացվում, որ Երզնկայի գունդը շրջանցել է թուրքական զորքերի թևը։ Թուրքերի դիմահար կրակի հետևանքով փոքր-ինչ դանդաղում է Մակուի գումարտակի թևանցումը Ներքին Կալակուտ գյուղի մեր- ձակայքում, սակայն իսկույն փոխօգնության ուղարկված Երզնկայի գնդի եր- կու վաշտերը շտկում են իրավիճակը։

Վերջնական հաղթանակը

Երզնկայի գունդը, կտրուկ թեքվելով հարավ, դուրս է գալիս ամրացված բար- ձունքների թիկունքը և անմիջապես հարձակման անցնում։ Միաժամանակ Սարդա- րապատի կողմից ճակատային գրոհի են նետվում հայկական մյուս զորախմբերը։ Հակառակորդը փորձում է դիմադրել, սակայն երկկողմանի ճնշմանը երկար չդիմա- նալով և ծանր կորուստներ կրելով՝ լքում է դիրքերն ու խուճապահար նահանջում։
Հաջորդ օրը, զարգացնելով հարձակումը, հայկական զորքերն ազատագ- րում են Արագած կայարանը, Ներքին և Վերին Թալինն ու Մաստարան։ Թուր- քական 36-րդ դիվիզիան ջախջախվում ու հետ է շպրտվում դեպի Ալեքսանդ- րապոլ: ճակատամարտում թուրքական զորքերի կորուստները կազմում էին ավելի քան 3500 զինվոր։

Սարդարապատի ճակատամարտի հաղթական ավարտի ավետիսը համա- ժողովրդական ցնծության ալիք է բարձրացնում Երևանում:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄՆ ԱՅՍՐԿՈՎԿԱՍ 1918 Թ.։ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ։ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ

Ռազմաքաղաքական իրադրությունն Այսրկովկասում 1918 թ. սկզբին։ 1918 թ. հունվարի վերջին, օգտվելով ռազմա- ճակատի կազմալուծումից, թուրքական զորքերը Վեհիբ փաշայի հրամանատարությամբ խախտեցին Երզնկայի զինադադարը և անցան հակահարձակման։ Արևմտյան Հայաստանում թողնելով ահռելի քանակությամբ զինամթերք՝ ռուսական զորքն սկսեց արագորեն հեռանալ դեպի Ռուսաստան` Մեծ զոհերի գնով գրավված հսկայածավալ Արևմտյան Հայաստանում գերակշիռ թուրքական զորքերի դեմ միայնակ մնացին հայ կամավորները։ Վերջիններս փետրվարին դիմադրություն կազմակերպեցին Երզնկայում Սեբաստացի Մուրադի, Բաբերդում – Սեպուհի, Քղիում Թուրիկյանի գլխավորությամբ։ 1918 թ. հունվարին Կով- կասյան բանակի հրամանատարությունն Անդրանիկին շնորհեց գեներալի կոչում և նշանակեց ռազմաճակատի հրամանատար: Հայությունը փորձեց հնարավոր ամեն միջոց գործադրել զորեղ թշնամուն կանգնեցնելու համար:Անդրանիկը ժամանեց Ալեքսանդրապոլ, որտեղ ապարդյուն անցան կամավորներ հավաքագրելու նրա փորձերը: Ապա նա անցավ Կարս, փետրվարի 10-ին ժամանեց Էրզրում, որը փորձեց դարձնել ուժեղ ամրոց։ Արյունալի մարտեր մղելով բազմաթիվ գաղթականների հետ Մուրադը Երզնկայից՝ նահանջեց Դերջան, ապա Էրզրում: Քղիում թուրքերի և քրդերի դեմ ծանր մարտեր ընթացան Թուրիկյանի ղեկավարությամբ: Հայերի ռազմական անհաջողությունները պայմանավորվե ցին նաև անբարենպաստ միջազգային իրադրությամբ։ Ռուսա կան զորքերի հեռանալուց հետո, թուրքերի ճնշման տակ Այսր- կովկասի վրաց և ադրբեջանական քաղաքական ուժերը կատարեցին երկրամասը Ռուսաստանից անջատելու նոր քայլ։ 1918 թ. փետրվարի 10-ին Թիֆլիսում գումարվեց Անդրկովկասյան սեյ- մը, որում ներկայացված էին 32 մենշևիկներ, 30 մուսավաթականներ, 27 դաշնակցականներ և տասնյակ այլ կուսակցություն- ների ներկայացուցիչներ Սեյմի նախագահ ընտրվեց Նիկոլայ Չխեիձեն։ Սեյմը դարձավ Անդրկովկասի դաշնային հանրապե- տության իշխանության նոր մարմինը՝ փոխարինելով կոմիսա- րիատին։ Հայ գործիչները, դեմ լինելով Ռուսաստանից անջատվելուն մտան սեյմի մեջ, որպեսզի թուրքերի դեմ միայնակ չմնան։ Մինչդեռ, թուրքական զորքերը շարունակում էին առաջանալ: Նրանք փետրվարին գրավեցին Դերջանն ու Բաբերդը, մարտի սկզբին Էրզրումը, որտեղից Անդրանիկը, չստանալով օգնական ուժեր, նահանջել էր Կարս։Այս ամենին գումարվեց Բրեստ-Լիտովսկում 1918 թ. մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանի և գերմանաթուրքական խմբավորման միջև կնքված չարաբաստիկ պայմանագիրը, որով բոլշևիկյան կառավարությունը հրաժարվում էր Արևմտյան Ուկրաինայից, Արևմտյան Բելոռուսիայից և Մերձբալթիկայից` hoգուտ Գերմանիայի և Արևմտյան Հայաստանից հօգուտ Թուրքիայի։ Դեռ ավելին, փաստորեն թուրքերին էր տրվում նաև Կարսի մարզը, որը 1878 թվականիից Ռուսաստանի կազմում էր:

Առաջին համաշխարհային պատերազմ

(1914–18 ԹԹ.)
Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել տերությունների 2 խմբավորումների՝ գերմանա-ավստրիական (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թ-ից՝ Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, 1917 թ-ից՝ ԱՄՆ և այլն, ընդհանուր թվով 34 պետություն) միջև: Պատերազմն ավարտվել է Անտանտի հաղթանակով. փլուզվել են Ավստրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական, Գերմանական կայսրությունները, աշխարհի պետությունների թիվը 59-ից հասել է 71-ի:Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա քաղաքական քարտեզը վերաձևելը: Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը: Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը: Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը:Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում: Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց: 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային: Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա: Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան: Հետզհետե ավելանում էր պատերազմի մասնակիցների թիվը. աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն կմ2 տարածք` շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87 %-ը): Ռազմական գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ ռազմաբեմերում, սակայն գլխավոր ճակատները երկուսն էին՝ Արևմտաեվրոպականը, որը ֆրանս-գերմանական սահմանով ու Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ, և Արևելաեվրոպականը (ռուսականը), որն անցնում էր ռուս-գերմանական ու ռուս-ավստրիական սահմանների երկայնքով: Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը, որտեղ մարտական գործողություններն ընթանում էին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ:1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը: Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանական զորքերի հարձակումը դեպի Փարիզ և հակառակորդին ստիպեցին նահանջել մինչև Էն գետը:  Արևմտյան ճակատում սկսվեց դիրքային պատերազմ: Օգոստոսի վերջին Գերմանիային պատերազմ հայտարարած Ճապոնիան սկսեց Խաղաղ օվկիանոսում զավթել գերմանական տիրույթները և հպատակեցնել Չինաստանը: Կովկասյան ռազմաճակատում 1914 թ-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ-ի հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախեց թուրքական 90-հզ-անոց զորքը (փրկվեց միայն 12 հզ-ը), իսկ ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց գերեվարվելուց: Ռուսները թուրքերին վտարեցին նաև Իրանի Ատրպատական նահանգից: 1915 թ-ին ռուսական զորքերի հարձակումը ծանր կացության մատնեց Ավստրո-Հունգարիային: Դաշնակցին օգնելու համար Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց և գրավեց լեհ-լիտվական հողերը: Թեև ռուսները 300 հզ. զոհ տվեցին, սակայն Ռուսաստանը դիմակայեց: 1915 թ-ին Բալկանյան ճակատում Իտալիան, որ անցել էր Անտանտի կողմը, չկարողացավ առավելության հասնել Ավստրո-Հունգարիայի նկատմամբ. վերջինս նվաճեց Չեռնոգորիան և Ալբանիան: Բուլղարիան պարտության մատնեց Սերբիային: 1915 թ-ի ապրիլի 22-ին Արևմտաեվրոպական ճակատում՝ Իպր քաղաքի մերձակայքում, գերմանացիներն առաջին անգամ օգտագործեցին քիմիական զենք (թունավորվեց 15 հզ. մարդ): 1915 թ-ի մայիսին ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Վանը: Սակայն հուլիսին ռուսական բանակը ժամանակավորապես թողեց հայկական տարածքները, որը ճակատագրական եղավ արևմտահայության համար: 1916 թ-ին Գերմանիան խոշոր հարձակում ձեռնարկեց Վերդենի շրջանում (Արևմտյան ճակատ), որտեղ կողմերը վճռական հաջողության չհասան: «Վերդենյան մսաղացում» հակառակորդները տվեցին մոտ 1,5 մլն զոհ: Արևելյան ռազմաճակատում ռուսական զորքերը պարտության մատնեցին Ավստրո-Հունգարիային (ավելի քան 1 մլն սպանված ու վիրավոր, 400 հզ. գերի): Դրա շնորհիվ փրկվեց Իտալիան, որը պարտվել էր ավստրիացիներից: Կովկասյան ճակատում ռուսական զորքերը, հաջող հարձակում ձեռնարկելով, 1916 թ-ին գրավեցին Էրզրումը, Երզնկան, Մամախաթունը, Տրապիզոնը, Բիթլիսը և այլ տարածքներ՝ հասնելով Սեբաստիայի վիլայեթ: 1916 թ-ի 2-րդ կեսին անգլո-ֆրանսիական զորքերը Սոմ գետի մոտ (Արևմտյան ճակատ) անցան հակահարձակման և մինչև տարեվերջ ձգձգված պատերազմում հասան աննշան հաջողության: Երկու կողմից սպանվեց ու վիրավորվեց շուրջ 1 մլն 300 հզ. մարդ: Այդտեղ անգլիացիներն առաջին անգամ օգտագործեցին տանկեր:1915–16 թթ-ի ռազմական գործողությունների հիմնական արդյունքը գերմանա-ավստրիական խմբավորման (Քառյակ միության) թուլացումն էր և բեկումը պատերազմում` հօգուտ Անտանտի: Առաջին աշխարհամարտում ամայացվում էին ընդարձակ տարածքներ և նույնիսկ երկրներ: Սերբիայի բանակը, միայնակ մնալով թշնամական ուժերի դեմ, գլխովին ջախջախվեց: Սերբ ժողովուրդը ենթարկվեց բազում տառապանքների. նրա զգալի մասը հեռացավ հայրենիքից: Աշխարհամարտի ամենասև էջը հայոց Մեծ եղեռնն էր: Ցեղասպանության ենթարկվեցին նաև Օսմանյան կայսրության այլ ժողովուրդներ՝ հույները, ասորիները և ուրիշներ:1917 թ-ի սկզբին քաղաքական ճգնաժամը Ռուսաստանում հասավ գագաթնակետին: Փետրվարյան հեղափոխության հետևանքով ստեղծվեց Ժամանակավոր կառավարություն, որն ապրիլին իր դաշնակիցներին հավաստիացրեց պատերազմը մինչև հաղթական ավարտ շարունակելու մտադրության մասին: 1917 թ-ին Արևմտյան ճակատում Անտանտն անհաջողություններ կրեց, ձախողվեց նաև ռուսական բանակի հունիսյան հարձակումը: Էլ ավելի խորացող ճգնաժամի պայմաններում 1917 թ-ի հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 7-ին) Պետրոգրադում կատարվեց զինված հեղաշրջում, և իշխանության անցած բոլշևիկյան կուսակցությունն առաջարկեց համընդհանուր հաշտության պայմանագիր կնքել, դուրս եկավ Անտանտից և Գերմանիայի ու նրա դաշնակիցների հետ 1918 թ-ի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքեց հաշտության պայմանագիր: Խորհրդային Ռուսաստանը Գերմանիային էր զիջում Բելոռուսիայի (այժմ` Բելառուս) մի մասն ու մերձբալթյան երկրները: Ֆինլանդիան և Ուկրաինան ճանաչվում էին անկախ երկրներ: Թուրքիային էին անցնում Կարսը, Արդահանը և Բաթումը: Պայմանագիրն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, որը միայնակ մնաց թուրքական բանակի դեմ (ռուսական զորքերը լքեցին Արևմտյան Հայաստանը):1918 թ-ի մարտ-հունիսին Արևմտաեվրոպական ռազմաճակատում գերմանական զորքերն անցան հարձակման և մեծ կորուստների գնով հասան Մառն գետի շրջանը, որը Փարիզից հեռու է 70 կմ: Բայց դա Գերմանիայի վերջին հաջողությունն էր: Օգոստոսին Անտանտի զորքերը ծանր պարտության մատնեցին գերմանական բանակին: Սեպտեմբերի 26-ին անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմանական բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից: Սեպտեմբերի 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան, հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարով՝ Թուրքիան, նոյեմբերի 3-ին՝ Ավստրո-Հունգարիան: Նոյեմբերի 11-ին Կոմպիենի զինադադարով Գերմանիան անձնատուր եղավ. ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր: Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և խեղանդամ դարձավ 20 մլն մարդ: Վնասը միջին հաշվով կազմեց գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը: Պատերազմի հասցրած վնասներն ու հետևանքները քննվեցին 1919–22 թթ-ի ընթացքում, երբ Վերսալում և Վաշինգտոնում կնքվեցին ամփոփիչ

Փառանձեմ

Փառանձեմ

Փառանձեմը Սյունյաց աշխարհից էր. Սյունյաց անառիկ լեռների պես հպարտ ու աննվաճ: Փառանձեմ թագուհին նվիրյալն էր իր երկրի, իր ազգի եւ պետության: Նրա գեղեցկության մասին խոսում էր ողջ աշխարհը:  Նրա գեղեցկությունը հռչակվեց ողջ աշխարհով մեկ: Փառանձեմ թագուհին` հայոց հպարտությունը, Սյունյաց աշխարհի զարդը, nղբերգшկшն մшհ ունեցավ: Սյունյաց ոստանում` Բաղաբերդում, աղբյուր կա` Փառանձեմի աղբյուրը: Մինչ օրս հայոց մայրերը խմում են այդ աղբյուրի ջուրը, որպեսզի իրենց պտուղն առողջ ու հայրենանվեր լինի: Մայրերն իրենց աղջիկների երեսը լվանում են այդ ջրով, որպեսզի նրանք Փառանձեմի նման գեղեցիկ եւ տոկուն լինեն:

Ռուս թուրքական պատերազմներ 1828–29թթ.-ի պատերազմը

Աշխատել են Սոսոյան Նարեկը և Ավետիսյան Արմենը

Ռուս-թուրքական պատերազմները մինչև XVIII դարի 1-ին կեսը Ռուսաստանի համար եղել են պաշտպանական և ուղղված էին Օսմանյան կայսրության նվաճումների ու նրա վասալ Ղրիմի խանության ասպատակությունների դեմ: XVIII դարի 2-րդ կեսից դրանք պայմանավորված էին Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների սրմամբ, Օսմանյան կայսրության հպատակ ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարով, դեպի Բալկաններ ու Կովկաս Ռուսաստանի ազդեցության ուժեղացմամբ: Ընթացել է Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: 1827թ.-ի հոկտեմբերի 8-ին Մահմուդ II սուլթանը չեղյալ է հայտարարել մինչ այդ կնքված ռուս-թուրքական պայմանագրերը և «սրբազան պատերազմի» կոչ արել Ռուսաստանի դեմ: 1828թ.-ի ապրիլի 14-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային: Կովկասյան ճակատում գեներալ Իվան Պասկևիչի 25-հզ-անոց բանակի (ընդդեմ 50-հզ-անոց թուրքական բանակի) խնդիրը Կարսի և Ախալցխայի փաշայությունները գրավելն էր: Ռուսական զորքերը գրավել են նաև Սուխումն ու Փոթին: Հունիսի 14-ին Պասկևիչի կորպուսը, անցնելով Ախուրյանը, գրոհել է Կարսի բերդը և հունիսի 23-ին գրավել այն, այնուհետև՝ Ախալքալաքը, Բայազետը, Ալաշկերտը, Ախալցխան: Վերջինիս գրավման ժամանակ աչքի են ընկել գեներալներ Բարսեղ Բեհբութովը և Իվան Բուրցովը: Ռուսական զորքերը հետ են մղել թուրքերի հակահարձակումները և Սողանլուղի ճակատամարտում ջախջախել նրանց: 1829թ.-ի հունիսի 27-ին գրավել են Էրզրումը, հուլիս-օգոստոսին՝ Օլթին, Քղին, Խնուսը, Մուշը, Դերջանը, Բաբերդը, Գյումուշխանեն և մոտեցել Տրապիզոնին: Մայրաքաղաք Կոստանդնուպոլսի մատույցներում ռուսական զորքերի հայտնվելը հարկադրել է թուրքական կառավարությանը հաշտություն կնքել: 1829 թ-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափը (մինչև Բաթումից հյուսիս ընկած շրջանը), Ախալցխայի փաշայության մի մասը՝ Ախալցխա և Ախալքալաք քաղաքներով: Օգտվելով պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորութունից՝ 1829–30թթ. շուրջ 80 հզ. հայ Էրզրումից, Կարսից ու Բայազետից գաղթել է Այսրկովկաս: Էրզրումից գաղթածները հաստատվել են հիմնականում Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Շիրակի և Թալինի շրջաններում, բայազետցիները՝ Սևանա լճի ավազանում: Հունաստանը հռչակվել է անկախ, Սերբիան, Մոլդովան և Վալախիան ստացել են ինքնավարություն: Ռուսաստանը, սակայն, հակառակորդ եվրոպական տերությունների ճնշման տակ հարկադրված Թուրքիային է վերադարձրել Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: Ռուս-թուրքական պատերազմներին գործուն մասնակցել են նաև հայերը. նրանք հույս ունեին ռուսական զենքի օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: 1828–29թթ.-ի պատերազմին մասնակցել են արևելահայերից հավաքագրված 2-հզ-անոց հետևակային և 800-հոգանոց հեծյալ զորաջոկատները: Ռուսական բանակի կազմում գործել է կարսեցի հայերի 2 դրուժինա (հեծյալ և հետևակ): Բայազետում կռվել է Մելիք Մարտիրոսյանի 500 կամավորներից բաղկացած հեծյալ ջոկատը, Էրզրումում՝ Մկրտիչ աղայի հեծյալ հարյուրակը: Աշխարհազորային ջոկատներ են ստեղծել նաև Ալաշկերտի, Բասենի, Մուշի, Արդահանի, Սեբաստիայի և այլ գավառների հայերը: