Արագածոտնի մարզ

Խմբային աշխատանքի մասնակիցներն են Ավետիսյան Արմեն-ը և Սոսոյան նարեկ-ը

Տնտեսություն

2017 թվականին Հայաստանի Արագածոտնի մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները Հայաստանի համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են. արդյունաբերություն՝ 2.2%,

գյուղատնտեսություն՝ 9.7 %,

շինարարություն՝ 5.0 %,

մանրածախ առևտուր՝ 1.3 %,

ծառայություններ՝ 0.7 %։

Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և գուղատնտեսությունն են։ Արդյունաբերությունը մասնագիտացած է սննդամթերքի և ըմպելիքի, թանկարժեք իրերի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։

Բնակչությունը և բնակավայրեր

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է։ Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները։ Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում։ Մինչդեռ տարածքի մեծ մասը յուրացված չի եղել և մշտական բնակչություն չի ունեցել։

Ованес Туманян

Источник-Мариам Калантарян

Ованес Туманян - отец всех армянских сирот - Mediamax.am

Биография

Ованес Туманян родился в семье священника. Согласно родовому преданию, род Туманянов происходит от ветви армянского княжеского нахарарского рода Мамиконянов, правившей в средние века в селе Дсех (Лори).Дом в селе Дсех, в котором родился Ованес Туманян

В 1878—1883 годах получал начальное образование в школе Джелалоглы (Степанаван), а затем перевёлся в Нерсисянскую школу в Тифлисе (Тбилиси), однако по причине материальных затруднений был вынужден в 1887 году оставить её и поступить на работу в Тифлисский армянский народный суд, а позже — в Армянский издательский союз.

Писать начал в середине 1880-х годов, сотрудничал с армянскими газетами и журналами.

Получил широкую известность после выхода сборника «Стихотворения» (на арм., 2 т., 1890—1892). Во многих своих произведениях Туманян обращается к нелёгкой доле армянского крестьянства, к различным сторонам традиционного уклада его жизни, об этом рассказывают его поэмы «Маро» (1887 г., опубликована в 1892 г.), «Сако из Лори» (1889 г., опубликована в 1890 г.), «Ануш» (1890 г., опубликована в 1892 г., А. Тиграняном к ней написана опера).

Несколько его стихотворений

ПАХАРЬ

СТАРИННОЕ БЛАГОСЛОВЕНИЕ

УЖ НЕ ВЕРНУТЬ

КОНЦЕРТ

ПРИЗЫВ

СО ЗВЕЗДАМИ

Учебная деятельность с 31-го января по 4-ое февраля для студентов 1, 2 к.

Янв29

Упражнения

КТО ПОСОВЕТОВАЛ, РАЗРЕШИЛ, ОБЕЩАЛ + ИНФИНИТИВ КОМУ?
1. Профессор посоветовал … не опаздывать на лекции (новый студент)
2. Мать не разрешила … купить мороженое (свои дети)
3. Экскурсовод посоветовал … слушать внимательно (некоторые экскурсанты)
4. Наш преподаватель посоветовал … посетить музей. (все студенты)
5. Отец обещал … купить фотоаппарат (старший сын)
6. Ученик обещал … прочесть эту книгу (старая учительница)
7. Нина разрешила … посмотреть ее фотографии (свой друг)
8. Врач не разрешает … много курить (этот больной)
9. Инженер посоветовал … выполнять работу аккуратно (молодой рабочий)
10. Журналист обещал … написать статью о спектакле (эта молодая артистка)
7) СКОЛЬКО ЛЕТ КОМУ?
1. Сколько … лет? (Вы)
2. … 30 лет. (он)
3. … 21 год. (она)
4. … 18 или 17 лет? (ты)
5. скоро 25 лет. (я)
6. Это Николай. … 23 года.
7. Это Ирина. … 19 лет.
8. Это Михаил. … 24 года.
9. Это Сергей и Юра. … по 20 лет.
10. Дима, когда ты родился? Сколько … лет?
11. Николай Петрович, сколько … лет?
12. Я еще молодой. … 22 года.

2. а) Восстановите вопросительные слова.
1. – … выставке рассказал преподаватель?
2. – … матче говорил ваш друг?
3. – … поездке мечтает Наташа?
4. – … открытии рассказывает статья?
5. – … лекции ты говоришь?
6. – … городе говорится в тексте?
б) Ответьте на эти вопросы, используя слова футбольный, последний,
интересный, туристический, новый, сибирский.

Домашняя работа

Выберите две темы и напишите по ним сочинение:

Screenshot 2019-04-14 at 21.21.08 - Edited

Հունվար ամսվա հաշվետվություն

Ճամփորդությունների

Հիվանդ լինելու պատճառով ես ճանապարհորդություններին չեմ մասնակցել։

Բնագիտատեխնիկական ստուգատես

Իմ և Հրայրի Բնագիտատեխնիկական ստուգատեսը անցավ համարյա առանց խնդհիրների և դժվարությունների, նկարահանելու ժամանակ պայթեց մոմի տարրան, բայց դա շատ խնդհիրներ չառաջացրեց,մոնտաժի ժամանակ անջատվեց համակարգիչը, բայց դա չխանգարեց վերջացնել տեսանյութը:

Հունվարյան նախագծեր

Մեր հունվարյան նախագծերից մեկը դա Ռուսերեն Լեզվի Горько նախագիծն էր։

Հայոց լեզվի նախագծերից մեկը դա Ավետիք Իսահակյանի բանաստաեղծություններից մեկը ընտրելներ։

Աշխարհագրության նախագծերից մեկը դա Տավուշի մարզը ներկայացնելն էր։

Ազգագրական ստուգատես

Ազգագրական ստուգատեսից մեկը հեքիատների գրքից տեքստ թարգմանել, ես ընտրել եմ Խոստ առակը։ Առաջադրանքներից նաև կար Բառերի բացատրությունը և Մշո բարբարը։

Մշո բարբար

Հունվար ամսից սկսած մենք սկսեցինք ուսումնասիրել բարբարներ և առաջինը սկսեցինք Մշո բարբարից ։ Մշո բարբարում հիմնականում օգտագործվում է կը մասնիկը։ Հիմնականում բարբարը օգտագործվել է Վանա լճի հյուսիսային և հարավային և արևմտյան շրջաներում ։ Ներկայումս ևս օգտագործվում Արագածոտնի, Գեղարքունիքի ,Արմավիրի մարզերում , Շիրակում , նաև Վրաստանի որոշ շրջաներում ։Այժմ քչերն են կարողանում տիրապետել բարբարին , իսկ մենք ուսումնասիրության արդյունքում կարդացինք և կիսվեցինք երեխաների հետ Մշո բարբարի հեքիատներով։

Ազգային հագուստ,հայկական տարազ

Հայկական տարազ

Տարազը կենցաղի և մշակույթի՝ ավանդականությամբ բնութագրվող տարրերից է, մարդու ցեղային, սեռային պատկանելությունը ցույց տվող, հասարակական նշանակությունը բնութագրող խորհրդանիշ: Ավանդական տարազը կայուն հատկանիշներով արտացոլում է տվյալ էթնոսի մշակութային ինքնատիպությունը ու ազգային խառնվածքի առանձնահատկությունները: Այն կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից և գլխի հարմարանքից, ներառում է ինչպես հագուստը, գլխանոցը, այնպես էլ դրանց ածանցվող արդուզարդը: Դարավոր ուղի անցած հայկական ավանդական տարազը արտացոլում էր հայ ժողովրդի ինքնատիպությունը։

 Հայկական տարազը հայոց բազմաբարբառ լեզվի նման բազմաբնույթ է: Այն ունի որոշակի անհատական բնույթ և բնութագրում է տվյալ ազգագավառին  հատուկ ընդհանրացված գծերով, քանի որ անհատի վարքն ու բարքը, կենցաղը, մշակութային շատ տարրեր, այդ թվում և հագուստը, գտնվում են հանրության մշտարթուն հսկողության տակ, որն արգելում է յուրաքանչյուր շեղում՝ գրված, կանոնագրված կամ չգրված սովորութային իրավունքից ու ավանդական  բարքերից: Հագուստը սերտորեն կապված է նաև էթնիկական ընդհանրության հոգեկան կերտվածքի առանձնահատկությունների հետ: Ըստ այդմ` մեկ համահայկական տարազ չկա: Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, այդ նահանգի յուրաքանչյուր գավառ միայն իրեն բնորոշ զարդանախշերով, գավառի  յուրաքանչյուր ընտանիք, այդ ընրանիքի յուրաքանչյուր աղջիկ իր տարազի յուրահատկությամբ տարբերվում էր մյուսից:

Բոլոր տարազախմբերում էլ տարազը կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի հարդարանքից և զարդարանքից, ագանելիքից (գուլպա, ոտնաման, տղամարդկանցը` նաև ոտքի փաթաթան, սռնապան): Տարբերությունները ոճավորման մեջ են, իսկ հագուստի ոճը դրսևորվել է ձևվածքային լուծման, հիմնական ձևերի, հագնելու եղանակի, գունային համադրության, գեղազարդման եղանակների մեջ: Ըստ տիպի` հայկական տարազը արձակ է, բաց, զգեստն ունի կտրվածքներ առջևից, կողքերից: Ըստ ոճային բնութագրի` ուրվագիծն ազատ է, գունային գամայում գերակշռում են կարմիր, կապույտ, կանաչ, մանուշակագույն, դեղին գույները:

Ըստ Գրիգոր Տաթևացու՝ (XIV դ) հայկական տարազի մեջ գերակշռող չորս տարերքի գույներն արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Տարազի համալիր հանդերձանքի վրա առկա յուրաքանչյուր զարդանախշ ունի իր խորհուրդն ու նշանակությունը: Վերջիններս բաժանվել են  խմբերի՝ շրջան, քառակուսի, խաչ, եռանկյունի, կետանախշ, թռչնանախշ և այլն:  Օրինակ՝ կետանախշը մեկնաբանվել է իբրև սկիզբելակետ և նախահիմք, քառակուսին արտահայտել է աշխարհի չորս կողմերի,  տարվա չորս եղանակների,  բնության չորս հիմնատարրերի գաղափարը

Մարդկանց պաշտպանելով ցրտից կամ շոգից՝ դեռ հնագույն ժամանակներից հագուստը կատարել է գործնական ֆունկցիա, մարմինը զարդարելով՝ ձեռք է բերել  գեղագիտական նշանակություն: Առօրյա կամ առտնին հագուստը հարմարեցվել է տվյալ տարածքի բնակլիմայական, էթնիկական միջավայրին: Սոցիալական խավերի տարազային համալիրի  տարբերություններն արտահայտվել են ինչպես կարի որակով, այնպես էլ պարտադիր և պատվաբեր, հարգի համարվող տարազամասերի առկայությամբ կամ բացակայությամբ:

 Գեղագիտական և էրոտիկ ֆունկցիաները շատ կարևոր դեր են խաղացել տարազի համալիրում՝ հիմնականում միտում ունենալով գրավել հակառակ սեռի ուշադրությունը: Ժողովուրդը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տարիքային և սեռային որոշակի խմբի հագուստին՝ հատկապես հոգ տանելով չամուսնացած աղջիկների և տղաների, հարսների հագուստ-կապուստին: Տոնածիսական հագուստը ունեցել է հմայական, պահպանական ֆունկցիա՝ նպատակ հետապնդելով զերծ պահել կրողին չար ուժերից:

Հայկական զգեստն առանձնանում է երկարափեշությամբ, կողքերի ճեղքվածքներով և պարտադիր ուղեկցվում է գոտիով: Գեղազարդվել է երիզ -քուղով, ասեղնագործության տարբեր տեխնիկայով: Կանայք գլխաշորը կրել են ուսերն ի վեր, առանց դեմքը, բերանը ծածկելու: Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ Վան – Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք – Արցախը, Կիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով։

Օրինակ՝ Բարձր Հայքի կենտրոն Կարինում կանանց հագուստի համալիրում գործածական էին վերնազգեստի 4 տեսակ, որոնք ունեին միևնույն ձևվածքը, սակայն տարբերվում էին կտորի տեսակով և զարդաձևերով։ Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի։ Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների հետ։

Հայոց տարազի համակարգը կազմում են արևմտահայկական` Վասպուրական, Աղձնիք, Տուրուբերան, Բարձր Հայք, Շիրակ-Ջավախք, Տրապիզոն, Փոքր Հայք, Կիլիկիա, և արևելահայկական` Այրարատ-Թիֆլիս-Պարսկահայք, Սյունիք-Արցախ, Գուգարք, Վայոց Ձոր և այլ համալիրներ: Նրանք ունեն էական առանձնահատկություններ:

Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազի համալիրները տարբերվում են նրանով, որ Արևմտյան Հայաստանում տարազը աչքի էր ընկնում առավել ճոխությամբ, ավելի հարուստ էր ոսկեթել և արծաթաթել  ասեղնագործություններով: Մյուս էական տարբերությունն այն էր, որ արևմտյան բոլոր գավառներում գոգնոցը կնոջ տարազի պարտադիր մասն էր: Այն կապում էին գոտկատեղում, կրծքամասում կամ ուսամասում:

Արևմտյան Հայաստանում գոգնոցը խորհրդանշել է ամուսնացած կնոջը, «կարմիր գոգնոց» նշանակել է «կին»: Վասպուրականի կանանց գոտին կարել են բրդյա կտորից կամ հյուսել են բրդյա թելերից և երեք անգամ փաթաթել իրանի շուրջը: Սասունում նշանված աղջիկները կապել են գունավոր մետաքսաթելերով գործած գոտի, իսկ Կիլիկիայում գոտին 3 մետրանոց կտավից է եղել` ծոպավոր ժապավենազարդով:

Խիստ տարբեր են նաև գլխի հարդարանքի տիպերը` բաց և փակ: Գլխի փակ հարդարանքը չի ենթադրում գոգնոցի պարտադիր առկայությունը, միայն Վասպուրականում գլխի հարդարանքը փակ տիպի էր, գոգնոցի առկայությամբ: Վանա լճի ավազանում, Հայկական Տավրոսից հարավ ընկած տեղավայրում տարածված էր դեմքը (քիթ – բերան – ծնոտ) ծածկելու սովորույթը, սակայն այստեղ այն ավելի պարզեցված էր, քան արևելքում: Վանում կանայք ամուսնանալիս կրել են բարձր գլանաձև գլխարկ, որը գլխին ամրացվել է եռանկյունաձև գլխաշորով: Ճակատը հարդարել են ճակատակալով (կապույտ ուլունքներով, արծաթե ճակատազարդով` մեծ ու փոքր կիսալուսնաձև կենտրոնական զարդերով): Քունքամասերը զարդարել են եռանկյունաձև ակնազարդ կախիկներով: Գլխի հարդարանքը ամբողջացվել է եռանկյունաձև կարմիր, քաթանե գլխաշորով, որի ետևի անկյունը քառակուսի դաշտով հարդարվել է կենաց ծառերի, երկրաչափական ու կենդանիների ասեղնագործ պատկերներով:

Սյունիք-Արցախում ամուսնությունից հետո կնոջ «գլուխը կապում էին»` հատուկ «աշտարակ» դնելով գլխին, փակում էին բերանը, քթի ծայրը: Ուշագրավ է, որ այստեղ հարդարանքում կիրառել են եռանկյունաձև սպիտակ կտավե գլխաշոր և ճակատակալի վրայի սպիտակ, եռանկյունաձև կտավ` արծաթե բոժոժների շարանով:

Կանանց գլխի հարդարանքին մեծ նշանակություն է տրվել, և այն համարվել է տան բարեկեցության գրավական:

Պատմական Հայաստանի հյուսիսային շրջաններում` մասնավորապես Եփրատի վերին հովիտներում, գլխի հարդարանքը բաց տիպի էր: Ճակատակալը հայտնի էր վարդ անվամբ. այն օղակաձև պսակ էր` երեսապատված թավշե, մետաքսե, նուրբ մարմաշե դաջազարդ կտորներով: Ճակատամասը զարդարել են ասեղնագործ ժանյակով, կենդանի թվացող նրբահյուս ծաղիկներով` վարդ, շուշան, մեխակ, զանգակ, նարգիզ: Ճակատակալի հնագույն օրինակներում ծաղիկների հետ միասին ամրացվել են կարմիր պոչով ու կատարով աքաղաղներ (խորոզներ), որոնք շարժվել են, քանի որ թագին միացած են եղել տոտիկներով:

Հայ տղամարդիկ եկեղեցի մտնելիս, թաղման թափոր տեսնելիս, արժանապատիվ մարդկանց հանդիպելիս անպատճառ հանել են գլխարկը:

Տարազի համակարգի հիմնական բաղադրիչ է եղել նաև զարդը: Զարդերի հատուկ խումբ են կազմում հմայիլ-պահպանակները` աչքուլունք, հուռութքներ, խաչեր, բոժոժներ: Հայտնի է, որ հնադարում զարդարվել են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, քանզի գեղագիտական դերից բացի` զարդերն ունեցել են պաշտպանական, հմայական նշանակություն: Կանանց նվիրել են ոսկե դրամաշարով ճակատնոց, ճակատազարդ կտուց, ոսկե մատանիներ, քունքակախիկներ, կրծքի ոսկե քորոցներ:

Զարդերն արտահայտել են նաև կրողին չար ուժերից պաշտպանելու գաղափարը և դրանց հմայական ուժով պտղաբերություն, արգասավորություն ապահովելու ձգտումը: Հատկանշական է, որ զարդերը մետաղից են, իսկ ժողովրդական պատկերացումներում այն երկնային ծագում ունի․ մետաղյա զարդերի արձակած ձայնը նույնացվել է երկնքի ձայնի` ամպրոպի հետ` ապահովելով չարխափան զորություն: Թեև Արևմտյան և Արևելյան Հայաստանում  հայ ավանդական զարդարանքի պարագաները տարբերվել են, բայց ունեցել են որոշ ընդհանրություններ՝ գույնի, ձևի, իմաստաբանության առումով:

Գուլպան և ոտնամանը հայոց տարազի անբաժան մասն  են կազմել, որոնք նաև պաշտպանել են ցրտից: Կին թե տղամարդ հագել են կաշվե սրածայր ոտնաման՝ տրեխ:

Հայաստանի տարածքում հնում գործածված տարազների վերաբերյալ պատկերացում են տալիս պեղումների նյութերը, արվեստի հնագույն հուշարձանների պահպանված պատկերները, գրավոր աղբյուրները։

Մ․ թ․ ա․ IX– VI դդ․ հուշարձաններում (որմնանկարներ, արձաններ, բարձրաքանդակներ, կնիքներ, սաղավարտներ, վահաններ ևն) պահպանվել են բնակչության զանազան շերտերի (բարձր խավ, զինվորականներ, քրմեր, հասարակ ժողովուրդ) տարազների պատկերներ։ Մ․ թ․ ա․ VI–V դդ․ Աքեմենյան արքաների փորագրած բարձրաքանդակներում (Բագհաստանա, Պերսեպոլիս) հայերը պատկերված են իրենց բնորոշ տարազով։ Հերոդոտոսը, խոսելով Աքեմենյանների բանակում կռվող ազգային զորագնդերի հանդերձանքի մասին, հաղորդում է, որ հայերը (հավանաբար Փոքր Հայքի) տարազով նմանվել են դրացի փռյուգացիներին։ Ստրաբոնի տեղեկության համաձայն՝ մարերն ու հայերը հագել են խույր, ապարոշ, գդակ, թեզանիքավոր պարեգոտ ու վարտիք։

 Արտաշեսյանների թագավորության ժամանակ (մ․ թ․ ա․ II–I դդ․) հայերի տարազների վերաբերյալ մասնակի աղբյուր են դրամները։ Հետագա դարերում հայկական տարազի (հատկապես վերնախավերի միջավայրում) որոշ չափով կրել է պարսկական, հռոմեական և բյուզանդական տարազների ազդեցությունը։ Վաղ և զարգացած միջնադարում հայերի (հատկապես արքունի և իշխանական տների ներկայացուցիչների) կրած տարազների մասին կարևոր տեղեկություններ են պահպանվել հայ և օտար մի շարք պատմիչների երկերում, որմնանկարներում, քանդակներում, մանրանկարներում ևն։

 Բագրատունիների թագավորության ժամանակ (IX–XI դդ․) հայ վերնախավերի շրջանակներում նկատելի է ինչպես արաբական, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը։ Կիլիկյան Հայաստանում Խաչակրաց արշավանքների ժամանակ (XII–XIII դդ․) հայկական տարազը ենթարկվել է եվրոպական մի շարք երկրներում գործածվող տարազների փոխազդեցությանը։ Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է թուրքական, թաթարական, և քրդական նվաճողների տարազների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում ու գավառներում պահպանվել մինչև XIX դ․ վերջը և XX դ․սկիզբը։

Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններում (Սյունիք, Արցախ) պակաս խաթարմամբ պահպանվել են հայ կանանց ավանդական տարազները, իսկ տղամարդկանց միջավայրում գերիշխող է դարձել այսպես կոչված՝ «կովկասյանը»։ Ախալքալաքի ու Ախալցխայի հայերը, որոնք հիմնականում գաղթել են Կարինից, երկար ժամանակ պահպանել են Կարինի տարազը։ Օտար փոխառությունների դեպքում հայերը վերամշակել և ստեղծագործաբար են օգտագործել ներմուծվող այս կամ այն հագուստը կամ դրա առանձին տարրը, ստեղծել հագուստի նոր տարբերակ՝ հավատարիմ մնալով դարերով մշակված ազգային ավանդույթներին։ XIX դ․ վերջից հայկական տարազներն աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։

1915 թ.-ի Եղեռնից հետո հայոց ավանդական տարազի շատ խմբեր դուրս եկան կենցաղվարումից, դրանց առանձին տարրեր դարձան ընտանեկան սրբություն-մասունքներ, անցյալի վերհուշ կամ թանգարանային նմուշներ:

Աղբյուր-Հայկական տարազ

Սեմինար-Բիզնես

Կահույքի վերանորոգման ծառայություն, ընտրել եմ գործունության այս տեսակը քանի որ շուկան հագեցած է արտադրողներով, իսկ վերականգնման և վերանորոգման ծառայություն քիչ է մատուցվում։ Նյութերի անորակ լինելու պատճառով օգտագօրծման ժամկետը շատ կարճ է։ Ես պատրաստվում եմ օգտագործել որակով և համեմատաբար մատչելի նյութեր և աքսեսուարներ օգտագործելով արտ երկրից ներմուծված սարքավորումներ։ Նաև կան կահույքի տեսակներ որոնք շատ ինքնետիպ և վորակով են, իմ գործունեությունը կերկարացնի նմանատիպ ապրանքների ծայառման ժամկետը։ Գործունեության այս տեսակը չի պահանջում խոշոր ներդնումներ և շատ արդիական է։

Տավուշի մարզ

Մարզկենտրոնը՝ Իջևան քաղաք:

Տարածքը 2 704 քառ. կմ է:
Բնակչությունը` 124.5 հազար (2017-ի հունվարի 1-ի դրությամբշ

Տավուշի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլին: Անվանումն ստացել է Տավուշ բերդի անունից: Տավուշի մարզը իր մեջ ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր։

Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Աղվե և Տուչքատակ գավառներում։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Ելիզավետպոլի նահանգի, 1920-30-ին’ Հայաստանի Լոռի-Փամբակի ու Դիլիջանի գավառների մաս: 1930-ին տարածքում կազմավորվորվել են Իջևանի և Շամշադինի, 1937-ին’ Նոյեմբերյանի վարչական. շրջանները:

Մարզը ներառված է Հայաստանյաց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի կազմում, աթոռանիստը Վանաձորի Սբ Աստվա­ծածին եկեղեցին է:Рекламаhttps://c0.pubmine.com/sf/0.0.3/html/safeframe.htmlПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

 Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռիի մարզին, հյուսիսում պետական սահմանով` Վրաստանին, և արևելքում՝ Ադրբեջանին։

Բնական պայմանները և հարստությունը

Մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ):

Տավուշ

 Ծովի մակարդակին ամենամոտ կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ` 390մ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է` 2 993 մ: Մարզի տարածքը մի մասը գնվում է ցածրադիր գոտում (հիմնականում Բագրատաշենի տարածաշրջան), իսկ մյուս մասը միջին և բարձրադիր գոտիներում, 2000 մ բարձրությունից ավել են գտնվում մարզի ընդհանուր տարածքի5-10%, իսկ ցածրադիր գոտին կազմում է մարզիտարածքի մոտ 15%-ը:

Տավուշի տարածքով հոսում են բազմաթիվ մեծ և փոքր գետեր.Աղստևը’ Բլդան, Հաղարծին, Գետիկ, Սառնաջուր վտակնե­րով, Դեբեդը, Բաղանիսը, Ոսկեպարը, Կողբը ևն: Բնական լիճը` Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է: Այստեղ են գտնվում Ջողազի, Հախումի, Տավուշի, Այգեձորի և Իջևանի արհեստական ջրամբարները: Ջողազի ջրամբարը չի օգտագործվում սահմանային լինելու պատճառով, մնացած ջրամբարները ևս սահմանային են և մասամբ են օգտագործվում:

 Մարզում արդյունաբերական նշանակություն ունեն բենտոնիտային կավը, կրաքարերը, վիմագրական քարը, դոլոմիտը, բազալտը, ֆելզիտը, ցեոլիտը,ոսկին, ածուխը և այլն, որոնցից հիմնականում արդյունահանվում է Նոյեմբերյանի ֆելզիտը, ցեոլիտը, բազալտը, բենտոնիտային փոշին այն էլ ոչ մեծ ծավալներով: Աղստև գետի հովիտը հարուստ է հանքային ջրերով, որտեղ կազմակերպված է դրանց արտադրությունը:

Տավուշ


 Մարզում գոյություն ունեն օգտակար հանածոների պաշարներ, որոնք դեռևս վերջնական ուսումնասիրված չէն, դրանցից են ոսկին, պղինձը, քարածուխը:

 Մարզը գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Տեղումների քանակը տարեկան հասնում է 500-600 մմ-ի: Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է: Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։

Տավուշ

 Մարզի ընդհանուր մակերեսի 40.3%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ: Մարզի անտառները կազմում են հանրապետության անտառային տարածքների 38%-ը: Բնության պահպանության, հարստացման և տեղ. պայմաններում նոր տեսակների ներդրման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել են հատուկ պահպանվող տարածքներ [Դիլիջանի ազգային պարկը, Իջևանի անտառ-պուրակը (դենդրոպարկ), Արջատխլենու, Գանձաքարի, Ախնաբաթի արգելավայրերը]:

 Տավուշը գտնվում է սեյսմիկ ռիսկային գոտում: Այստեղ առկա են մի շարք սողանքային գոտիներ/Հաղարծին, Գոշ, Հովքում, Վազաշենում, Աչաջուր, Գետահովիտ, Ակնաղբյուր, Այրում, Գանձաքար/, որոնք ազդում են ինչպես մարզի զարգացման, այնպես էլ միջպետական, մարզային ու տեղական նշանակության ավտոճանապարհների բնականոն աշխատանքի վրա։

Բնակչությունը

Տավուշի մարզը հանդիսանում է Հայաստանի ոչ խիտ բնակեցված մարզերից մեկը, բնակչության խտությունը կազմում է 46 մարդ/1 ք.կմ: Մարզում բնակվում է շուրջ 124.5 հազար մարդ /01.01.2017թ./, կամ ՀՀ բնակչության 4.2 %-ը: Մարզի քաղաքային բնակչությունը՝ 5 քաղաքներով, կազմում է 52.5 հ հազար մարդ կամ 42.2%: Գյուղական բնակչությունը  կազմում է 72.0 հազար մարդ կամ 57.8%: Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են  ընդհանուր բնակչության նկատմամբ` 48.9%, իսկ կանայք` 51.1%-ը:

Տավուշ

 Բնակչության տարիքային կազմի տեսանկյունից մարզի բնակչությունը հարաբերականորեն ավելի երիտասարդ է հանրապետական ցուցանիշից՝ մինչև 15 տարեկան բնակիչները 19% են կազմում: 63ից ավել տարիք ունեցողները կազմում են բնակչության 13%-ը:Մարզի բնակչության շուրջ 58% գյուղական բնակչություն է, միևնույն ժամանակ մարզի բնակչության շուրջ 30% կուտակված է 2 բնակավայրերում՝ Իջևան և Դիլիջան քաղաքներում։

Տավուշ

 Ազգաբնակչության 99,4%-ը հայ են, մեծագույն մասը՝ Հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդ: Մարզում բնակվում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` հիմնականում ռուսներ (0.4%),  որոնք բնակվում են ինչպես խառը’ հայերի հետ, այնպես էլ առանձին գյուղերում: Նրանց մեծ մասը տիրապետությմ է նաև հայերենի: Ոուս բնակչության գրեթը կեսը մոլոկան է: Բացի ռուսներից մարզում բնակվում են նաև ուկրաինացիներ, հույներ և այլ ազգերի ներկայացուցչիներ (0,1%): 

Հայազգի բնակչության զգալի մասը բնիկ տավուշցիներ են. կան կաև Արցախից և Գարդմանքից տեղափոխվածների (տարահանվածների) սերունդներ, որոնք եկել են այստեղ դեռ XVII-XIX դարերում: Տեղափոխվածները կամ հիմնում էին նոր գյուղեր կամ էլ վերականգնում նախկինում լքված կամ ավերված հայկական բնակավայրերը:

 Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք /Իջևան, Այրում, Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան / 
Գյուղական համայնքների թիվը` 35 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   61 բնակավայր

Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը

 ՀՀ Տավուշի մարզը հանրապետության գյուղատնտեսական մարզերից է: Անասնաբուծության մեջ առաջատար ճյուղեր են համարվում խոշոր եղջերավոր անասնաբուծությունն ու խոզաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ` հացահատիկային մշակաբույսերի մշակությունն ու խաղողագործությունը: Վերջին տարիներին զարգացում է ապրում նաև մեղվաբուծությունը:

Տավուշ

 Մարզի տնտեսության առաջատար ճյուղը մշակող արդյունաբերությունն է: Առավել գերակշռող են սննդի արդյունաբերությունը և փայտամշակումը: Մարզում արտադրվող արդյունաբերական արտադրանքից արտաքին շուկա են հանվում գինիներ, պահածոներ, հանքային ջուր, քարե և փայտե, վերջերս նաև տեքստիլ արտադրատեսակներ:

 Մարզի համար կարևոր ոլորտ է հանդիսանում նաև զբոսաշրջությունը: Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի զարգացման համար: Իջևան քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ենոքավան գյուղում գործում է Հայաստանում նախադեպը չունեցող էքսթրիմի և զվարճանքների պարկը՝ աշխարհի ամենաերկար ճոպանագծով (զիփլայն):

Տավուշ

 Մարզի զարգացվածությունը անհամաչափ է, մասնավորապես աչքի է ընկնում Դիլիջան քաղաքի զարգացման տեմպերը, որտեղ են կենտրոնացված մարզի հիմնական հյուրանոցային հզորությունները, որը կապված զբոսաշրջության, ֆինանսական կառույցների մասնաճյուղերի բացման և նոր ուսումնական հաստատությունների հիմնադրման հետ։

 Մարզի 47 բնակավայրեր սահմանամերձ են Ադրբեջանին և ունեն ռազմավարական կարևոր նշանակություն՝ մշտապես կրելով պատերազմական իրադարձությունների հետևանքներ: Դրանով է պայմանավորված նաև այդ բնակավայրերի քիչ բնակեցվածությունն ու տնտեսապես թույլ զարգացվածությունը:

2017թ. մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 65,3 %-ը: Մարզում գործազրկության մակարդակը զգալիորեն ավելի ցածր է քան միջին հանրապետական ցուցանիշը, սակայն այդ ցուցանիշը երիտասարդության համար զգալիորեն ավելի բարձր է քան միջին հանրապետական և հարակից մարզերի ցուցանիշը։ Աղքատության մակարդակը մարզի բնակչության 35,3 % է:

ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՒ ԿԱ

 Տավուշի մարզով են  անցնում 152.6կմ միջպետական նշանակության ավտոճանապարհները կամ Հանրապետության միջպետական ավտոճանապարհային ցանցի 10 %-ը, որը ավտոտրանսպորտային կապ է ապահովում թե հարևան Վրաստանի, թե հարակից մարզերի հետ: Միջպետական փոխադրումներն իրականացվում են Երևան – Սևան – Իջևան – Նոյեմբերյան – Բագրատաշեն ավտոճանապարհով և ակտիվորեն օգտագործվում է մարզում գտնվող Բագրատաշենի մաքսակետը:

Տավուշ

  Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը մարզում 148.0 կմ է,  մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների՝ 389.4 կմ:

 Աղստևի ձորով է անցնում Իջևան – Հրազդան երկաթուղու 70 կմ-ոց հատվածը (ներկայումս չի գործում): Հյուսիսային սահմանի երկայնքով, Դեբեդի ափով անցնում է Երևան –Թբիլիսի երկաթուղու 7 կմ-ոց հատվածը, որը շահագործվում է: Մարզում է գտնվում Այրումի երկաթուղային կայարանը:

 Մարզում առկա է Այգեպարի և Բագրատաշենի օդանավակայանները, որոնք չեն գործում:

ՏԱՎՈՒՇԻ  ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ
Տավուշ

 ՀՀ Տավուշի մարզը հարուստ է ինչպես բնական մեծ ժառանգությամբ՝ գեղատեսիլ ձորեր, ջրվեժներ, քարափներ, սարավանդներ, բացատներ, բնական ջրամբարներ, քարայրներ, եզակի ծառատեսակների պուրակներ, տարաշխարհիկ ծառեր և թփեր, այնպես էլ մարզին մի ուրույն գեղեցկություն և գրավչություն հաղորդող անձեռակերտ բնության հրաշալիքներին համահունչ բնակիչների կողմից կերտված պատմաճարտարապետական հուշարձաններով:

Մարզի տարածքում հաշվառված է 1996 պատմամշակութային հուշարձան: Այստեղ հայտնաբերված են տարբեր ժամանակաշրջանների կիկլոպյան ամրոցներ, մասնավորապես մ.թ.ա. V –  I  հազարամյակների հնավայրեր, կոթողներ (Նոյեմբերյան, Բաղանիս, Ենոքավան, Գանձաքար), միջնադարյան քարանձավային բնակավայր Լաստիվերում, ինչպես նաև վաղ, միջին և ուշ միջնադարյան վանական համալիրներ, փոքրիկ մատուռներ, խաչքարեր և գերեզմանաքարեր:

Что означает крик «горько»

Крик «Горько!» является старой традицией, которая есть на всех русских свадьбах. Под эти возгласы молодожены целуются, а гости выпивают за здоровье молодых. Многие считают, что это исключительно русская особенность, которая позже перешла в культуры остальных славянских народов.

«Горка!»

Первая связана со свадебными развлечениями, которые обычно устраивались зимой или поздней осенью. В эту пору рядом с домом девушки сооружали ледяную горку. На её вершине стояла невеста со своими подругами. Жениху со своей командой нужно было забраться по скользкой круче. Присутствующие гости кричали «Горка!», пока молодой человек пытался достигнуть цели.Добравшись до избранницы, парень целовал свою суженную перед гостями, а его друзья целовали подружек. После этого все со смехом катились вниз. Сегодняшние свадьбы обходятся без горок, но возглас «Горка!» остался, изменившись в «Горько!».

Перехитрить нечисть

Ещё одна версия связана с другим свадебным обрядом, когда невесте предстояло обойти гостей с подносом. Гостям нужно было бросать на него деньги, а затем брать стопку с водкой и со словом «Горько!» выпивать спиртное и целовать невесту. Женихи не одобряли эту традицию, поэтому сегодня с таким возгласом целуются исключительно молодожёны.Другая история связана со старыми суевериями. Наши предки верили в существование тёмных сил и всяческих духов, которые любили устраивать пакости. Потусторонним существам крайне не нравилось, когда люди громко выражали свою радость. Гости кричали «Горько!», чтобы обхитрить нечисть и отвести сглаз от супруговСуществуют романтичная теория, которая гласит, что целование под крики «Горько!» подслащает вино, которое кому-то могло показаться пресным.Есть интересная байка о том, что крик «Горько!» — это напоминание жениху и невесте о тех днях, которые они прожили вдали друг от друга. Гости призывают их целоваться чаще, чтобы все плохое оставались в прошлом, а в супружеской жизни оставалось место лишь сладкому.

Բառերի բացատրություն

Խալթ-սխալ, մոլորանք, անթույլատրելի արարք

Խլավ-գեր գիրուկ

Ճան-Վեգ

Հնուլուկ-ֆիզիկապես քայատյված

Հլոնդել-հրել,հրմշտել,բոթել

Մուշուկ-գործիք, որով կաշին տրորում, հարթում են

Յոդի-այդտեղ

Յոդի-այդտեղ

Սական-բաժակ

Սակո-վերարկու

Սանջու-խեթ, փորի ցավ

Պատել-ընկնել

Պարկել-ծնել

Քալաֆ-լաստ, նավակ

Քաֆր-անհավատ

Փողպատ-օձիք

Տլվել-խրվել

Տուզախ-Թակարդ

Ցլալ-սահել

Ցմֆել-ահից ձայնը կտրել, տեղում ցամաքել