Դիմում

ՀՀ ԿԳՄՍՆ <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Քոլեջի>>2-րդ կուրսի Հաշվողական տեխնիկայի բաժնի ուսանող Նարեկ Սոսոյանից,նույն հաստատության տնօրեն Տ․ Բլեյանին

Դիմում

Հարգելի տիկին Տ. Բլեյան, խնդրում եմ Ձեր համաձայնությունը` մեկ ամիս դասերից բացակայելու , քանի որ ունեմ աշխատանքիս հետ կապված խնդիրներ։ Խնդրում եմ բացակայությունս համարել հարգելի և ուսուցումը կազմակերպել հեռավար։

Դիմող։ Սոսոյան Նարեկ /ստորագրություն/

13․12․2022

Հաղորդակցման իմ նախընտրած ձևը

Ես նաախընտում եմ շփման բոլոր ձևերը, այսինքն ես մտածում եմ որ ամեն մարդուն պետքե առանձին շփման տեսակ։ Օրինակ՝ առաջադրանքի մեջ նշված էր որ պետք է (անցկացնել հարցազրույց ընտանիքի կրտսեր, միջին և ավագ սերունդների հետ), ես մտածում եմ որ ավագ սերունդի հետ պետք է խոսել գրագետ, օրինակ առանց օտարերկյա լեզուներ օգտագործելու։ Միջին և կրտսեր սերունդի հետ ինձ հարմար խոսելաձևով։ Ես նաև նախընտրում եմ անծանոթների հետ խոսել հարգանքի ձևով, օրինակ օգտագոծելով (Դուք)

Ճամբարի շրջանակներում «Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա՝ «Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը»

Նախագծի նպատակն է սովորողի մոտ զարգացնելու հաղորդակցման հմտությունները, վերլուծության, ինքնավերլուծության միջոցով գտնելուիրեն բնորոշ հաղորդակցման ձևը, ոճը:

Աշխատանքային ընթացում պետք է ուսումասիրել հաղորդակցման ձևերը, գրել դրա մասին նյութեր՝ նշելով աղբյուրը։ Ուսումնասիրելուց հետո, վերլուծության, ինքանվերլուծության միջոցով գրել էսսե «Հաղորդակցման որ ձևն է իմը» խորագրով։ Այս նույն թեմային շուրջ անցկացնել հարցազրույց ընտանիքի կրտսեր, միջին և ավագ սերունդների հետ, զուգահեռներ տանել: Նյութը պռտք է տեսագրել կամ ձայնագրել, նախագծի արդյունքնները հրապարակել բլոգի համապատասխան բաժնում:

Ուղղորդող գրականություն
Հաղորդակցման և աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններհմտություններ

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ուսումնասիրելու հաղորդակցման ձևերը։ Ինքնավերլուծելու, վերլուլուծության, քննարկելու միջոցով գտնել սեփական հաղորդակցման ձևը։

Ժամանակահատված՝ 09․01․2023- 27․01․2023
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի

Հաղորդակցման հմտություններ, ճամբարային նախագիծ, 09․01․2023- 27․01․2023

Ճամբարի շրջանակներում «Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա՝ «Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը»

Նախագծի նպատակն է սովորողի մոտ զարգացնելու հաղորդակցման հմտությունները, վերլուծության, ինքնավերլուծության միջոցով գտնելուիրեն բնորոշ հաղորդակցման ձևը, ոճը:

Աշխատանքային ընթացում պետք է ուսումասիրել հաղորդակցման ձևերը, գրել դրա մասին նյութեր՝ նշելով աղբյուրը։ Ուսումնասիրելուց հետո, վերլուծության, ինքանվերլուծության միջոցով գրել էսսե «Հաղորդակցման որ ձևն է իմը» խորագրով։ Այս նույն թեմային շուրջ անցկացնել հարցազրույց ընտանիքի կրտսեր, միջին և ավագ սերունդների հետ, զուգահեռներ տանել: Նյութը պռտք է տեսագրել կամ ձայնագրել, նախագծի արդյունքնները հրապարակել բլոգի համապատասխան բաժնում:

Ուղղորդող գրականություն
Հաղորդակցման և աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններհմտություններ

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ուսումնասիրելու հաղորդակցման ձևերը։ Ինքնավերլուծելու, վերլուլուծության, քննարկելու միջոցով գտնել սեփական հաղորդակցման ձևը։

Ժամանակահատված՝ 09․01․2023- 27․01․2023
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի

ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՈՒ

Ժեստերի լեզուն իսկըզբանե առաջացել է 16֊րդ դարում եկեղեցում և առաջին օգտագործողները եղել են ոխտյալ հոգևորականները, քանի որ չնայած լռության կանոնի շփման պահանջմունքը շատ մեծ է մարդկանց մոտ։ Հետագայում Ժեստերի լեզուն սկսել են օկտագործել նաև լսոզության հետ խնդիրներ ունեցող մարդիկ որպես հաղորդակցության միջոց։ Հայաստանում ժեստերի լեզվի մշակմամբ առաջին անգամ զբաղվել է Վաչագան Խալաթյանը, որը ստեղծել է ժեստերի լեզվով գիրք։

Մատնախոսության այբուբեն, նշանների այն համակարգը, որն օգտագործվում է խուլերի հետ հաղորդակցվելիս։ Մատնախոսության այբուբենում կա այնքան նշան, որքան տառ՝տվյալ լեզվում։ Յուրաքանչյուր տառ արտահայտելու համար մատներին տրվում է որոշակի դիրք, որը լրիվ կամ մասնակիորեն նմանվում է տառի պատկերին։ Կան նշաններ, որոնք ուղեկցվում են շարժումներով, կամ օդում գծագրում են տառի պատկերը։ Որոշ նշաններ ունեն ընդհանուր ուրվագիծ (օր.`մ,շ)։ Տարբերվում են միայն մատների ուղղությամբ և դաստակի շարժումով։ Մենք մատնախոսում ենք այնպես, ինչպես գրում ենք։

Անհրաժեշտ է պահպանել մատնախոսության որոշակի կանոններ.

  • Մատնախոսել աջ ձեռքով
  • Ձեռքը պահել կրծքավանդակի առջև, ուսից մի քիչ ցած, ափով դեպի զրուցակիցը
  • Մատնախոսությունն ուղեկցել համապատասխան բառերի ու արտահայտությունների պարզ արտասանմամբ
  • Մատնախոսելիս նայել զրուցակցին
  • Բառերի, նախադասությունների մեջ կարճ դադարներ տալ
  • Չհասկացվելու դեպքում կրկին մատնախոսել ամբողջ բառը։

Մատնախոսության այբուբենն արագ է յուրացվում և խուլերի հետ հաղորդակցվելու հնարավորություն է տալիս։ Հաճախ մատնախոսությունը շփոթում կամ նույնացնում են ժեստերի լեզվի հետ, սակայն դրանք ոչ մի ընդհանրություն չունեն։

Կան բառեր և հասկացություններ (օր.` հատուկ անուններ), որոնք չունեն իրենց ժեստային արտահայտությունը, և դա լրացվում է մատնախոսությամբ։ Մատնախոսության առաջին այբուբենը ստեղծվել է 1620 թ., Իսպանիայում։

ՄՈՏԻՎԱՑԻԱ

Մոտիվացիան այն է, ինչը ձեզ մղում է դեպի նպատակը, խթանում է ձեր առաջ գնալուն, երբ ամեն ինչ սխալ է ընթանում, ինչի պատճաով էլ դուք վաղ արթնանում եք մարզվելու կամ նախագիծն ավարտելու համար:

Ավելի հաճախ, դրական մոտիվացիան ավելի լավ է աշխատում. եթե դուք իսկապես ինչ-որ բան եք ցանկանում, ապա շատ ավելի լավ աշխատանք կկատարեք, քան երբ փորձում եք խուսափել անցանկալի սցենարից:

Այսպիսով, մոտիվացիան ինչ-որ բանի հասնելու ցանկությունն է: Երբեմն դուք չեք ցանկանում վաղ արթնանալ և շատ քնկոտ եք, բայց եթե իսկապես վաղ արթնանալու պատճառ ունեք, անհամբեր վեր եք թռչում անկողնուց: Այս տեսակի մոտիվացիան ամենալավն է աշխատում։

Մոտիվացված մարդկանց նշաններ

  • Լավատեսություն — մոտիվացված մարդիկ նախապես վստահ են, որ իրենց ծրագիրը կկատարվի, իսկ արդյունքը կլինի գերազանց
  • Հաստատակամություն — նրանց համար խոչընդոտները չեն դառնում անլուծելի խնդիր
  • Ակտիվություն — մեծ ոգևորություն, որն օգնում է կանգ չառնել նպատակին հասնելու ճանապարհին
  • Կենտրոնացում — մարդիկ չեն շեղվում մանրուքներից, շարժվում են դեպի նպատակը
  • Վստահություն — այդպիսի մարդիկ գիտակցում են իրենց՝ որպես ամբողջական անձնավորություն՝ խնդիրներով և թերություններով, նրանք գիտեն, թե ինչպես օգտագործել ուժեղ կողմերը և մշակել թույլ կողմերը

Ուսումնական պայմանագիր

ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԿողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ,օրենսդրությամբ, Դպրոցի կանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (այսուհետ`Կանոններ), դպրոցի կանոնադրությամբ, Պայմանագրով։Տնօրենը պարտավոր է՝1) Մինչև Պայմանագրի կնքումը Սովորողին և Օրինական ներկայացուցչին ծանոթացնել առաջարկվողՊայմանագրին, տրամադրել կրթահամալիրի կանոնադրության, Դպրոցի կանոնադրության, Կանոնների,Ծրագրի, Կարգերի էլեկտրոնային տարբերակները (տես mskh.am-ում).2) Օրինական ներկայացուցչի կողմից հիմնավորված պատճառներով ժամանակավորապես հաճախելչկարողացող Սովորողի համար սահմանված կարգով կազմակերպել հեռավար կամ տնային ուսուցում.3) Դպրոցում ուսուցումը կազմակերպել Ծրագրի պահանջներին համապատասխանՍովորողի համար ապահովելով Ծրագրով սահմանված գիտելիքների, կարողությունների, արժեքների ընդհանրական որակական մակարդակը. 4) հարգանքով վերաբերվել Սովորողի իրավունքներին ու ազատություններին՝ միաժամանակ կարևորելով քաղաքացիական գիտակցության, հանրակրթության բնագավառում ժողովրդավարական սկզբունքների և կրթության աշխարհիկ բնույթի ապահովումը և կիրարկումը. 5) ապահովել հատուկ կարիքով սովորողի ներառումը Դպրոց. կարիքին համապատասխան հոգեբանի,լոգոպեդի, սոցիալական մանկավարժի ծառայություն.6) ստեղծել Սովորողի առողջության, հիգիենայի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացմանհամար անհրաժեշտ պայմաններ.7) ապահովել Սովորողի կյանքի անվտանգության պայմաններըպարտավորեցնելով Սովորողին պահպանել անվտանգության կանոնները: Միաժամանակ իրագործել նրա շահերի դեմ ուղղված ոտնձգություններից պաշտպանելու իրավաչափ գործողություններ, թմրեցնող նյութերից, ծակող, կտրող գործիքներից, պայթուցիկ պարագաներից, մուրացկանությունից, թափառաշրջիկությունից, և այլ բնույթի քրեածին, հանցավոր արարքներից հետ պահող, կանխարգելող միջոցառումներ. 8) սահմանված կարգով ապահովել սովորողների մասնակցությունը Դպրոցի կառավարմանըառավելագույնս խթանելով ինքնուրույնությունը և անհատական պատասխանատվությունը։Տնօրենի իրավունքները որոշված են Դպրոցի կանոնադրությամբ, Կանոններով, Կարգերով, ղեկավարի պաշտոնինկարագրով:Օրինական ներկայացուցիչը պարտավոր է՝1) Սովորողին ապահովել ուսումնական անհատական նեթբուք-նոթբուքով կամ հավասարազորտեխնիկական այլ միջոցով, ուսումնառության համար անհրաժեշտ գրքերով, անհատական ուսումնական,այդ թվում՝ նաև մարզական, ճամփորդական միջոցներով, տանը՝ համացանցով, դպրոցում՝ իրերը պահելուանհատական պահարանով.

4) մասնակցելու Կրթահամալիրի, Դպրոցի կառավարման, Ծնողական ինքնավարության մարմինների,Կրթահամալիրում իրականացվողմեծահասակների կրթության ծրագրերին, Կրթահամալիրի օրացույցով անցկացվող ստեղծագործական հավաքներին, ներքին գնահատման գործընթացներին, առցանց քննարկումներին. 5) ներդրումներ կատարելու Կրթահամալիրի զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքներում, այդ թվում ուսումնա-հայրենագիտական աշխատանք, ուսումնական ճամփորդություն, ստեղծագործական,հայրենագիտական, էկոլոգիական ճամբարներ, սովորողների տրանսպորտային փոխադրմանկազմակերպում։Սովորողն իրավունք ունի.1) ուսումնական նպատակներով օգտվելու Կրթահամալիրի ուսուցման բոլոր միջոցներից, այդ թվում`համակարգիչներից, համացանցից և թվային այլ միջոցներից, ուսումնական տարածքներից.2) սահմանված կարգով ընտրելու ուսումնական պլանով որոշված իր նախասիրած գործունեությունը(ընտրությամբ գործունեության ծրագիրը), լրացուցիչ կրթության ծավալը.3) սահմանված կարգով ստանալու հեռավար, առցանց ուսուցում.4) սահմանված կարգով ընտրելու մարզաձևը.5) մասնակցելու կրթահամալիրում գործող ակումբների աշխատանքներին.6) հարցեր ուղղելու դասավանդողներին, Տնօրենին, Կրթահամալիրի տնօրենին, խորհրդին, մասնաժողովին.7) մասնակցելու առցանց քննարկումներին, Դպրոցի կայքում նյութեր հրապարակելու.8) հայց ներկայացնելու Կրթահամալիրի խաղարկային դատարան:Սովորողը պարտավոր է.1) չխախտել Կանոնները, ուսումնառության ընթացքում հարգել այլոց իրավունքները.2) պահպանել անվտանգության կանոնները.3) չուշանալ ուսումնական պարապմունքներից և մասնակցել ուսումնական պլանով որոշված բոլորպարապմունքներին. ուսումնական պարապմունքի ժամանակը այլ նպատակով չօգտագործել.4) բացակայության դեպքում նախօրոք տեղեկացնել սահմանված կարգով.5) սահմանված կարգով մասնակցել ուսումնական պլանով որոշված ճամբարներին, ստուգատեսներին,ծեսերին, տոներին.6) սահմանված կարգով մասնակցել ուսումնական ճամփորդություններին, ուսումնա-հասարակականնախագծերի իրականացմանը.7) վարել իր ուսումնական բլոգը.8) հետևել կայքին, դասավանդողների ուսումնական բլոգներին և սահմանված կարգով մասնակցել կայքիաշխատանքներին.9) վարել էլեկտրոնային հասցե, պատասխանել ուսուցչի, Դպրոցի կազմակերպչի, Տնօրենի, գրասենյակիղեկավարի, Կրթահամալիրի տնօրենի էլեկտրոնային նամակներին.10) մասնակցել հիգիենիկ պահանջների պահպանմանը, ուսումնական տարածքի և գույքի խնամքին.ուսումնական պարապմունքների հաճախել կոկիկ հագնված.11) սահմանված կարգով ներկայացնել ուսումնական գործունեության հաշվետվությունները։

ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ՆԱՄԱԿ

Բարև ձեզ։ Ես Սոսոյան Նարեկն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրի քոլեջի երկրորդ կուրսում, Ծրագրավորման բաժնում։ Հարգելի Գործատու` Ես ցանկանում եմ աշխատել Avesta կահությքագործական ընկերությունում։ Դեռ փոքր տարիքից ես զբաղվում էի կահույքագործությամբ, ցանկանում եմ միանալ ձեր թիմին։

ԻՄ ՆԱԽԸՆՏՐԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ: ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԸՆՏՐԵԼ ԱՅԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, Ի՞ՆՉՆ Է ԻՆՁ ՄՈՏԻՎԱՑՐԵԼ

«Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա
Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:
Աշխատանքային ընթացք: Ուսումնասիրե՛ք Ձեզ հետաքրքրող մասնագիտական ոլորտը, գրեք նկարագրական- վերլուծական նյութ, որը իր մեջ կներառի ստորև նշված կետրերը: Նախագծի արդյունքնները հրապարակեք բլոգի համապատասխան բաժնում:

  1. Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:
    • Ես Ավետիսյան Արմենն եմ ընտրել եմ Հաշվողական տեխնիկայի և համակարգչային ցանցերի տեխ․ սպասարկման մասնագիտությունը։ Ես ընտրել եմ այս մասնագիտությունը ոչ միայն այն պատճառով որ ինձ դա դուր է գալիս այլ նաև 21-րդ դարում առանց համակարգիչների և սոց ցանցերի դժվար է պատկերացնել մեր առօրյան։ Ինձ մոտիվացրել է այն որ Հայաստանում կան տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններ որոնք լավ վարձատրում են։
  2. Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:
  3. Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալություննրի էլեկտրոնային հղումներից):
  4. Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:
    • BetConstruct միջազգային ընկերությունը,  որը մասնագիտացած է ծրագրավորման և ծրագրային ապահովման ոլորտում, տրամադրում է առցանց և գրասենյակային խաղային լուծումներ և 14 երկրներում ունի ծրագրավորման, վաճառքի և սպասարկման իր կենտրոններ։
    • Joomag  ընկերությունը, հիմնվելով 2009 թվականին 4 հայ երիտասարդների կողմից, ինտերակտիվ թվային հրատարակչության ոլորտում շատ արագ միջազգային ճանաչում ձեռք բերեց։ Ընկերությունն այժմ ունի թափուր աշխատատեղեր ՏՏ ոլորտի մասնագետների համար։
    • Rockbite Games ընկերությունը զբաղվում է այնպիսի խաղերի ստեղծմամբ և մշակմամբ, որոնք կհավանեն միլիոնավոր մարդիկ։ Ընկերությունում աշխատում են լավագույն մասնագետների հետ ու առաջարկում  միջավայր, որ ցանկացած game geek կհավանի։
    • Synergy International Systems-ը ծրագրային ապահովման և խորհրդատվության ընկերություն է, որը մշակում է տվյալների կառավարման համակարգեր։
    • Accontech ընկերությունը, որը տրամադրում է ծրագրավորման ոլորտում խորհրդատվական և տեխնիկական աջակցության ծառայություններ։
    • Workfront-ը ծրագրային ապահովման ընկերություն է, որը մշակում է վեբի վրա հիմնված աշխատանքի կառավարման և ծրագրի կառավարման ծրագիր, որը կարգավորում է ձեռնարկության աշխատանքի կառավարումը, խնդիրների վերհանումը, փաստաթղթերի կառավարումը, ժամանակի վերահսկումը և փաթեթի կառավարումը:
  5. Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում: Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն և նվազագուն):
    • Բարձր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատավարձերը տատանվում են 380-387 հազար դրամի սահմաններում։ Այսպիսով, միջին որակավորման ծրագրավորողը ամսական վաստակում է 350 հազարից, իսկ կայքի ադմինիստրատորը՝ մոտ 360 հազար։ Ծրագրեր մշակողների աշխատավարձը սկսվում է 390 հազարից Հայաստանում։
  6. Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:
    • Բիլ Գեյթս | “Microsoft” ծրագրային ապահովման ընկերության համահիմնադիր և նախագահ:
    • Մարկ Ցուկերբերգ | «Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր:
    • Լարի Փեյջ | “Google” որոնողական համակարգի համահիմնադիր, 2011 թվականի ապրիլի 4-ից նաև գլխավոր գործադիր տնօրեն:
    • Չադ Հարլի | տեսանյութերի տարածման “YouTube” հարթակի և “MixBit” կայքի համահիմնադիր ու տնօրեն:
    • Ջեք Դորսի | առավել հայտնի որպես Twitter սոցիալական ցանցի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, Square վճարային համակարգի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն:
  7. Ձեր նախընտրած ոլորտի որևէ մասնագետի հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք:
  8. Նշեք, թե ինչ աղբյուրներից եք օգտվել նախագիծը իրականացնելիս: