Առաջադրանքներ

1․Ընդգծի՛ր գոյականները, գիրի՛ր թեք ձևերի ուղիղ ձևերը և ուղիղ ձևերի թեք ձևերը։   


Ասում են, որ գրտնակը սկզբում եղել է հացահատիկի հայոց աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց: 

2 Տրված բառերում ընդգծել ու հոլովման ենթարկվող բառերը։ 

Հայրենիք, հոգեհանգիստ, լեռ, հայորդի, ձի, Անի, սեր, մատանի, դաշնակահար, մարդ, սյուն, կղզի, խնձորենի, աչք, խոտաբույս, քամի, պապ, ուխտատեղի, բարդի, ամուսին, թատերափորձ, գարի, թունանյութ, անկողին, տատ, գինի, Նաիրի։ 

В закладки: постоянная ссылка.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *