Արագածոտնի մարզ

Խմբային աշխատանքի մասնակիցներն են Ավետիսյան Արմեն-ը և Սոսոյան նարեկ-ը

Տնտեսություն

2017 թվականին Հայաստանի Արագածոտնի մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները Հայաստանի համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են. արդյունաբերություն՝ 2.2%,

գյուղատնտեսություն՝ 9.7 %,

շինարարություն՝ 5.0 %,

մանրածախ առևտուր՝ 1.3 %,

ծառայություններ՝ 0.7 %։

Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և գուղատնտեսությունն են։ Արդյունաբերությունը մասնագիտացած է սննդամթերքի և ըմպելիքի, թանկարժեք իրերի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։

Բնակչությունը և բնակավայրեր

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է։ Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները։ Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում։ Մինչդեռ տարածքի մեծ մասը յուրացված չի եղել և մշտական բնակչություն չի ունեցել։

В закладки: постоянная ссылка.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *