Առաջադրանքներ

1․Փոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով։

Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։

Ճանաչելով Սարյանի արժանիքները ՝ այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան:

Այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան ՝ ճանաչելով Սարյանի արժանիքները:

Հայկին ժամադրավայրում չգտնելով՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։

Նարինեն վերին աստիճանի վրդովվեց ՝ Հայկին ժամադրավայրում չգտնելով:

Նարինեն,Հայկին ժամադրավայրում չգտնելով, վերին աստիճանի վրդովվեց:

Քառորդ ժամ չանցած՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։

Անձրևի կաթիլները թրջեցին գետինը ՝ քառորդ ժամ չանցած:

Անձրևի կաթիլները, քառորդ ժամ չանցած, թրջեցին գետը:

Ուխտավորները մտան վանքի բակ՝  ծանր ուսապարկերը շալակած։

Ծանր ուսապարկերը շալակած ՝ ուխտավորները մտան վանքի բակ:

Ուխտավորները, ծանր ուսապարկերը շալակած, մտան վանքի բակ:

Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։

Գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած ՝ մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ:

Մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ՝ գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած:

В закладки: постоянная ссылка.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *