Ցիտոպլազմա

Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին ։ Կազմված է մեմբրաններից և  օրգանոիդներից , որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ։

Խտության այս փոփոխությունը նպաստում է՝

  • ներբջջային նյութերի տեղաշարժմանը
  • միջբջջային նյութափոխանակությանը
  • օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր։

Ցիտոպլազման կազմված է՝

  • Ավելի պինդ՝ պլազմոգել կամ էկտոպլազմա
  • Ավելի հեղուկ՝ պլազմոզոլ կամ էնդոպլազմա։

Ի տարբերություն էլեկտրոնային մանրադիտակի,սովորական լուսային մանրադիտակի  տակ հնարավոր չէ տարբերել էկտոպլազման էնդոպլազմայից։ Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ՝ ֆիբրիլներ, որոնք ստեղծում են ցանցանման գոյացություններ։ էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում են թիթեղանման կառուցվածքներ կամ 3-4 նմ հաստությամբ զույգերով դասավորված թաղանթներ, որոնք առաջացնում են տափակ ճյուղավորված խողովակներ՝ ռետիկուլում։ Դա էնդոպլազմային ցանցն է։ Ցիտոպլազման արտաքինից սահմանազատված է բջջային մեմբրանով՝ պլազմոլեմայով, իսկ ներսից կորիզաթաղանթով։ Բուսական բջիջներին հատուկ է նաև ներքին՝  բջջահյութը  սահմանազատող մեմբրանը, որն առաջացնում է վակուոլ  ։ Ցիտոպլազման ընդունակ է շարժման։ Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր։ Դրանք կոչվում են  ներառուկներ, որոնք ցիտոպլազմայի ոչ մշտական կառուցվածքներ են։ Ցիտոպլազման ունի որոշակի ռեակցիա,  բջիջների  մեծ մասում այն թույլ հիմնային է։

Տարբերակ երկու՝

Բջջի այն մասը, որը կոչվում է ցիտոպլազմա, փոքր-ինչ տարբերվում է կորիզավորների և նախակորիզավորների մոտ: Կորիզավոր բջիջներում, որոնք ունեն բջջակորիզ, ցիտոպլազման այն ամենն է, ինչը պլազմային թաղանթի և կորիզաթաղանթի միջև է: Նախակորիզավորներում, որոնք չունեն բջջակորիզ, ցիտոպլազման պլազմային թաղանթից ներս եցած ամեն ինչն է:Ե՛վ նախակորիզավորների, և՛ կորիզավորների ցիտոպլազմայի հիմնական բաղադրիչներից մեկը դոնդողանման ցիտոզոլն է՝ ջրային լուծույթ, որը պարունակում է իոններ, փոքր մոլեկուլներ և մակրոմոլեկուլներ: Կորիզավորների ցիտոպլազմայում են նաև թաղանթով պատված օրգանները, որոնք կախված են ցիտոզոլում: Բջջակմախքը, որը մանրաթելերի ցանց է, սատարում է բջջին և դրան տալիս է ձև, նույնպես ցիտոպլազմայի մաս է և օգնում է կարգավորելու բջջի բաղադրիչները:Թեև ցիտոզոլը հիմնականում ջուր է, այն կիսահեղուկ, դոնդողանման պարունակություն է իր մեջ կախված բազմաթիվ սպիտակուցների պատճառով: Ցիտոզոլը հարուստ է մակրոմոլեկուլներով և ավելի փոքր օրգանական մոլեկուլներով՝ ներառյալ գլյուկոզ և այլ պարզ շաքարներ, բազմաշաքարներ, ամինաթթուներ, նուկլեինաթթուներ և ճարպաթթուներ: Ցիտոզոլում կան նաև նատրիումի, կալիումի, կալցիումի և այլ տարրերի իոններ: Բջջի այս հատվածում տեղի են ունենում նյութափոխանակային բազմաթիվ ռեակցիաներ՝ ներառյալ սպիտակուցների սինթեզը:

В закладки: постоянная ссылка.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *